Վերջին օր

Բարև բոլորին այսօր մեր ճամբարի վերջի օրն էր և ոչ միայն վինջին օրներ Արևմտյան դպրոցում Այսինքն ես Սեպտեմբերի 1-ից կլինեմ Միջին դպրոցում ,որի համար և ուրախ եմ և տխուր : Մ ենք այսօր գնացինք հախթանակի այգի խաղացինք , պաղպաղակ կերանք և վերադրձանք դպրոց: Ընկեր Արմինեյի հետ խոսեցինք խաղերի մասինք հետո մեզ միացավ ընկեր Սոնան մենք խաղացինք 2 խաղ և մեր օրը վերջացավ : Ես շատ ուրախ եմ , որ ընտրել եմ երկու ընկերար Ամինեների խումբը շատ լավ անցավ մեր օրերը :

Շնորհակալություն ընկեր Արմինեներին : Ես ձեզ շատ եմ սիրում և շատ կկրոտեմ :

Նախավերջին օր

Ողջույն: այսօր մեր ճամբարի նախավերջին օրն էր : Այօր գրեցինք կամ ստուգեցինք մեր ճամփորդապատումները , լողացինք եկանք դասարան ընկեր Սոնայի հետ խաղացինք popit և uno խաղերը մրցույթ էինք կպնում : Շատ լավ օր ունեցանք այս օր և միշտ :

Զվարթնոց-արգելոց-թանգարան

Ողջույն: Այսօր մենք մեր ջոկատով գնացինք Զվարթնոց արգելոց-թանգարան : Հասանք տեղ, հաց կերանք, հանգստացանք լիցքավորվեցինք և գնացինք թանգարան : Թանգարանում տեսանք բազմաթիվ գեղեցիկ քարերի մեկ գլուխկոտրուկ : Փառքի տաճարը ոնց որ եկեղեցի լիներ նկարում, բայց հիմա նա ավերված մի կիսատ կառույց է : Թանգարանից դուրս գալիս տեսանք 500լ տարողությամբ 2 կարաս ,որտեղ նախկինում են պատրաստել գինին : Տեսանք նաև Փառքի տաճարի մնացած քարերը, բայց չիջանք, որովհետևվ ասացին տարածքում շոգի պատճառով կարող է օձ լինել: Անիում կա նաև այդպիսի տաճար՝ նման Զվարթնոցին Գագկաշեն :

՚Շնորհակալություն ընկեր Արմինեներին լավ օրվա համար:

Երկրորդ շաբաթ օր 2

Բարև բոլորին այսօր մենք մեր օրը սկսեցինք փոքր երեխաների հետ 2-4 տարեկան երեխաների հետ երգելով գնացինք ագարակ նկարվեցինք մեր երեխաների հետ և երգեցինք կերանք բանանբ և խնձոր գնացինք լողի լողացինք : Եկանք դասարան հանգստացանք կերանք: արեցինք բանավեճ-քննարկում ճամբարականների հետ․ Թեման՝ <<Գնահատում>>

Ես շատ եմ սիրում իմ ջոկատն ու ջոկատավարներին

Մերսի ամեն ինչի համր նրանք

Եկրորդ շաբաթ օր 1-ին

Ողջույն այսօր մեր ճամբարի եկրորդ շաբաթվա օր 1-ին էր : Մենք այսօր արեցինք ընկեր Աչրի հետ երգի դաս դասը ավարտվեց բակում տղաների հետ խաղացինք ֆուտբոլ . պաղկվաոցի : Եկանք դասարան իմանցանք , որ չորրեք շաբթի օրը գնալու են Զվարթնոցար աքելոց թանգարան սովորեցինք պատմել գնացինք դուրս և պատմեցինք եկանք ընկեր Արմինների հետ պատրաստեցինք պիցցա :Ես սիրում եմ պրցցա 🍕🍕🍕🍕

Զվարթնոց պատմության մասին Ճանփորդում ենք

Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա (հավանաբար ավերվել է երկրաշարժից). հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցն այստեղ եղել են հեթանոսական IV–V դարերի կառույցներ։ Հնագույնը 0, 63 մ x 2, 7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զվարթնոցի թանգարանում)՝ Ռուսա Բ-ի սեպագիր արձանագրությամբ։ Պեղումներով հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խցեր և այլն)։ Պահպանվել են տաճարի հատակը, տեղ-տեղ՝ ստորին որմնաշարը, սյուների խոյակներ, խարիսխներ, արևի քանդակազարդ ժամացույցը, խճանկարի, որմնանկարի և այլ մնացորդներ։ Տաճարի կառուցման համար օգտագործվել են տարբեր որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար (պեմզա), վանակատ և այլն։

Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն էր, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ։ Տաճարն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարի առաջին աստիճանի ճակատային վերին մասն ընդգրկող գոտին քանդակազարդված է խաղողի որթերով, նռնազարդ ճյուղերով. որմնակամարների հանդիպման մասում հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակից պահպանվել են 9-ը։ Տաճարի ներսում խոյակների թևատարած արծիվները, որմնասյունազարդի ռիթմը, մույթերի սլացքը, բարձրադիր գմբեթը՝ ողջ զարդարանքի հետ, կառույցին հաղորդել են վերասլացություն։ Տաճարի բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան, հավանաբար՝ տաճարի ճարտարապետի անունը։

Հայկական ճարտարապետությունը կրել է Զվարթնոցի ազդեցությունը. այն վաղմիջնադարյան հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումար է։ Մեզ հասած հայկական ճարտարապետության կոթողներից զվարթնոցատիպ են Ներսես Գ Տայեցու կառուցած Իշխանի և Բանակի (VII դար), Աղվանքում՝ Լյակիթի (VII դար), Անիում՝ Գագկաշեն Սուրբ Գրիգոր (XI դար) եկեղեցիները։

1980–90-ական թվականներին վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը։

1905 թ-ին Թորոս Թորամանյանն ստեղծել է Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունն ապացուցվել է 1906 թ-ին. ըստ Ասողիկ պատմիչի՝ XI դարի սկզբին Անիում Զվարթնոցի օրինակով կառուցված Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումներից հայտնաբերված մանրակերտով [մյուս իրեղեն ապացույցը Փարիզի Սեն Շապել եկեղեցու (1243–48 թթ.) որմնաքանդակներն են։

Ճանբարային օր 4-րդ

Բարև ձեզ ,այսօր մեր ճամբարի 4-րդ օրներ : Այսօր մենք կարդաձինք մեր ճափորդա պատումները լողացինք ճիշտ է ես չլողացի բաց ես պարկեցի քարերի վրա և սևացա հետո վերադարձանք դասարան խաղացինք Ջանի Ռոդարիյի ստեղծաց խաղը:

Հրազդանի կիրճ

Բարև ձեզ մեք այսօր մեր ջոկատի հետ գնացինք Հրազդանի կիրճ : Առաջին մեր կանգառը Սբ.Սարգիս եկեղեցում էր այնտեղ մոմ վառեցինք աղոտեցինք երգեցինք Մանկական աղոթքը : դուրս եկանք իջանք մանկան երկաթուղի ճանապարհին տեսանք թթի ծառ թութ կերանք հետո ճաշեցինք հանգստացանք : Աղբ հավաքելով շարժվեցինք մանականական երկաթուղի բայց գնացքը շատ կամաց էր :Քայլելով գնացինք հասանք մի հրաշալի այգի նկարվեցինք և վերադարձանք դպրոց : Քայլքի նպատակը միջավայրի մաքրություններ :Կոչ եմ անում բոլորին անտարբեր չլինել բնության նկատմաբ :