Առցանց ուսուցման անհատական ուսումնական պլան

 

· Անուն, Ազգանուն, դասարան  — Ադրիանան Յայլոյան 4/2

· 09:00-11:00-Մայրենի

Հայրենագիտություն

Հայրենագիտություն

13:30-14:00-խումբ 2Երգ

 

Русский

Բնգիտություն

Տեխնոլոգիա

11:00-15:00-  գրեք ձեր տեսադասերի դասացուցակը՝ ըստ օրերի

Երկուշաբթի – 12:50-13:20-  Անգլերեն

Երեքշաբթի —    13:00 — 13:30 — Ռուսերեն

Չորեքշաբթի — 12: 10 — 12: 40  -Հայրենագիտություն

Հինգշաբթի — 11:40 — 12 :10 — Մայրենի

Ուրբաթ —  12 : 50 — 13:20  -Մաթեմատիկա

· 15:00-18:00-ընտանեկան դպրոց, Ամեն օր  մայիկիս հետ մարզվում ենք, երբեմն Յոգա ենք անում ,դաշնամուր եմ նվագում, կրկնում եմ վոկալիս երգերը, սոլֆեջոի առաջադրանքներ եմ կատարում, օգնում եմ մայրիկիս խոհանոցում, եղբորս հետ խաղում ենք սեղանի խաղեր օրիակ ՝ Էքսկուրսիա, Զիլ զառ դիտում ենք ֆիլմեր, մուլտֆիլմեր ուսուցողական հաղորդումներ, նկարում եմ:

· 18:00-22:00- Խաղում եմ եղբորս հետ երբեմն դուրս ենք գալիս քայլելու  իհարկե անձնական թերթիկը լրացնելուց հետո,  երեկոյան  ընտանիքով դիտում ենք ընտանեկան ֆիլմեր,   Ինձ համար ամենա հետաքրքրիը երբ օգնում եմ մայրիկիս խոհանոցում, իդեպ ես արդեն ինքնուրույն կարողանում եմ պատրաստել սուրճ և բլիթներ:

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան:

Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից:

Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:

Արշավ Ապարանի ջրամբար

Ամսաթիվը՝ հունիսի 62

Մեկնումը՝ ժ. 9։30 (Արևմտյան դպրոցից)

Ժամանումը՝ 16:30 (Մայր դպրոց, ավտոբուսների կանգառ)

Մասնակիցներ՝ 3.2 դասարան

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Ի․ Ջանազյան,

Օգնականներ՝ Մ. Սիմոնյան, Ս․ Գրիգորյան

Ծնողներ՝ Անգելինա Ալեքսանյան, Հեղինե Գոգրոյան, Ժաննա Բաբայան, Ռուզաննա Աբրահամյան

Վայրը՝  Արագածոտնի մարզ, գյուղ Ապարան

Նպատակը՝ Քայլարշավ դեպի  Քասաղ գետի վրա գտնվող  Ապարանի ջրամբար ( ժամերգություն նշված եկեղեցիներից մեկում․  Թուխ Մանուկ, սբ. Վարդան, սբ. Պողոս-Պետրոս) :

Խնդիրները՝

Նախապատրաստական փուլ

  •  Կուսումնասիրենք Հայաստանի մարզերի քարտեզը, կորոշենք, թե որ մարզում է գտնվում Ապարանը, որ քաղաքներն են Ապարանին կից քաղաքները, ինչ գյուղեր կան Ապարանում, տարածաշրջանում ինչ գետեր, ինչ լեռներ կան։
  •  Մենակ կամ խմբով,  կհրապարակենք տեղեկատվական նյութեր Ապարանի, Ապարանի ջրամբարի մասին
  • Կգծենք Երևան — Ապարան քարտեզը, որը նույնպես կհրապարակենք բլոգներում
  • Կծանոթանանք  հունիսի 6-ի եղանակային կանխատեսումներին
  • Կկազմենք անհրաժեշտ պարագաների ցանկ
  • Կպատրաստենք արշավային ուսապարկերը

Ընթացք

  •  Միասին կքայլենք, կմարզվենք, կօգնեն իրար
  • Կհաշվարկեն անցած հեռավորությունը, կգրանցեն նաև ժամանակը
  • Կդիտենք շրջապատող միջավայրը, կլուսանկարենք
  • Կնախաճաշենք բացատում
  • Եկեղեցու բակում կկատարենք միջավայրի խնամք
  • Եկեղեցում կկազմակերպենք փոքրիկ ժամերգություն
  • Եկեղեցու բակում կամ բացատներից մեկում կերգենք Կոմիտասյան երգերից, Համբարձման և հարսանեկան երգեր

Ամփոփում

  •  Բլոգների օրագիր բաժնում կպատմենք ճամփորդության մասին, կհրապարակենք մեր արած լուսանկարները

 

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • գլխարկ
  • ուսապարկ (ջուր, բրդուճ, անձեռոցիկ)
  • ֆոտոխցիկ կամ հեռախոս
  • կողմնացույց
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ

 

Երգերի ցանկ

  • Եղնիկ
  • Կաքավիկ
  • Զարկ բոլոճիկ
  • Այլի հո
  • Ծառ ծաղկեցավ
  • Հայր մեր
  • Առավոտ լուսո
  • Անդաստան / հատված/

 

Հայաստանի մարզերի քարտեզ

 

map_arm

Արագածոտնի մարզի քարտեզ

222222222222

 

Երևան — Ապարան երթուղու քարտեզ

  • 99999Եղանակը Հունիս 6-ին Արագածոտնի մարզում6666