Կենտրոնական Ասիա 

  1. արտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:
  1. Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:
    Կենտրոնական Ասիայի երկրների զարգացման նախադրյալներից են գունավոր մետաղների և հանքանյութերի պաշարները: Կենտրոնական ասիայի երկրները շատ հարուստ են ոսկիով, երկաթով, պղնձով, մանգանով, ածխով և այլն:
  2. Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:
    Կենտրոնական ասիան կատարում է շատ գլխավոր դեր՝ կապ է հանդիսանում Եվրոպայի և Արևելյան ասիայի միջև:

Հարավարևելյան Ասիա

Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

World_map_blank 1

Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիան ունի տնտեսության զարգացման նախադրյալ հանդիսացող բավարար բնական ռեսուրսներ: Հարավարևելյան Ասիայում վառելիքային ռեսուրսներից առանձնապես շատ կան նավթ և բնական գազ: Այս տարածաշրջանում կան մետաղային, հանքային ռեսուրսներ, հատկապես պնձի, ոսկու և անագի պաշարներ: Հարավարևելյան Ասիայի կլիման բարենպաստ է հողագործության համար:

Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Այս տարածաշրջանում շատ են մշակում ջուտ, գետնանուշ և սուրճ: Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրները առաջատարն են բնական կաուչուկի արտադրության ծավալով: Տարածաշրջանը նաև կոկոսյան արմավի յուղ, համեմունքներ և թեյ արտադրող է:

Վրաստան


  1. Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանը գտնվում է Հվ-արվ Ասիայում, վրաստանի դիրքը լավն է որովհետև ելք ունի սև ծով և կարող է ապրանք տեղափոխել ու զբոսնել։ Նրա հարևան պետությունները Հայաստանն է, Ռուսաստանը, Ադերբեջանը, Թուրքիան։ Ադերբեջանից ստանում է գազ և նաֆթ, Հայաստանից ստանում է ավելորդ եկամուտ որովհետև ապրանքները անցնում են Վրաստանի սահմանով և այդ ապրանքի համար վճարում ավելորդ գումար։

  1. Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:

Վրաստանը՝ որպես տարածաշրջանում բավական ակտիվ դերակատարում ունեցող երկիր, փորձում էր մի կողմից ամրապնդել և զարգացնել իր հարաբերությունները տարածաշրջանային իր հարևանների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը տարածաշրջանում:

  1. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը ։ Վրաստանում նաև զարգացած է ,թե տուրիզը և,թե առողջարանային տնտեսությունը` Սև ծովի ափին, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում:

  1. Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար, ի՞նչ ուղղությամբ պետք է զարգանան այդ հարաբերություն

Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։

Իրան

1.Քարտեզի վրա նշել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2.Բնութագրեք Իրանյի աշխարհագրական դիրքը:
Իրանի լեռնային տարածք է։ Իրանական շրջապատված է բարձր լեռներով։Իրանն ունի ընդարձակ տարածք, առանձնահատուկ տնտեսաաշխարհագրական և քաղաքական օբյեկտ է։

3.Ի՞նչ դեր ունի Իրանը հվ-արմ Ասիայում:
Իրանը թողարկում է պարարտանյութեր, պլաստմասաներ, ռեետինատեխնիկական ապրանքներ, ներկեր, լաքեր, լվացող նյութեր։ Իրանական ձեռագործ գորգերը մեծ պահանջարկ ունեն միջազգային շուկայում։ Իրանը արտահանում է նաև ավտոմոբիլներ, տրակտորներ, էլեկտրատեխնիկական և էլեկրոնային մեքենաներ։

4.Որո՞նք են Իրանի զարգացման նախադրյալները:
Իրանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ նավթով, բնական գազով և այլն։ Հսկայական են հանքային աղերի պաշարները։

