Ճամփորդում ենք

1. Գծեք Բաբաջանյան փողոցից Մաշտոցի պողոտա երթուղին(google map)

Մատենադարան

2. Նկարը տեղադրեք բլոգում

Մատենադարան

3. Գրեք տեղեկություն  Մատենադարանի մասին, Մշո ճառընտիր գրքի մասին( հակիրճ, մշակված, առանց քոփի-փեյսթի, ոնց միշտ պահանջում եմ )

«Մշո ճառընտիր» կամ «Տօնական», հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և ծաղկվել է 1200 — 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի մեկ երրորդում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։

 

Մատենադարանի մասին

Մատենադարան  կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Գտնվում է Երևանում։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

 

 

Ճամփորդություն դեպի Էրեբունի 20.11.2019

 Այս անգամ մենք  այցելել էինք  Էրեբունի- թանգարան- արգելոց:  Այնտեղ մենք տեսանք հնէաբանների կողմից պեղումների ժամանակ գտնված շատ՜ իրեր ՝ գինու կարասներ, զարդեր, մետաղադրամներ, սեպագրեր: Թանգարանում շրջելուց հետո, բարձրացանք թանգարանի վերնամաս՝ ամրոցի ավերակների մոտ, որտեղ մի փոքր հանգստացանք, զրուցեցինք, որից հետո շարունակեցինք մեր էքսկուրսիան:  Մենք տեսանք նաև հին զենք ու զինամթերք  և եղանք մի շատ հետաքրքիր վայրում այն կարծես լաբիրինթ լիներ:  Թանգարանից հետո մենք գնացինք այգի, որտեղ խաղացինք, վազվզեցինք  պոնչիկ կերանք, որից հետո  վերադարձանք դպրոց:

Շնորհակալություն ընկեր Սոնային և ընկեր Անիին լավ օրվա համար:

Ադրիանա Յյլոյանը .

Էրեբունի վարչական շրջան

Էրեբունի վարչական շրջան

Էրեբունի շրջան, ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հա. տարածք:

Սահմանակից է Երևանի Կենտրոն,  Նորք-Մարաշ,  Նոր , Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունի 126.100 բնակիչ։Ներկայումս Էրեբունու շրջանի ղեկավարն է Արման Աբրահամյանը :

Էրեբունի պետական ​​արգելոցը, որը ստեղծվել է 1981 թվականին, գտնվում է Երևանի կենտրոնից մոտ 8 կմ հեռավու՝ Էրեբունի շրջանի շրջակայքում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրության վրա։ Արգելոցը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, հիմնականում բաղկացած է կիսաեզրափակված լեռներից։

Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը և  Երևանի երկաթուղային կայարանը  նույնպես գտնվում է  Էրեբունի շրջանում:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: Թանգարանը ստեղծվել է:

Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա: Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում: Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:

Շենքի քանդակային լուծումների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը: 1968-1969 թվականներին Արա Հարությունյանն իր հարթաքանդակներով ձևավորում է Էրեբունի թանգարանի շենքը (գլխավոր ճակատամուտք՝  «Արգիշտի թագավորը և քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատամուտքը՝ «Առյուծաորս», հյուսիսային ճակատամուտք՝ «Խալդ աստվածը»): Թանգարանի քանդակային ձևավորումը  հնագույն Ուրարտու պետության պատմությունն է՝ ներկայացված պլաստիկ արտահայտչամիջոցներով:

Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման և ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներ: Այն զբաղեցնում է ավելի քան 1000 քառ. մ. մակերես՝ ներառյալ ներքին բակում կազմակերպված բացօթյա ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը:

Ներկայումս Էրեբունու շրջանի ղեկավարն է Արման Աբրահամյանը :

Безымянный

Հոկտեմբերյան ճամփորդություն դեպի Մաշտոցներ և Սևանի թերակղզի

Բարև այսօր կպատմեմ մեր ճամփորդության մասին։ Հոկտեմբերի 4 — ին մենք դասարանով գնացինք Սևանի թերակղզի և Մաշտոցներ ։ Մեր առաջին կանգառը  Սևանի թերակղզում էր այնտեղ մենք նախաճաշեցինք և խաղ խաղացինք՝ քարկապ։ Շրջեցինք թերակղզու շուրջը ցանոթացանք շրջակա միջավայրին  գնացինք եկեղեցի։ Սևանի թերակղզում շատ լավ էր այնտեղ   տեսնաք բազում մողեսնեևր։ Շարժվեցինք դեպի Մաշտոցներ, ճանապարհին հավաքեցինք չիչխան, որը հայրեն նշանակում է լափռի, իսկ ռուսերեն <<облепиха>>։ Իմացանք, որ չիչխանը շատ օգտակար է հազի համար, չմոռանամ ասել որ  չիչխան հավաքելը շատ՜ դժվար է քանի որ այն ունի փշոտ ճյուղեր։

