Երիկամներ. Արտաթորության համակարգ

Պատասխանել հարցերին
1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:
Կոֆեինը և ալկոհոլը մարմնի ջրազրկման հատկություն ունի, ուստի չափազանց շատ օգտագործման հետևանքով արտազատության օրգաններում խնդիր կարող է առաջանալ: բացասական են ազդում նաև կծուն, թթուն, աղին(նախազգուշացում, կծու և թթու սնունդը միայն սնվելուց հետո է կարելի, երբ ստամոքսը դատարկ չէ):
2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:
Ջրի պակաս, շաքարավազի, գազավորված ըմպելիքների, ալկոհոլի չարաշահում, վիտամին B6-ի պակաս:
3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:
?
4.Ինչպիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:
Շաքարավազ պարունակող սննդամթերքը բացասական է ազդում երիկամների համար, չափազանց շատ շաքարավազի օգտագործման հետևանքով կարող է առաջանալ շաքարային դիաբետ: Դեղորայքի, գազավորված ըմպելիքների և աղի չարաշահման դեպքում նույնպես կառաջանան երիկամների հետ խնդիրներ:

Վիտամիններ

1.Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում
Վիտամինների դերը մարդու կյանքում մեծ է։ Որոշ վիտամինների բացակայության, կամ քչության պատճառով, շատ հիվանդություններ կարող են առաջանալ։

2․Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ։
Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ, առաջանում են տարբեր հիվանդություններ, դանդաղում է աճը և զարգացումը։

3․C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։Ծ
Վիտամին C՝ բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նվազեցնում է շնչուղիների հիվանդությունների հավանականությունը, կարգավորում մազանոթների թափանցելիությունը՝ նպաստելով ողջ անոթային համակարգի առաձգականության բարելավմանը։

Վիտամին D ՝ հավասարակշռում է կալցիում և ֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջ նրանց պարունակության մակարդակը և նրանց ներթափանցումը ոսկրային հյուսվածքներ և ատամներ։

Արտազատությունը կենդանի օրգանիզմներում

1. Ինչպիսի՞ սննդանյութերի օգտագործուﬓ է բացասաբար ազդում արտազատության օրգանների վրա:
Սուր (կծու, թթու, աղի) բնույթի սննդանյութերի օգտագործումը բացասաբար է ազդում երիկամների վրա: Սննդային թունավորումները կազմափոխում, քայքայում են երիկամի բջիջները, որի հետևանքով օրգանիզմը կորցնում է մեծ քանակությամբ ջուր, ամինաթթուներ, գլյուկոզ և այլ անհրաժեշտ նյութեր:

2. Թվարկե՛ք երիկամային հիվանդությունների պատճառները:
Պատճառներն են՝ շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, գլոմերուլոնեֆրիտը և երիկամների պոլիկիստոզը։

3.Ինչպե՞ս են հիվանդությունների հարուցիչները թափանցում ﬕզուղիներ:

Արյան մեջ առկա հարուցիչները, հատկապես նշագեղձերի քրոնիկական բորբոքման ժամանակ, կարող են անցնել միզային ուղիներ, ապա միզապարկ՝ առաջացնելով ախտաբանական տարբեր երևույթներ:

4.Ինչ պիսի՞ սննդամթերքն է բացասաբար ազդում երիկաﬓերի աշխատանքի
վրա:

Վատ մշակված սննդամթերքում, հատկապես, երբ այն երկար ժամանակ պահվում է տաք պայմաններում, արագորեն բազմանում են մանրէներ և երիկամներում բորբոքային երևույթների պատճառ դառնում։

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում…առաջադրանքներ

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Պետք է շատ օգտագործել վիտամին C
2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

Պետք է բացել պատուհան, որպեսզի մաքուր օդի հոսք լինի, վարել անձնական հիգենիա և ցանկալի է շատ մարդկանց հետ փոքր վայրում չմնալ, որովհետև այն նույնպես կխանգարի մաքուր օդի հոսքը դեպի ձեր օրգանիզմ:
3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Պետք է քթի մեկ անցքը փակել և մյուսով արտաշնչել:

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում 

1․Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինպակտը առաջանում է այն ժամանակ, երբ որ արյունը դադարում էմատակարարել արյուն սրտին։


2. Սրտամկանի ինֆարկտի նախանշաններ։

Սրտամկանի ինֆարկտի նախանշաններըն են թույլ զգալ, սառը քրտինք, սրտխառնոց և այլն․․


3․Գլխուղեղի կաթված։

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստզարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղըմնում է առանց սնուցման:   : Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերելանոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից:  Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են  ուղեղիանոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում:  Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում


