Փաստեր Ապարանի ջրամբար

 Աշխատանք բառարանով
1․ Ջրամբար բացատրություն
1. Ջուրը հավաքելու՝ կուտակելու՝ ամբարելու արհեստական կառուցվածք:
2. Ավազան, ջրավազան:
3. Ջրի առավել կամ պակաս մեծ կուտակություն ներկայացնող տեղ (լիճ, ծով, գետ ևն):
2․Ջրամբար Հոմանիշներ
Ջրապահեստ, ջրավազան, ջրանոց, ջրատուն, ջրշեղջ, ջրակույտ, ջրաժողով, ջրհոր, ջրմույթ (անձրևաշրերիյ:
3․Ջրամբար ռուսերեն
 Водоём, бассейн. 2. Водохранилище.
4․Ջրամբար անգլերեն
reservoir,storage lake
              Ջրամբարի մասին

Ապարանի ջրամբարը գտնվում է Արագածոտնի մարզում , Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ  գյուղերի միջև։

 

Կառուցվել է  1962 – 1967 թվականներին։

Ջրամբարի բարձրությունը 50 մետր է,իսկ երկարությունը՝ 200 մետր։

Ձմռանը սառցակալում է։

Օգտագործվում է ոռոգման համար։

Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։

Այստեղ բուծվել էնաև  իշխան, սիգ և ծածան ձկնատեսակներ։

Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։

Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։

Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։

Ջրամբարի մոտ են գտնվում V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։

Այնտեղ է գտնվում IV դարում կառուցված  Պողոս- Պետոս բազիլիկ տաճարը, որը  տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։

2