Դեպի արատես

Բարև այսօր կպատմեմ ձմեռային Արատեսի մասին : Առաջին անգամ չէր որ Արատեսում էի բայց ձմռանը ՝ առաջինն էր: Ինձ շատ դուր եկավ : Պատմեմ թե մենք ինչպես հասանք Արատես : Հանդիպեցինք Սուրբ երորրդություն եկեղեցում մասնակցեցինք ժամերգությանը և շարժվեցինք: Ճամփորդությունը եռօրյա էր:

Ճանապարհին նախատեսված էր մի քանի կանգառներ բայց մենք կանգնեցինք միայն մեկ անգամ քանի որ եղանակը այնքնան էլ բարենպաստ չէր և պետք էր ժամանակին հասնել Արատես: Երբ հասանք Արարտես արդեն բավականին ձյուն կար և մեր մեքենան չկարողացավ բարձրանալ մինչև մեր կացարան և մենք ստիպված եղանք ոտքով գնալ և հենց այդ պահից սկսվեց մեր արկածային ճամփորդությունը: Հասանք տեղ բնականաբար մրսած միքիչ սառած դեղավորվեցինք ամեն մեկս մեր սենյակներում իսկ այդ ընթացքում ակումբում արդեն պատրաստ էր մեր ուտելիքը: Ընթրեցինք որից հետո խաղեր խաղացինք և հետո գնացինք ամեն մեկս մեր սենյակները հանգստի: Հանգստից հետո իջանք նորից ակումբ որտեղ դրված էր վառարանը դե էլ ինչ ճամփորդություն առանց վառարանի վրա պատրաստված կարտոֆիլի հենց ինքը ( типуль , плечь ) կամ ինչպես ասում են շերտած կարտոֆիլ ուտելու:

Օր 2

Չգիտեմ ինչպես մյուսները բայց ինձ համար մի քիչ դժվար է նոր տեղում քնելը հենց դա էր պատճառը որ առավոտյան մի քիչ հոգնած էի: Գնացինք նախաճաշի պարզվեց մինչ նախաճաշը առավոտյան մարմնակրթությունից ուշացել եմ դե ես ասացի որ տեղյակ չեմ եղել : Նախաճաշից հետո գնացինք խաղ խաղալու ավելի ուշ ընկեր Երանուհու հետ ընթերցեցինք Եղիշե Չարենցի բանաստեղծություններից քննարկեցինք, զրուցեցինք որից հետո ճաշեցինք : Դե իսկ երեկոյան կրկին հանդիպեցինք վառարանի շուրջ զրուցեցինք ընկեր Տարոնի հետ, որից հետո քնելու , դե քանի որ առավոտյան պետք է արդեն հետ վերադառնայինք Երևան:

Օր 3

Մեր վերջին օրը Արատեսում շատ հետաքրքիր սկսվեց արթնացանք լույս չկա և ուժեղ քամի ու բուք էր, բայց իմ տեսած ամենա գեղեցիկ ձմեռներից մեկն էր: Սկսեցինք պատրաստվել հավաքել մեր իրերը քանի որ 12 -ին արդեն պետք է շարժվեինք դեպի Երևան : Նախաճաշեցինք և ճամփա ընկանք իհարկե կրկին քայլեցինք դեպի երթուղայինը եղանակային պայմաններից ելնելով մեքենան մեզ սպասում էր բավականին հեռվում:

Շատ լավ և հետաքրքիր ճամփորդությունն էր: Շնորհակալ եմ ընկեր Երանուհուն, ընկեր Վարսինեին, ընկեր Տիգրանին և իհարկե ընկեր Տարոնին ևս մեկ անկրկնելի օրերի և հիշողության համար:

Design a site like this with WordPress.com
Get started