4․Գլխուղեղի կաթվածի նախաշաններ։

Գլխուղեղի կաթվածի նախանշաներն են հանկարծակի գլխացավ , մկանային հոգնածություն ,տեսողության խախտում , խոսքի խնդիրներ ,հավասարակշռության կորուստ, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով և գիտակցության կորստով:


5․Ինչպիսի՞ սրտանոթային հիվանդություններ։ 

Շաքարային դիաբետ 

Շաքարային դիաբետ  ներզատիչ հիվանդությունների խումբ է;Որոնց առաջացման պատճառը կապված է գլյուկոզի յուրացման խանգարման հետ։ ։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է, կամ էլ երկուսը միասին։

Շաքարային դիաբետով հիվանդանում են ոչ միայն մարդիկ, այլ նաև մի շարք կենդանիներ՝ շները և կատուները։

Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների։ Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն և նույնիսկ մահ։ Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր և տեսողության խանգարումներ։


6․Թվարկել շնչառական համակարգի բաժինները։

Շնչառական համակարգի բաժիներն են քթի խոռոչ, կոկորդ , շնչափող․ բրոնխներ,թոքեր ։


7․Բրոնխների դերը շնչառական համակարգում։

Բրոնխները իրենցից ներկայացնում ենինչպես շնչառական ուղիներ, նրանցում գազափոխանակություն տեղի չի ունենում ։Այսպես կոչված անատոմիական մեռյալ տարածություն ։ Նրանց գործառույթն է օդային հոսանքի անցկացումը շնչառական համակարգի բաժիններ` թոքեր, նրա տաքացումը, խոնավեցումը և մաքրումը։


8․Ի՞նչ դեր ունեն ձայնալարերը, և ինչպես են աշխատում։

Ձայնն առաջանում է թոքերից բերանի և քթի միջոցով օդի դուրսմղման ժամանակ, երբ ձայնալարերը թրթռում են և առաջացնում են դրանց միջոցով անցնող օդի ձայնային թռթռումներ ։ Յուրաքանչյուր անձի համար բնութագրական ձայնի տեմբրը ձեռք է բերվում ձայնային ալիքների՝ ռեզոնատորների միջով անցնելիս, որոնց դերը կատարում են վերևից՝ կոկորդը, իսկ ներքևից՝ օդատար խոռոչները՝ բերանաըմպանայինն ու քթայինը վերևից և շնչափողն ու բրոնխները ներքևից։


9․Ներկայացնել գազափոխանակությունը թոքերում։

Գազափոխանակության հիմքում ընկած է օդի բաղադրիչ տարրերի քանակական տարբերությունը, ընդ որում` ներշնչման պահին, համեմատած թոքաբշտերը պատող մազանոթների երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ, թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:

Մյուս կողմից` թոքաբշտեր մտնող թթվածնի քանակն ավելի բարձր է, քան դրանց պատերի մազանոթներում պարունակվող արյան մեջ: Այդ պատճառով թթվածինը թոքաբշտից դիֆուզիայի եղանակով անցնում է մազանոթների երակային արյան մեջ և CO2-ից ազատված հեմոգլոբինի հետ առաջացնում ոչ կայուն միացություն` օքսիհեմոգլոբին:


10․Ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ  շնչառական համակարգում, նշել միքանիսը։

 Բրոնխիալ Ասթմա, Թոքաբորբ, Բրոնխիտ, Անգինա, Գրիպ, Կոռոնավիրուս։


11․ Ֆլեշմոբ։


12․Ներկայացնել մարտ ամսվա բլոգային աշխատանքները։

Կենսաբանություն

Շնչառություն

Շնչառական համակարգը օդը տեղափոխում է, քթով, ըմպանով, շնչափողով և բրոնխներով։ Տեղի է ունենում փոխանակում ՝ ածխաթթու գազը վերածվում է թթվածնի։ Քթի խոռոչից դուրս է գալիս քթանցքների միջոցով։ Քթի խոռոչը պատված է թարթիչներով, լորձաթաղանթով և արյունատար մազանոթներով։ Օդը ֆիլտրվում է թարթիչնեի, խոնավանում է լորձաթաղանթի իսկ տաքանում է մազանոթերի շնորհիվ։ Օդը անցնում է ըմպան։ Ուտելիքը և օդը բաժանվում են։ Օդը գնում է կոկորդ։ Էպիգլոտիտը կազմված է սննդային թաղանթից, այն գտնվում է կոկորդի դիմացում և խոչընդոտում է սննդի հայտնվելը շնչառական ուղիներում, կուլ տալու ընթացքում։ Թոքերը իրենցից ներկայացնում են ծակոտեն ճկուն թաղանթ։ Շնչառությունը իրականանում է թոքերի լայնցամամբ և նեղացմամբ։ Օդը տեղափոխող բրոնխները, բաժանված են ավելի մանր ճյուղերի՝ բրոնխիոլների։ Ամեն բրոնխիոլի ծայրում տեղադրված են ալվելոային պարկեր։ Ալվելոյաին պարկերը շրջապատված են արյունատար մազանոթներով, և ներառում են միլիոնային միաբջջիջ հյուսվածքներ, որտեղ ընդանում է գազափոխանակումը։ Օդի թթվածինը քթով մտնում է ըմպան, ապա կոկորդ, շնչափող, բրոնխներ և ալվեոլներ։ 

