Դաս 29

(17.04-21.04)

§38. Հաղորդակից անոթներ: Հաղորդակից անոթներում հեղուկների հավասարակշռության պայմանը:

1.Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ:
Ստորին մասերով միմյանց միացած անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։
2․ Ինչպե՞ս է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում հավասարակշռությունը հաստատելուց հետո։
Հավասար:
3․ Ինչպե՞ս է հնչում հաղորդակից անոթների օրենքը։
Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են։
4․ Ինչպե՞ս կարելի բացատրել հաղորդակից անոթների օրենքը։
Հավասարակշռության վիճակում տարբեր հեղուկներով լցված հաղորդակից անոթներում հեղուկների սյուների բարձրությունները՝հաշվված բաժանման մակարդակից,հակադարձ համեմատական են հեղուկների խտություններին։ 
5․Ինչպե՞ս է աշխատում ջրաչափը։
Անոթների օրենքի հինման վրա են ստեղծել հենց ջրաչափը:
6․ Ինչպե՞ս է աշխատում շատրվանը։
Ձախ կողմում գտնվում է սովորական ապակե խողովակ, իսկ աջ կողմում՝ կաթոցիկի ծայրով խողովակ: Անոթները միացնող ռետինե խողովակը մեջտեղում ամրացված է սեղմակով։ Ձախ անոթի մեջ ջուր լցնելիս, եթե ջրի ազատ մակերևույթն ավելի բարձր է, քան ծայրոցը, ապա սեղմակը հանելուց հետո կտեսնենք, որ ծայրոցը շատրվանում է։ 
7․ Ի՞նչ մակարդակներով է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում, եթե նրանց մեջ լցնում են տարբեր հեղուկներ։ Դուրս բերեք համապատասխան բանաձևը։
p1>p2 => h1<h2

Դաս 28

(10.04-14.04)

                                    

§35. Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում: Պասկալի օրենքը:

§36. Հիդրոստատաիկ ճնշում: Հեղուկի ճնշումն անոթի հատակին և պատերին:

§37. Ճնշումը ծովերի և օվկիանոսների հատակին: Ծովային խորությունների ուսումնասիրությունը:                                              

Քննարկվող հարցեր՝

1.Ի՞նչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև: 
Ինչպես ջրում, այդպես էլ զսպանակում առաջանում են առաձգականության ուժեր:
2.Իսկ ինչո՞վ են դրանք տարբերվում:                                   
Զսպանակը միայն ազդում է անոթի հատակի և մխոցի վրա, մինչդեռ ջուրը անոթի պատերի վրա և մխոցի:
3.Նկարագրել և բացատրել Պասկալի փորձը:
4.Ձևակերպել Պասկալի օրենքը:
Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ 
5.Ի՞նչ է հիդրոստատաիկ ճնշումը:
Շերտ, որը ճնշում է առաջոցնում մյուս շերտին, կոչվում է հիդրոստատաիկ ճնշում:
6.Կախված է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից:
Հեղուկի ներսում կամայական խորության տակ հիդրոստատիկ ճնշումը նույնն է՝ անկախ անոթի ձևից, որի մեջ գտնվում է հեղուկը։
7.Գրեք բաց անոթի հատակին  անշարժ հեղուկի ճնշման բանաձևը:
p=Pgh
8.Գրեք հեղուկի ազատ մակերևույթից հ խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը:
p = po+ ρgh
9.Ծովում ի՞նչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 1 ՄՊա:
100 մ
10.Ի՞նչ է սկաֆանդրը, որքա՞ն կարելի է խորասուզվել սկաֆանդրով:
Սկաֆանդրը դա այն հատուկ հագուստն է, որով դու կարող ես սուզվել, 200 մ:
11.Ի՞նչ է աքվալանգը, բաթիսֆերան, բաթիսկաֆը:
աքվալանգ-Ջրի տակ շնչելու սարգ:
բաթիսֆերա, բաթիսկաֆ-մի ուրիշ շնչառական սարգեր, որոնք հնարավորություն են տալիս խորը մասերում շնչել:

Ճախարակ:

1. Ինչ է ճախարակը:.

