Կարդա’ Վ. Սարոյանի  «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարեցնում թագավորին» առակը։

Կարդա’ Վ. Սարոյանի  «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարեցնում թագավորին» առակը։

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Ես հասկացա, որ պետք չե կասկածելի մարդուն հավատալ:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

խափեբան շատ խելացի էր աընքան խելացի որ խաբում եր բոլորին

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

 Եթե դու ազնիվ ես, շահն էլ քեզ համար սարսափելի չէ

<>։

Այս ուսումնական տարին ինձ համար ինչպես ձեռքբերումների այնպես էլ կորուստի տարի էր, բայց ես կպատմեմ միայն իմ ձեռքբերումներից: Սեպտմբերի 7-ին ես առաջին անգամ հաճախեցի Արցախի Հադրութի շրջանի միջնակարգ դպրոց, որտեղ ինձ ընդունեցին շատ գրկաբաց, այնտեղ ես ձեռք բերեցի շատ նոր ընկերներ, ցավոք այնտեղ իմ լինելը շատ կաչճ տևեց…..

Երբ վերադարձա Երևան , իմ նախկին դպրոց տեսա որ մեր դասարանում կան նորեկներ՝ այս ուսումնական տարին ինձ տվեց շատ նոր ընկերներ որի համար ես ուրախ եմ:

Ուսման մեջ ունեցա նոր ձեռքբերումներ՝ անգլերենի և ռուսերենի բառապաշարս էլ ավելի հարստացավ որը ինձ օգնում է և ինչու չէ խոսել այդ լեզուներով, որի համար շնորհակալ եմ իմ ուսուցիչներին: Հյրենագիտությության դասերը երևի ամենա հետաքրքիրներից էր քանի որ մենք ուսումնասիրում էինք այն բոլոր վայրերը որտեղ ես արդեն եղել եմ:

Իմ ամենա մեծ ձեռք բերումս եղավ միայնակ այսինք առանց ընտանիքիս եռօրյա ճամփորդությունս, որի համար շնորհակալ եմ ընկեր Արմինեին և ընկեր Երանուհուն:

Չեմ ուզում առանձնացնել մյուս ուսուչիչներիս և ուզում եմ ասել շմորհակալություն քանի որ նրանք էլ են ինձ տվել նոր գիտելիքներ :

25.05.21 Մայրեի

.ա.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն(լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորուստի (կոչել) պատճառ դառնալ:

Աշխանտանքից (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային երթի (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն ձայները (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ Մոլորակների (մոլորել) վրա է շատ:

Գիտնականները(մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասունտոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության … (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը

 Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատությանբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն: 

24.05.21

Ջանի Ռոդարի. Մեծ գյուտարարը>

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:- Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Հարցեր`

Դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Կախարդական փայտիկ
Ի°նչ խորհուրդ կտաս տղային։

Չվռազել

«Ձևաբանություն»

162 Բառակապակծություներցից ,որ՞ն է ածական ,

Բարակ բարդի

Գանգուր մազեր

Առեասպելական քաղաք

Քառաձի կառք

Ստորին շերտ

Վերին հարթակ

Հեռատես գիտնական

կանաչ — գոյական  կանաչում է — բայ
ուղի — գոյական      ուղղիր — բայ
բարի — գոյական     բարիացավ — բայ
գեղեցիկ — գոյական   գեղեցկանում էր — բայ
գոռոզ — գոյական      
գոռոզանում էր —  բայ

Գործնական աշխատանք

1.Ա. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման  — սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: 

Միջնադարի -միջին դարերի  մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ— շատ մեծ  պարտեզում և մեկամսյա — մեկ ամիս տեված  որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի— շուրջը գտնվող  գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն— ամենից մեծ  քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

 Բ. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետրանոց երկգլխանի մեկ մետր երկարությամբ երկու գլխանի   օձ էր ապրում:  Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցանմուշը  ցուցադրվող նմուշը ձեռք է բերել տասնամյա  տաս տարեկան մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց  սանտիմետր երկարություն ունեցող ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

Եղիշե Չարենցի տուն թանգարանում

Բարև ձեզ ես Ադրիանան եմ : Մենք չորրեքշաբթի օրը դասարանով գեղանք Եղիշե Չարենցի տուն թանգարան : Ճիշտ է ես այնտեղ եղել էյի Բայց ինձ հետաքրքիր էր քանիոր ամեն անգամ բացահայտում եմ ինձ համար նոր Չարենցի :Խորհուրդ եմ տալիս ընկերների եթե դեռ չեք եղել գնացեք :

«ՈՂՋՈ՜ՒՅՆ, ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ»

Ես Արևմտյան դպրոցում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ։ Կարծում եմ, որ Միջին դպրոցում նույնպես կունենամ լավ ընկերներ։ Ես մայր դպրոցը անյնքանել լավ չեմ ճանաչում որքան Արևմտյան դպրոցը : Իմ եղբայրը ինձ ասել է , որ մայր դպրոցի ուսուցիչները բարի են : Ես շատ կկարոտեմ Արևմտյան դպրոցը բայց ինչ արած : 😊

Եղիշե Չարենցի Մասին

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Design a site like this with WordPress.com
Get started