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:
Քանի որ քթի խոռոչով անցնելիս, օդը փոշեզրկվում էմանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:
․․․

4. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,
հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քանի որ, բերանով շնչելիս օդը չի ենթարկվում տաքացման, մեր օրգանիզմ է գնում սառը օդ, որի արդյունքում մենք հիվանդանում ենք մրսածության հիվանդություններով։

Փետրվար ամսվա կենսաբանության ամփոփում 

1/ ներկայացնել մարդու  սրտի  կառուցվացք և անոթները ։ 

Սիրտը մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին ևհյուսվածքներին արյան մատակարարումն է: Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակիխոռոչում: 
Սիրտը գտնվում է սրտապարկում:

2/  ինչ նշանակություն ունի արյան մակարդումը մեր  օրգանիզմում ։ 

Արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է: Այն օրգանիզմի բոլոր բջիջներին տալիս է թթվածին և սննդանյութեր։ Արյան մեջ են անցնում ներզատական գեղձերում մշակված կենսաբանական ակտիվ նյութերը, որոնք կարգավորում են օրգան համակարգերի գործունեությունը: Այն նաև նպաստում է օրգանիզմի ներքին միջավայրի քիմիական բաղադրության ու մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3/ արյան կարգեր , որ կարգը ում համար կարող է դոնոր հանդիսանալ 

Գոյություն ունի 4 արյան խումբ։

Արյան 4-րդ խումբն ունիվերսալ է արյուն ընդունելու տեսանկյունից, սակայն կարող է դոնոր հանդիսանալ միայն 4-րդ-ի համար:

2-րդ խումբը կարող է արյուն ընդունել 2-րդից ու 1-ինից, իսկ դոնոր լինել՝ 2-րդի և 4-րդի համար:

3-րդ խումբն արյուն ընդունում է 3-րդից ու 1-ինից, իսկ դոնոր կարող է լինել 3-րդի ու 4-րդի համար:

1-ին խումբն արյուն ընդունում է 1-ինից, սակայ ունիվերսալ դոնոր է հանդիսանում բոլորի համար:

4/ ինչպես է առաջանում սրտամկանի ինֆակտը ։

Սրտամկանի ինպակտը առաջանում է այն ժամանակ, երբ որ արյունը դադարում է մատակարարել արյուն սրտին։

5/ ինչպես է  առաջանում գլխուղեղի  կաթվածը 

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:

6/ ներկայացնել փետրվար ամսվա կենսաբանության դասերի հղումները ։

Արյան շրջանառությունը անոթներով

  1. Ինչո՞վ է պայմանավորված անոթներում արյան շարժման արագությունը:
    Զարկերակներն են այն անոթները, որոնցով արյունը հեռանում է սրտից։ Նրանցով շարժվում է թթվածնով հարուստ աչյուն, բացառություններից է թոքային զարկերակը։ Երակներ են կոչվում այն անոթները որոնցով արյունը տեղափոխվում է դեպի սիրտ։Բացառություններից է թոքից դեպի նախասիրտ եկող երակը։ Մազանոթները հյուսվածքներում կապ են հաստատում երակների և զարկերակների հետ։
  2. .Ո՞ր անոթներում է դիտվում արյան հոսքի ﬔծ արագություն:
    Այրան հոսքի մեծ արագություն դիտվում է արյան աորտայում ,որովհետև աորտայում սրտի ձախ փորոքի կծքման շնորհիվ գործադրվում է բարձր ճնշում , արյան աորտայի ի շնորհիվ աորտայի մկանների ,երակները նեղանում են իսկ նրանց մեջ բարձր ճնշման շնորհիվ արյունը սկսում է ավելի արագ հոսել։
  3. Որո՞նք են արյան հոսքի արագության նվազման պատճառները մազանոթներում:
    Արյան հոսքի արագության այդպիսի նվազումը պայմանավորված է նաև նրանով, որ մազանոթների լուսանցքների ընդհանուր մակերեսի գումարը 500−600 անգամ գերազանցում է աորտայի լուսանցքի մակերեսը:Մազանոթներում արյան դանդաղ հոսքը նպաստում է նրանց պատերից սննդանյութերի և թթվածնի տեղափոխությանը դեպի բջիջներ և հակառակը՝ ածխաթթու գազի ու նյութափոխանակության արգասիքների անցմանը հյուսվածքային հեղուկից մազանոթների մեջ:
  4. Ինչո՞ւ են դեպի թոքեր գնացող անոթները կոչվում երակային անոթներ:
    Զարկերակներով սովորաբար շարժվում է թթվածնով հարուստ արյուն, բացառությամբ թոքային զարկերակների, որոնցով սրտի աջ փորոքից երակային արյունը շարժվում է դեպի թոքեր:
  5. Սրտի ո՞ր բաժնից է սկսվում արյան ﬔծ շրջանառությունը և որտե՞ղ է ավարտվում:
    Արյան շրջանառությունը սկսվում է աջ փորոքից՝ թոքային ցողունով և ավարտվում ձախ նախասրտում։