Ճախարակ կոչվում է փորակ ունեցող անիվը, որը կարող է պտտվել գոտե կապի մեջ ամրացված առանցքի շուրջը:

2. Ճախարակի ինչ տեսակներ գիտեք:

Ճախարակ, անշարժ ճախարակ, շարժական ճախարակ, բազմաճախարակ։

3. Որ ճախարակն է կոչվում անշարժ:

Անշարժ կոչվում է այն ճախարակը, որի առանցքն ամրացված է և բեռներ բարձրացնելու ժամանակ ո՛չ իջնում է, ո՛չ բարձրանում: 

4. Որ ճախարակն է կոչվում շարժական;

Շարժական կոչվում է այն ճախարակը, որը շարժվում է բեռի հետ միասին:

5. Ինչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:

Այս ճախարակը թույլ է տալիս որոշակի ուժով դրանից երկու անգամ ավելի մեծ ուժ հավասարակշռել։

6. Ինչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

ոււժի մեջ ավելի մեծ շահում ստանալու նպատակով կիրառում են բազմաճախարակ (պոլիսպաստ, հունարեն պոլի` բազմա և սպառ` ձգում եմ բառերից), որն անշարժ և շարժական ճախարակների համակցությունն է: Նկարում  պատկերված բազմաճախարակը կազմված է երեք շարժական և երկու անշարժ ճախարակներից: Քանի որ շարժական ճախարակներից յուրաքանչյուրը կրկնապատկում է քարշի ուժը, ապա այդպիսի բազմաճախարակն ընդհանուր առմամբ ուժի վեցակի շահում է տալիս։

7.Ինչ  է  բազմաճախարակը: Այն օգտագործելիս որքան ենք շահում ուժի մեջ:

Բազմաճախարակը շատ առանցքներ ուեցող, շարժական և անշարժ ճախարակների համագործակցությունն է, ուժից շահումը կախված է ճախարակի առանցքների քանակից:

8. Ցույց տվեք ուժի կիրառման կետը, լծակի հենման կետը և ուժերի բազուկները:

Ֆիզիկա ինքնաստուգում

1.Որ շարժումն  են անվանում մեխանիկական շարժում:  

Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

  1. Որ շարժումն են անվանում  հավասարաչափ:

Այն շարժումը որի ընթացքում մարմինը անցնում է հավասարաչափ ճանապարհ, հավասարաչափ ժամանակահաըտվածում ՝ կոչվում է հավասարաչափ։

3.Գրել հավասարաչափ շարժման արագության, ճանապարհի և ժամանակի բանաձևերը:

S=V*T

V=S:T

T=S:V

  1. Որ դեպքում կարելի է ֆուտբոլիստին համարել նյութական կետ.

ա. խլում է գնդակը հակառակորդից  

բ. վիճում է մրցավարի հետ

գ. բժիշկը նրան օգնություն է ցուցաբերում

դ. խաղադաշտի կենտրոնից վազում է մինչև հակառակորդի դարպասը

  1. Որ երևույթն է կոչվում իներցիա:

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման պահպանելու երևույթը կոչվում է իներցիա

  1. Բացատրեք ՝ ինչու բժշկական ջերմաչափում սնդիկի սյունն իջնում է, երբ այն թափ են տալիս:

Իներցիայի շնորհիվ

  1. Որ կողմ է թեքվում ուղևորը, երբ ավտոբուսը կտրուկ թեքում է իր շարժման ուղղությունը   (օրինակ՝ շրջադարձ է կատարում):

Ուղևորը կթեքվի շրջադարձի հակառակ կողմ։

8.Գնացքը շարժվում է  18 կմ/ժ արագությամբ: Որքան է այդ արագությունը արտահայտված մ/վ -ով:

5 մ/վ

  1. Արագընթաց նավը, շարժվելով հավասարաչափ, 1 րոպեի ընթացքում լճում անցնումէ 1020մ ճանապարհ: Որքան է նավի արգությունը մ/վ- ով:

17մ/վ

  1. Հեծանվորդը 2 ժամում անցավ որոշակի ճանապարհ՝ շարժվելով 2 մ/վ արագությամբ: Որքան ժամանակում նա կանցնի այդ հեռավորությունը՝ շարժվելով 3 մ/վ արագությամբ: 

t=2ժ=7200վ

V=2մ/վ

V2=3մ/վ

T2-?

S=V*T

S=2*7200=14400մ

T2=S/V2

T2=14400/3=4800վ

10. Հեծանվորդը 2 ժամում անցավ որոշակի ճանապարհ՝ շարժվելով 2 մ/վ արագությամբ: Որքան ժամանակում նա կանցնի այդ հեռավորությունը՝ շարժվելով 3 մ/վ արագությամբ:

4800

«Գիտելիքների ստուգման»

1.Ինչ է ծավալը?

