Մի բաց նամակ ամենքին

ծաղիկներ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկվել են մի թիզ ձյունով,
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ էր տեսել էս տեսակ սով։
Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի՛ մարդիկ,
Աստծու սիրուն, մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շարունակել կարդալ

Ինձ նման դդումը

Լինում է, չի  լինում մի   դդում է   լինում։ Այդ դդումի անունը լինում է Ադրիանա։ Նա իմ անունից  ուներ և ինձ նման բաներ էր գրում,  ինձ նման համակարգիչ ուներ։ Նա ինձ նման երկար մազեր ուներ  և նա ամենաշատը սիրում էր  պաղպաղակ, իսկ  իր սիրած  գույնը  կապույտն էր։

Էլֆերի կախարդական դպրոցը

Բարև ,ձեզ ես Ադրիանան եմ։Մենք այսօր գնացինք  Հենրիկ Մալյանի անվան թատրոն դիտելու <Էլֆերի  կախարդական  դպրոցը> ներկայցումը ։ Ներկայուցումը  չորս  էլֆերի, նրանց ուսուցիչների և տնօրենի մասին էր։ Էլֆերը շատ  չարաճճի էին,  նրնք իրար անըդհատ հրմշտում էին և խանգարում։ Նրանք այնքան չարաճճի էին, որ աթոռից անընդհատ ցած էին ընկնում։ ՈՒսուցիչները  կախարդական  փայտիկ ունեին,երբ  էլֆերը  դանդաղ էին գրում  նրանք իրենց կախարդական  փայտիկով կախարդում էին և էլֆերը սկսում էին արագ գրել։ Տնօրենը կանչում է   ուսուցիչներին ժողովի և ասում

—   Եթե  մենք  նոր Ձմեռ պապ  չգտնենք դպրոցը կփակվի։

Ձմեռ պապը լսելով տնօրենի խոսքերը հայտնվեց դահլիճում և էլֆերի դպրոցը չփակվեց։

Ես շատ սիրեցի ներկայացումը այն շատ ծիծաղելի էր։

Խորհուրդ եմ տալիս բոլորին գնալ և դիտել ներկայացումը։

Էլֆելի դպրոցը.png