Բարևներ Հադրութից

Բարև ձեզ ես Ադրիանան եմ ես հիմա գտնվում եմ Արցախի ՝ Հարդրութ քաղաքում : Իհարկե այստեղ շատ լավ է ես արդեն ունեմ շատ ընկերներ խաղում ենք բազում բակային խաղեր: Այստեղի բնությունը կարծես նկարած լինի այնքան գեղեցիկ է, որ երբեմն ինձ թվում է թե ես հեքիաթում եմ: Բայց միևնույն է ես կարոտում եմ իմ Երևանը, իմ ընկերներին, իմ Սեբաստացի փոքրիկ ընտանիքին,ընկեր Սոնային և մնացած բոլոր ուսուցիրներիս: Ծնողներս ասում են որ սա ժամանակավոր է մենք նորից վերադառնալու ենք Երևան և ես նորից հաճախելու եմ իմ սիրելի կրթահամալիը, ուղակի չգիտեմ թե դա երբ կլինի: Երևի այս գալիք ուսումնական տարին կսկսեմ հաճախել այստեղի դպրոց կփորձեմ իմ Սեբաստիական հմտությունները փոխանցել  արդեն իմ նոր դասընկերներին: Ես շատ կկարոտեմ իմ դպրոցը:

Շնորհակալություն քեզ իմ Կրթահամալիր :

Ձեզ շատ եմ սիրում ընկեր Սոնա:  

 

IMG_20200530_123201

Առցանց ուսուցման անհատական ուսումնական պլան

  • Անուն, Ազգանուն, դասարան Ադրիանա Յայլոյան 4/2 դ
  • 09:00-11:00— Ես մայրիկիս եմ օգնում պատրաստում ենք փքա բլիթ ,թղվացք :
  • 11:00-15:00— գրեք ձեր տեսադասերի դասացուցակը՝ ըստ օրերի
  • Երկուշաբթի — 12:50 — 13:20 անգլերեն
  • Երեքշաբթի — 10:30 — 10:50 մարմնակրթություն
  • Երեքշաբթի —  13:00 — 13:30 ռուսերեն
  • Չորեքշաբթի — 11:40 — 12:10 հայրենագիտություն
  • Չորեքշաբթի — 13:30 — 14:00 երգ
  • Հինքշաբթի — 11:40 — 12:10 մայրենի
  • Հինգշաբթի — 14:10 — 14:40 բնագիտություն
  • Ուրբաթ — 12:50 — 13:20 մաթեմատիկա

15 :00  18 :00

Արդեն մի քանի շաբաթ շարունակ մեկուսացած ենք նորից պետք է կրկնվեմ չգիտեմ լավ է թե վատ: Անցաց շաբաթ  տարբերվեց  մյուս շաբաթներից քանի որ Զատկի տոնն էր և մենք ինչպես ամեն տարի այս տարի նույնպես նշեցինք Գյումրիում: Այժմ հարց կառաջանա, բայց չէ որ տեղաշարժը արգելված է, այո դութ ճիշտ եք, բայց չ՞է որ իմ հայրիկը զինվորական է և դա էր պատճառը, որ մեզ ճանապարհին չկանգնեցրեցին:   Տոնից հետո ծնողներս վերադարձան Երևան իսկ ես մնացի այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցի չնայաց մեկուսացման պայմանների մենք  բակային խաղեր էինք խաղում՝  պահպանելով տարածություն միմյանցից և իհարկե հիգենայի կանոնները : Ես անում եմ լրացուցիչ դասեր, գիրք եմ կարդում քնելուց առաջ, ինչպես արդեն ասել էի խաղեր էինք խաղում: Այժմ ես արդեն վերադարձել եմ Երևան և նորից կմիանամ իմ դասընկերներին և ուսուցիչներին իհարկե միայն տեսակապի միջոցով:

  • 18:00-22:00— 

Նոր Վարագավանք

Ես սիրում եմ Հայաստանը ծայրից ծայր:  Բախտ եմ ունեցել  լինել հայաստանի կարելի է ասել բոլոր գեղեցիկ վայրերում: Շատ կուզենաի խոսել իմ սիրելի Շիրակի մարզի մասին, բայց վստահ եմ, որ արդեն բավարար տեղեկություն ունեք նրա մասին, դրա համար ես երկար մտածեցի  և որոշեցի խոսել մի վայրի մասին, որ երևի ոչ բոլորը գիտեն կամ լսել են, բայց չեն եղել այնտեղ: Դա    Հայաստանի  ամենա կանաչ, և ամենա գեղեցիկ մարզում գտնվող   Նոր Վարագավանք, վանական համալիրն է,  որը գտնվեում է Տավուշի մարզում  Վարագավան   գյուղից  հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։