Ճապոնիա

Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
Ճապոնիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է այն առումով, որ այն ծովային երկիր է: Նաև նրա ծովային հարևանները Ճապոնիայի դաշնակիցներն են, որն էլ հեշտացնում է երկրի կառավարումը: Սակայն, այն փաստը, որ Ճապոնիան գտնվում է գեոսիկլինալային գոտում, որի պատճառով էլ 7-9 տարին մեկ լինում են ավերիչ և կործանարար երկրաշարժներ, վատացնում է երկրի վիճակը:

Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Ճապոնիայի էկոնոմիկան աշխարհում 3-րդ ամենամեծն է: Աշխարհի ամենահայտնի ավտոմեքենաների ընկերություններից շատերը` Տոյոտան, Նիսանը, Միցուբիշին և Հոնդան ճապոնական են

Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
Ճապոնիայի զարգացմանը նպաստում է այն փաստը, որ ճապոնացիները շատ աշխատասեր են: Բացի դրանից Ճապոնիան հայտնի է իր տեխնոլոգիաներով: Նաև տնտեսական առաջըթացը նպաստում է երկրի զարգացմանը: Իսկ Ճապոնիայի ավտոմեքենաների արտահանումը մեծ արդյունք է տալիս տնտեսությանը:

Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Ճապոնիայի տնտեսության ամենաառաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իսկ դրանից հետո գալիս են ծառայությունները և գյուղատնտեսությունը:

Իտալիա

1․ Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիայի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ է, քանի որ այն գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնական մասում, որը վաղ ժամանակներից սկսված շատ է օգնել Իտալիայի զարգացմանը: Իտալիայի հարևանները Եվրամիության անդամներ են։ Իտալիան կազմված է մայրցամաքային, կղզային և թերակղզային մասերից: Իտալիան կարող է կապեր հաստատել և՛ ծովային, և՛ ցամաքային ուղություններով։ Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելությունները սրանք են: Երկրի թերությունը այն է, որ Իտալիայում տեղումները լինում են ուշ-ուշ։ Եվ քանի որ ամռանը լինում է չոր և շոգ եղանակ, դրանից տուժում է բերքը, քանի որ առաջանում է ոռոգման մեծ խնդիր և անհրաժեշտություն:

2․ Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Իտալիայի բնական պայմանների գլխավոր առավելությունը տարածքի մեծ լեռնային մասն է։  Իտալիան ունի լավ կլիմա, այնտեղ զարգացած է բուսաբուծությունը, ունի ջրային ավազաններ։ Իսկ թերությունները նրանք են, որ Իտալիան աղքատ է օգտակար հանածոների պաշարներով, այնտեղ անձրևներ ուշ-ուշ են լինում, և դա կարող է վնաս տալ բնությանը։ Իտալիան ունի բնապահպանական խնդիր։

3․ Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

Ներկայումս Իտալիայի տնտեսությունը երրորդն է Եվրոգոտում և ութերորդը աշխարհում: Այն ունի մադու զարգացվածության բարձր աստիճան և երկրում մարդու կյանքի միջին տևողությամբ վեցերորդն է աշխարհում: Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացվածության հարցում: Իտալիայում զարգացած է սպասարկման ոլորտը, քիմիական արտադրությունը, մեքենաշինությունը։ Իտալիայում նաև զարգացած է տուրիզմը, քանի որ Իտալիան թանգարան է բաց երկնքի տակ։ Մի շարք զբոսաշրջիկներ այցելում են Իտալիա՝ տեսնելու Իտալիայի գեղեցիկ և պատմական քաղաքները, և հին շինությունները։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Իտալիա

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ, հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են, Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։  

2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա  շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։

3.Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ, հանդիսանում է ամենազարգացած երկրներից մեկը։

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

d4b3d5a5d680d5b4d5a1d5b6d5abd5a1.png

Ֆրանսիա

1. ԲՆՈՒԹԱԳՐԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ:

Ֆրանսիան գտնվում է եվրոպայի արևմուտքի ծայրում: Նրա հարևան պետությունները բոլորը զարգացած երկրներ են, իսկ ծովային սահմանները երկու անգամ ավելի երկար են, քան ցամաքային սահմանները: Ֆրանսիայի միջով են անցնում Եվրոպայի մի շարք երկրերի կարևոր ճանապարհներ: Այդ ամենից ելնելով կարող ենք ասել, որ Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը շատ լավն է և հարմարավետ:

2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:

3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ֆրանսիան արտադրում է մի շարք բաներ, հանուն որոնց գրավում է աշխարհում բոլոր մարդկանց ուշադրությունը: Ֆրանսիային են պատկանում՝ շամպայնը, կոնյակը, գինին և պանիրը: Ֆրանսիայի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ուտել և խմել այդ ամենը: Ֆրանսիայում են գտնվում շատ հուշանվերներ, կարևոր արժեքներ և այլն…

4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

d596d680d5a1d5b6d5bde280a4

Մեծ Բրիտանիա

  1. Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն (անգլ.՝ The United Kingdom of Great Britain and Northern Ireland) ինքնիշխան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Կարճ կոչվում է Միացյալ Թագավորություն (անգլ.՝ United Kingdom), սկսած 1706 թվականից՝ Մեծ Բրիտանիա (անգլ.՝ Great Britain)։ Թագավորությունը ներառում է Մեծ Բրիտանիա կղզին, որի վրա գտնվում են 4 պատմաաշխարհագրական մարզեր՝ Անգլիան, Շոտլանդիանմ Ուելսը, Մեծ Բրիտանիա կղզու արևմտյան հարևանի՝ Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքը և բազմաթիվ այլ փոքրիկ կղզիներ՝ ներառյալ տարբեր աշծարհամասերում, որոնք ժառանգություն են մնացել գաղութատիրության ժամանակներից։ Բնակչության թվով, տարածքով ու տնտեսական ներուժով ամենամեծը Անգլիան է, այդ պատճառով էլ երբեմն սխալմամբ երկրին Անգլիա են ասում:

2. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 

Ըստ էության, Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության միակ հատվածն է, որ սահմանակից է մեկ այլ ինքնիշխան սուվերեն պետության՝ Իռլանդիայի հանրապետության հետ։ Միացյալ Թագավորությունը, բացի այս ցամաքային սահմանից, մյուս կողմերից շրջապատված է Ատլանտյան օվկիանոսով, Հյուսիսային և Իռլանդական ծովերով, կարևոր են նաև Լա Մանշ և Պա դե Կալե նեղուցները: Այս բացառիկ աշխարհագրական դիրքը Բրիտանիային օժտում է թշնամիներից պաշտպանվելու ատանձնահատուկ հնարավորությամբ:

Դրանից բացի՝ Եվևոպայի հետ խիստ բանուկ ցամաքային և երկաթուղային հաղորդակցության ապահովումն առավել բարենպաստ իրավիճակ ստեղծեց երկրի համար: Հենց այդ ուղիների հաստատման ու դրանք վերահսկելու պատճառով Բրիտանիան դարձավ ամենահզոր ծովային գաղութարարը՝ հայընի դառնալով «Ծովերի թագուհի» անունով:

3. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները: Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

Վերևում արդեն նշեցինք, որ Բրիտանիայիա փերով են անցնում աշխարհի բոլոր ծայրերը ձգվող ծովային բանուկ ուղիները, ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը նույնպես զարգացած է, և բնական է, որ սա արդեն իսկ հիմք է հանդիսանում զարգացած տնտեսության համար: Բացի այդ, Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի շոտլանդական լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը: Բացի այդ, Բրիտանիան եզակի եվրոպական երկիր է, որը հարուստ է նավթով, քարածխով և բնական գազով /այս առումով այն ինքնաբավ է/: Երկրի կենտրոնական հատվածը հարուստ է նաև երկաթի և մի շարք գունավոր մետաղների հանքավայրերով, թեպետ շատ երկար տարիների շահագործումը զգալիորեն նվազեցրել է դրանց չափաբաժինը, և բրիտանական ընկերությունները աշխարհով մեկ հումքի փնտրտուքի և շահագործմամբ են զբաղվում:

Այսպիսով, զարգացած հաղորդակցային ենթակառուցվածքները, բնական պաշարները, հարթ ռելիեֆը, ծովային մեղմ կլիման ու կայուն տեղումները, բերրի հողերն ու ընդարձակ մարգագետինները Բրիտանիային հնարավորություն են տալիս հանդես գալու ոչ միայն որպես զարգացած արդյունաբերությամբ, այլև օրգանական գյուղատնտեսությամբ երկիր: Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտում զբաղված է երկրի ընդամենը տոկոսը, ինչը ամենացածր ցուցանիշն է ողջ Եվրոպայում /համեմատության համար նշենք, որ չնայած ՀՆԱ-ի գրեթե երեք քառորդը ձևավորվում է սպասարկան ոլորտի միջոցով, ահդուհանդերձ տեղակա գյուղմթերքը բավարարում է սպառողի պահանջարկի 9/10-ը/: եթե խոսենք թվերի լեզվով՝ «արդյունաբերական հեղաշրջման հայրենիքը» համարվող Բրիտանիան ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհում վեցերրորդն է և յոթերրորդը՝ իր գնողունակությամբ։

4. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

Ինչպես արդեն նշեցինք, 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում Բրիտանիան առաջինը թևակոխեց ինդուստրիալ հեղաշրւման փուլ, դառնալով աշխարհի ամենաարդյունաբերական երկիրը և ամենաազդեցիկը՝ միջազգային հարաբերություններում։ Իրականում, Միացյալ Թագավորությունն այսպր էլ շարունակում է մնալ գերտերություն և իր առաջատար ազդեցությունն ունի աշխարհի տնտեսության, մշակույթի, ռազմական, գիտական և քաղաքական բնագավառներում։ Այն միջուկային պետություն է և իր ռազմական ծախսերով աշխարհում չորրորդն է։

Միացյալ Թագավորությունը 1946 թվականի առաջին նստաշրջանից սկսած՝  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ է։ 1973 թվականից՝ Եվրոպական տնտեսական միության անդամ : Ազգերի Համագործակցության, Եվրախորհրդի, Մեծ յոթնյակի, Մեծ ութնյակի, ՆԱՏՕ-ի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ է։ Եվրոպական միությունը պաշտոնապես լքել է 2020 թվականի հունվարի 31-ին։

5. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: 

Բրիտանիայի խոշոր քաղաքներից են Լոնդոնը, Բիրգինհեմը, Լիվերպուլը, Մանչեսթերը, Լիդսը, Գլազգոն, Նոթինգհեմը, Բրիստոլը, որոնք ընդգրկված են հիմնական քաղաքների խմբի ասոցիացիայում (Անգլիայի հիմնական քաղաքներ) եւ իրենց մարզերի վարչական կենտրոններն են: Այս քաղաքները գտնվում են միմյանցից ոչ շատ հեռու, հետևաբար, իրենց ճարտարապետության մեջ ընդհանուր ոճը հեշտությամբ

ՌԴ ընդհանուր բնութագիրը 🇷🇺

  1. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։
    Ռուսաստանի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի զարգացման մեջ մեծ դեր ունեն: Ռուսաստանը իր բնական պայմաններով ու ռեսուրսներով աշխարհում առաջին տեղում է: Նախ ռուսաստանում շատ են արտահանվում օգտակար հանածոների պաշարները, որը ոչ միայն հենց Ռուսաստանին են օգուտ այլ նաև այլ շատ երկրների: Ռուսաստանը շատ հարուստ է երկաթի, ոսկու, գունավոր մետաղների, բնական ալմաստների, ածխի, նավթի… պաշարներով: Բացի դրանցից հարուստ է նաև կենդանական աշխարհը, որը նույնպես ազդեցություն ունի երկրի զարգացման վրա:
  2. Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողողջրային ավազանները:

Design a site like this with WordPress.com
Get started