Պատմություններ Ֆրանցի մասին

 Ես սկսել եմ ընթերցել մի շատ հետաքրքիր գիրք:20191101_192902

Այն մի տղայի մասին է, ով շատ  գեղեցիկ է՝ խուճուճիկ շեկ մազերով , երկար թարթիչներով, բալանման շուրթերով, վարդագույն կլորիկ թուշիկներով, մի խոսքով՝ իսկական աղջիկ: Նրա անունն է Ֆրանց: Բակում ոչ ոք չէր  հավատում, որ նա տղա էր,  մտածում էին , որ միայն աղջիկը կարող է այդքան գեղեցիկ լինել : Պարզվում է, որ նրա հայրն էլ է երեխա ժամանակ այդքան գեղեցիկ եղել : Այժմ, նա գեր մորուքով տգեղ տղամարդ էր :  Նա ուներ  մի եղբայր, որի անուն էր Յոզեֆը  : Նա ֆրանցի ավագ եղբայրն էր: Յոզեֆը, ի տարբերություն Ֆրանցի,  բարձրահսակ էր, հագնում էր 40 համարի կոշիկ: Նրա թևերն այնքան երկար էին, ասես թենիսի թիակներ լինեին:

Չնայած նրան, որ եղբայրը բավականին տգեղ էր, միևնույն է,  Ֆրանցը  չափազանց  շատ էր սիրում իր եղբորը ՝ Յոզեֆին:

Այսօր այսքանը,  խոստանում եմ շարունակել պատմել ձեզ այս զվարճալի պատմության շարունակությունը:

Բայց եթե ձեզ հետաքրքրեց այս գիրքը, շտապեք Խնկո Ապոր անվան գրադարան,  դուք էլ ընթերցեք:

Շարունակելի

Բարև ձեզ, կարծում եմ դուք սպասում եք լսել  իմ նոր ընկերոջ՝ Ֆրանցի արկածների շարունակությունը:

Դե ինչ մենք արդեն գիտենք, որ Ֆրանցը շատ էր սիրում իր եղբորը, բայց նույնը մենք չենք կարող ասել Յոզեֆի մասին:  Նա միշտ նեղացնում էր Ֆրանցին և  վիրավորում էր նրան ասելով՝ թզուկ, դմբո կամ էլ հիմար: Իհարկե դա Ֆրանցին շատ էր տխրեցնում, բայց նրա սերը դրանից չէր նվազում:

         ՙՙԹե ինչպես կորավ Ֆրանցը և որքան շատ էր տխրել                                                     Յոզեֆը՚՚

Մի օր  Ֆրանցը պարտեզ չեր գնացել , իսկ եղբայրը՝ Յոզեֆը  պեք էր գնար սահադաշտ և նա որոշեց վերցնել իր հետ եղբորը՝ Ֆրանցին: Դե դուք երևի արդեն գուշակեցիք թե ինչ եղավ փոքրիկ Ֆրնացի հետ, իհարկե դուք ճիշտ եք, նա պատահմաբ իջավ սխալ կանգառում և մոոլորվեց: Փաստորեն նա այնքան էլ դմբո և հիմար չէր: Նա շատ լավ հիշում էր իրենց տան հասցեն և խնդրելով խանութի վաճառողին, իհարկե երեկոյան ուշ, բայց հասավ տուն: Երբ Ֆրանցը հասավ իրենց շենքի մոտ նկատեց մայրիկին իրար խառնված  և բարձր ձայնով լաց եղող ողբորը՝ Յոզեֆին: Այդ օրվանից հետո Ֆրանցը հասկացավ, որ իր եղբայրը ոչ թե իրեն չի սիրում այլ կատակում է իր հետ իրեն թզուկ անվանելով:

                      <<Թե ինչպես Ֆրանցը զարմացրեց մայրիկին>>

Մի օր մանկապարտեզում մորաքույր Լիզան ասաց.

Երեխաներ՝ շուտով Մայրիկի օրն է:  Եկեք ինչ-որ գեղեցիկ իր պատրաստենք մայրիկների համար:

Քանի որ Ֆրանցը հնարամիտ էր նա չցանկացավ պատրասել այն ինչ բելոր երեխաններն էին պատրաստում որոշեց գնել օծանելիք , բայց երբ նա ցույց տվեց իր գումարը վաճառողուհուն նա հասկացավ որ դա բավարար չէ: Դե ինչ խեղճ Ֆրանցը չգիտեր թե էլ ինչ կարելի է նվիրել մայրիկին: Եվ ահա մի օր, երբ նրանք մայրիկի հետ նայում էին իրենց հին ընտանեկան ալբոմը Ֆրանց տեսեվ իր տատիկի գլխին դրված գեղեցիկ գլխարկը, որը զարդարված էր ժապավեններով և վարդերով: Դե ինչ նրա գլխում անմիջապես ծագեց պայցառ միտք պատրաստել նմանատիպ գլխարկ:

20191031_115324.jpg

Հաջորդ օրը գնաց խանութ և գնեց զանազան զիզի-բիզի իրեր և անցավ գործի: Մի քանի օր շարունակ չարչարվելուց հետո նա  վերջապես վերջացրեց: Հջորդ առավոտյան երբ դեռ մայրիկը քնած էր նա վազեց նրա նջասենյակ

-Շնորհավոր Մայրիկների օրը, — գոչեց Ֆրանցը ,- ցանկանում եմ քեզ երջանկություն:

Ապրես ՜ ,տղա՛ս, շնորհակալություն: Վերմակը էլի գլխին քաշեց ու շուռ եկավ մյուս կողմ:

Ֆրանց շատ տխրեց, բայց ցույց չտվեց, վերկացրեց մորը տարավ դեպի հայելու մոտ:

20191031_115147.jpgՄայրը զարմանքից ոչ մի բառ չասաց: Այդ պահին հայը արդեն արթնացել  էր ու անկողնում նստած բարձր ծիծաղում էր , հետո հայտնվեց Յոզեֆը նա էլ եր բարձր հռհռում:

Միայն այդ պահին մայրը նկատեց որդու՝ Ֆրանցի տխուր հայացքը և մոտեցավ նրան ամուր գրկեց և ասաց,.

-Ապրես տղաս , սա ամենա լավ նվերն էր որ ես երբևե ստացել եմ :

                   <<Ֆրանցի դպրոցական պատմությունը>>

Դե ինչ  եկավ նաև Ֆրանցի դպրոց գնալու ժամանակը : Չեմ կարող ասել , որ նա շատ ուրախ էր :  Հայրիկը վերջապես  խուզեց Ֆրանցի մազերը և նրան այլևս  ոչ մեկ չէր նեղացնուի,  չէր ծաղրուի և աղջկա տեղ չէին դնուի:

Նրա հետ էր սովորում նաև Ֆրանցի ամենա լավ ընկերը՝ Գաբիին իհարկե նրանք նույն դասարանում չէին, բայց գոնե նույն դպրոցում էին: Սովորելը նրան շատ դանդաղ էր թվում: Դե իհարկե ուսուցիչն էլ շատ գոհ չէր Ֆրանցից: Նայում էր նրա տետրին և քթի տակ մռմռում էր.

-Փնթի է ,- ասում էր ուսուցիչը: Իսկ դա էլ ավելի էր հուսահատեցնում Ֆրանցին: Արդեն չորս շաբաթ էր անցել ինչ նա դպրոց էր հաճախում, բայց ոչ մի կերպ չեր հաշտվում ոչ՛ դպրոցի, ոչ՛ ուսուցչի, ոչ էլ իր դասընկերների հետ: Անցավ մի քանի օր և նրանց դասարան եկավ մի նոր տղա, որը վերջնական զզվացրեց Ֆրանցին:Հենց նա էլ դարձավ  Ֆրանցի թշնամին:  Այդ նորեկի անունը՝ Էբերհարդ Մոստ էր: Նա Ֆրանցին անընդհատ ծաղրում էր, նեղացնում, անվանում նրան թզուկ: Ֆրանցը ատում էր դպրոցը, բայց նրա մորաքույր Լիլիան մի օր մի հնարամիտ քայլ որոշեց և մտերմացրեց Մոստին և Ֆրանցին: Մորաքույը պատրաստեց Ֆրանցի ա՜մենա սիրելի սալորով թխվածքը և հրավիրեց Մոստին իրենց տուն:  Իհարկե սկզբից Ֆրանցին դուր չեկավ այդ միտքը: Բայց կարծում եմ դուք արդեն գուշակեցիք վերջաբանը: Այո, այո,   այդ օրվանից հետո նրանք մտերմացան  և Մոստը այլևս ոչ մեկին թույլ չտվեց նեղացնել  Ֆրանցին:

Ահա և վերջ մոտենում է ավարտին  արձակուդը  և իհարկե իմ գրքիհերոսի  պատմությունները:  Հուսով եմ սիրեցիք իմ նոր գիրքը և իմ հերոսին՝ Ֆրանցին: Եթե դեռ չեք հասցրել գնալ գրադարան և ընթերցել ոչինչ մի տխրեք շուտով Ամանորի արձակուրդներն են վստահ եմ արդ ժամանակ կընթերցեք: Հա՜,  չմոռանամ ասել այս գիրքը նորեկ է Խնկո Ապոր անվան գրադարանում ենպես որ շտապք ընթերցեք:

Ձեզ հետ էր Ադրիանան

 

Design a site like this with WordPress.com
Get started