DSCN7523.JPG

Մաշտոցները ես հեշտությամբ հաղթահարեցի և ինձ շատ դուր եկավ այնտեղ ։  Մաշտոցները այնքան գույնզգույն էր այն  ուներ ներկապնակի բոլոր գույները՝ դեղին, կարմիր, մուգ և բաց կանաչ գույները։ Մտանք Մաշտոցների վրայի փոքրիկ մատուռը այն շատ գեղեցիկ էր ։ Իջնելուց  հավաքեցինք մասուր։

DSCN7613.JPGԻնձ շատ դուր եկավ ճամփորդությունը, չնայած որ ես բազմիցս եղել էի այնտեղ բայց դե դասարանով լրիվ ուրշ է ։

Ինչպես նախորդ ճամփորդության ընթացքում ասել էի, որ ընկեր Սոնայի հետ ճամփորդելը շատ՜ հավես է այս անգամ էլ նույնն եմ կրկնում՝   ճամթորդեք ընկեր Սոնայի հետ չեք փոշմանի։

DSCN7504.JPG

Ճամփորդում ենք Սևանի թերակղզի և Մաշտոցներ բարձունք

Սևանի թերակղզի.png

Սևան թերակղզի

Սևանի վանքը գտնվում է Գեղարքունիքի մարզում,    Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի): Սևանավանքը (նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով)   Ստեղծվել է 305 թ․ — ին։

Սևանավանք

Հիմնադրվել է 305 թ․-ին։ Հիմնադրել է Գրիգոր Ա լուսավորիչը։

Մաշտոցներ բարձունք

Անվանումը ստացել է՝ Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսից։

 

 

 

Դեպի Գետամեջ

Բարև  ձեզ, ես այսօր կպատմեմ մեր շաբաթ օրը Կոտայքի մարզ կատարած այցելության մասին:

Մենք հավաքվեցինք դպրոցում, որտեղից  շարժվեցինք դեպի Նոր Հաճն: Մեր առաջին կանգառը Նոր Հաճնի եկեղեցում էր: Եկեղեցում երգեցինք, մոմ վառեցինքինք, որից   հետո շարժվեցինք դեպի Գետամեջ: Ճանապարհին մաքրեցինք շրջակա միջավայրը :

DSCN7173.JPG

Հաջորդ կանգառը Գետամեջի ձկնաբուծարանում էր

DSCN7168.JPG

այնտեղ մենք կերակրեցինք ձուկիկներին, բայց ամենա՝՜ հետաքրքրիը ՝ խոճկորիկններ:

Նա կապուտաչյա, շեկ մի հրաշք էր այնքան գեղեցիկ էր ասես խաղալիք լիներ:

70528906_2434882253265718_5290019967608029184_n

Մենք շատ լավ օր ունեցանք:

DSCN7129 ա.jpg

Սա մեր առաջին ճամփորդություններ ընկեր Սոնայի հետ ես շատ՜  եմ սիրում ընկեր Սոնային և էլի կուզենամ գնալ իր հետ ճամփորդության:

Ճանփորդում ենք

Безымянный.png

 

Բարև ձեզ, այս շաբաթ սեպտեբերի14-ին մենք ճամփորդելու ենք ՝ դեպի Կոտայքի  մարզ։Այդ օր  մեզ  հետ պետք է ունենանք հետևյալ իրերը․ 

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • գլխարկ
  • ուսապարկ (ջուր, բրդուճ, անձեռոցիկ)
  • ֆոտոխցիկ կամ հեռախոս
  • կողմնացույց
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ձեռքի լապտեր
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ

 

Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզումՀրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։

Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։

 

Նոր Հաճն, երբեմն՝ Նոր Հաճըն, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։

Առինջգյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք, ԵրևանՍևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է XV-XVI դարերում։

 

 

Փաստեր Ապարանի ջրամբար

 Աշխատանք բառարանով
1․ Ջրամբար բացատրություն
1. Ջուրը հավաքելու՝ կուտակելու՝ ամբարելու արհեստական կառուցվածք:
2. Ավազան, ջրավազան:
3. Ջրի առավել կամ պակաս մեծ կուտակություն ներկայացնող տեղ (լիճ, ծով, գետ ևն):
2․Ջրամբար Հոմանիշներ
Ջրապահեստ, ջրավազան, ջրանոց, ջրատուն, ջրշեղջ, ջրակույտ, ջրաժողով, ջրհոր, ջրմույթ (անձրևաշրերիյ:
3․Ջրամբար ռուսերեն
 Водоём, бассейн. 2. Водохранилище.
4․Ջրամբար անգլերեն
reservoir,storage lake
              Ջրամբարի մասին

Ապարանի ջրամբարը գտնվում է Արագածոտնի մարզում , Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ  գյուղերի միջև։

 

Կառուցվել է  1962 – 1967 թվականներին։

Ջրամբարի բարձրությունը 50 մետր է,իսկ երկարությունը՝ 200 մետր։

Ձմռանը սառցակալում է։

Օգտագործվում է ոռոգման համար։

Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։

Այստեղ բուծվել էնաև  իշխան, սիգ և ծածան ձկնատեսակներ։

Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։

Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։

Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։

Ջրամբարի մոտ են գտնվում V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։

Այնտեղ է գտնվում IV դարում կառուցված  Պողոս- Պետոս բազիլիկ տաճարը, որը  տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։

2