Լրացուցիչ աշխատանք․

  1. Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինֆարկտի դեպքերի մեծ մասը պայմանավորված է սրտի պսակաձև զարկերակների հիվանդությամբ։ Ռիսկի գործոններից են բարձր զարկերակային ճնշումը, ծխելը, շաքարային դիաբետը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալումը, արյան մեջ խոլեստերոլի բարձր քանակը, անառողջ սննդակարգը, ալկոհոլի չարաշահումը և այլն[

  1. Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Մեր ուղեղը, ինչպես մնացած բոլոր օրգանները, սնվում են թթվածնով հարուստ զարկերակային արյունով: Ուղեղի անոթների խցանման կամ վնասման դեպքում ուղեղը մնում է առանց սնուցման: Հետևող արձագանքը լինում է տվյալ հատվածի մահը: Ուղեղի մահացած հատվածի հետ մարդը կորցնում է այն ֆունկցիաները, որոնց համար այն պատասխանատու էր: Այդպես է զարգանում է իշեմիկ կաթվածը: Վտանգավորը այն է, որ աղտանիշներն աստիճանաբար են զարգանում, իսկ օգնությունը պետք է ցուցաբերել անոթների խցանումից ոչ ուշ, քան 3 ժամից: Հեմորագիկ կաթվածը հանկարծակի է առաջանում: Այդ դեպքում բարձր զարկերակային ճնշման ֆոնի վրա պայթում են ուղեղի անոթները և արյունը լցնում է տվյալ հատվածը: Հեմատոմա է առաջանում: Առողջությունը պահպանելու համար հարկավոր է հիվանդանոց հասնել մեկ ժամվա ընթացքում:

Արյան գործառույթներ և բաղադրություն

1. Ի՞նչ նյութեր են մտնում արյան պլազմայի բաղադրության ﬔջ:
Արյան պլազմայի բաղադրության մեջ մտնում են ջուրը, սպիտակուցները, ածխաջրերը, ճարպերը, աղերը:

2. Ի՞նչ նշանակություն ունի պլազմայի բաղադրության կայունությունը:

Արյան պլազմայի սպիտակուցների ‎ֆունկցիաներն են՝

  • ապահովում են պլազմայի օնկոսային ճնշումը,
  • արյան թթվա-հիմնային հաշվեկշռի կարգավորում,
  • ալբումինների և գլոբուլինների հարաբերությամբ արյան ձևավոր տարրերի կախույթային վիճակը հետևաբար ԷՆԱ-ն
  • պայմանավորում են պլազմայի մածուծիկությունը,
  • մասնակցում են ոչ սպեցի‎ֆիկ պաշտպանական ռեակցիաներին,
  • իրականացնում են հումորալ իմունիտետը,
  • փոխադրում են ածխաջրեր, լիպիդներ, հորմոններ, վիտամիններ, միկրոտարրեր,
  • մասնակցում են արյան մակարդմանը, ‎ֆիբրինոգենը հանդիսանում է մակարդման ամենակարևոր գործոններից մեկը։

3.Արյան մակարդում արյան ո՞ր գործառույթն է:


4.Որո՞նք են արյան գործառույթները:
Արյունը մատակարարում է թթվածին և սննդանյութեր օրգանիզմի բոլոր բջիջնդրին, նաև արյան մեջ են թափվում կենսաբանական նյութերը՝ հորմոնները: Արյունը նպաստում է օրգանիզմի ներքին քիմիական բաղադրությանը և կայուն է պահում մարմնի ջերմաստիճանը:

5.Որո՞նք են լեյկոցիտների գործառույթները:
Լեյկոցիտները վնասազերծում են օտարածին մարմինները և ապահովում են օրգանիզմի անընկալունակությունը որոշակի հիվանդությունների նկատմամբ:

6. Ի՞նչ դեր են կատարում թրոմբոցիտները:
Թրոմբոցիտները մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

Design a site like this with WordPress.com
Get started