Ծավալը մարմնի կամ նյութի զբաղեցրած տարածության քանակական բնութագիրը։

2.Ինչ միավորներով է չափվում ծավալը (հիմնական և օգտագործվող)?

Խորանարդ , մետր կամ լիտր

3.Ինչ էր 1լ-ը,1մլ-ը(արտահայտել դմ3-ով,մ 3 -ով,սմ3-ով)?

1լ=1դմ³, 1 լ =1000սմ³, 1լ=0.001մ³

1մլ=0.001դմ³, 1սմ³, 0.000001մ

4.Ինչ է տարողականությունը?

Մարմնի որևէ ծավալ ներգրավելու և տեղափոխելու հատությունն է:

5.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք?

Սանդղակի վրա նշված առժեքների միջև եղած հեռավորությունը կոչվում է սանդղակի բաժանման արժեք:

6..Ինչից է կախված չափման սխալը?

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին։

7..Ինչպես պետք է որոշել  կանոնավոր և անկանոն ձև ունեցող մարմինների ծավալները?

Կանորավոր մարմինի դեպքում ծավալը կարելի է հաշվել երկրաչափական եռաչափ պատկերի ծավալի հաշվման բարաձևով։ (Գլանի, կամ խորանադի դեպքում հիմքի մակերես անգամ բարձրություն)

Իսկ անկանոն մարմինի դեպքում կարելի է հաշվել Արքիմեդի օրենքի օգնությամբ՝ անտամղված հեղուկի ծավալը չափերով։

Ֆիզիկական մեծությունների չափումը: 

Չափման սխալ:

Քննարկվող հարցեր՝

1.Ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին:

2.Ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից:

4.Ինչ է վարկածը:

5.Ինչ է օրենքը:

6.Ինչ է  ֆիզիկական տես ությունը:

7.Ֆիզիկական մեծությունների չափումներ,չափումների դերը գիտության մեջ:

8..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

9.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք:

10.Ինչ չափիչ   սարքեր    եք ճանաչում: Թվարկեք:

11.Այդ սարքերը ինչ ֆիզիկական մեծություններ են չափում:

12.Ինչ է չափիչ սարքի սանդղակ:

13.Որն է չափիչ սարքի չափման սահմանը:

14.Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք:

15.Ինչից է կախված չափման սխալը:

Բնությունը և ֆիզիկան: Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան:

1.Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը:

Ֆիզիկան գիտություն է բնության մասին։

2.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը:

Ֆիզիկայի հիմնական խնդիրը՝ ուսումնասիրել մարմինների շարժումն ու փոխազդեցությունը:

3.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան:

ֆիզիկան ուսումնասիրում է մատերիան և նրա շարժումը

4.Քննարկել  ինչ է բնությունը:

Առանց բնությու մարդ չի կարող ապրել: Բոլորս գիտենք, որ ծառերը և ծաղիկները մեզ տալիս են թթվածին իսկ եթե դա չլիներ մարդ չէր կարողանա շնչել:

5.Ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով:

Երկրաշարժ, անձրև, կարկուտ, ձյուն, Ցունամի, փոթորիկ,

6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ:

Սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը, ջրի եռալը:

7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները:

էլեկտրական, ջերմային, մագնիսական, ատոմային, միջուկային, լուսային, մեխանիկական:

8.Ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ:

Սեղան, ականջակալ, շիշ, ձմերուկ: Ֆիզիկական մարմինը դա այն է, որը կազմված է նյութերից:

9.Ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է: Աղ, բիբար

10.Ինչ է մատերիան:

Այն ամենն է, որը գոյություն ունի տիեզերքում:

ֆիզիկա

Ֆիզիկան գիտություն է բնության մասին։

Բնություն է կոչվումայն ամենը ինչ շրջապոտում է մարդուն․

  • Աստղերը
  • Մոլորակները
  • Օդը
  • Ջուրը
  • Հողը
  • Հանածոները
    Եվ այլն

    Մարդը ևս բնության մի մասնիկն է

    Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնության երևույթներ։
    Ֆիզիկան զբաղվում է ոչ կենդանի բնության ուսումնասիրմամբ։
Design a site like this with WordPress.com
Get started