5_962_1302088369  

Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։

 

 

 

Իհարկ է այստեղ զբոսաշրջիկների համար գիշերակացի հարմարություններ դեռևս չկա,բայց եթե դուք ունեք  վրաններ  կարող եք վերցնել ձեզ հետ և վայելել Տավուշի մաքուր օդը և աստղալից երկինքը, իսկ եթե  ոչ ապա   վանքից  5- 9 կմ հեռու,   հարևան գյուղերում կան փոքրիկ հյուրատներ:    

Խորհուրդ եմ տալիս բոլորին   այցելել  Տավուշի մարզ  և ծանոթանալ  տեսարժան վայրերի հետ :

 

1000px-Լաստիվեր

 

Depi Nor Vanq

 

Հին արհեստները Հայաստանում

Արհեստների ցանկ՝

  • Շերամապահություն
  • Դարբնություն
  • Մետաղագործություն՝ ոսկերչություն-արծաթագործություն
  • Զինագործություն
  • Հյուսնություն
  • Կոշկակարություն
  • Մագաղաթի մշակում
  • Մանածագործություն
  • Գորգագործություն
  • Բրուտագործություն
  • Ծաղկավաճառություն
  • Գինեգործություն
  • Ասեղնագործություն
  • Փայտագործություն…

Հետեվյալ արհեսների մասին շատ եմ լսել քանի որ հայրս Շիրակի  մարզից է կամ ինչպես հայտնի է ասել Արհեստներին և Արվեստների քաղաք, իսկ մայրիկիս հայրը այսինք իմ պապիկը  երկար տարիներ ղեկաարել է Հայաստանում միակ արհեստագործական գործարանը կամ ինչպես հայտնի է եղել հանրության մեջ՝  Հուշանվերների գործարանը: Նա եղել է բազմաթիվ նմուշների հեղինակը, նա է եղել այն մարդը ում որոշմամբ արդատդվել են , ստեղծվել են արվեստի եզակի նմուշներ որոնց միջոցով  օտարերկրացիները ավելի մոտիկից են  ճանաչել Հայաստանը և հայ մշակույթը: Մայրիկս բախտ է ունեցել մոտիկից շփվել  բազմաթից  հայ արվեստագետների հետ ինչպիսիք էին  հայտնի խեցեգործ Հմայակ Բդեյանը, գրաֆիկ -դիզայներ Արայիկ Բաղդասարյանը արծաթագործ Ժոռան ում  ձռքով են ստողծվել մի շարք եկեղեցիների խորաննի Խաչերը,  հայտի դարբիններ որնք պատրաստել են մնայուն արժեքներ որնք  կարող ենք հանդիպել նույնիսկ այսօր  շրջելով  Հայաստանում:

Հետեվյալ լուսաննկարները մեր ընտանեկան արխիվից է ամբողջը պատրաստված է նշված գործարանում այս նմուշները պտտվել են ամբողջ աշխարհով և գրավել բազմաթիվ մրցանակներ:   իսկ գործերը մինչ այսօր պահպանվում են պապիկիս աձնական ցուցասրահում:

Դե ինչ մենք բոլորս գիտենք, որ դեռհին ժամանակներից արհեստագորշությունը եղել է մեր ժողովրդի անբաժան մասը: Այն միշտ եղել է մեր ժողովրդի այցեքարտը, ապրելու միջոցը:

Պատրաստված է արծաթից այժմ գտնվում է Սուրբ Զորավոր Եկեղեցում նվեր  եկեղեցուն ընտանիքի կողմից:

20200317_173133

Չրաման,  ձեռքի աշխատանք պատրաստված է մելխիորից

20200317_173210

Աղամաներ, գինու բաժակ պատրաստված է փայտից

20200317_173219

պատրաստված է հատուկ տեխնիկայով , մետաղը՝ պղինձ  սրճեփ, գավաթ և դեկորատիվ  իրեր:

20200317_173228

ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

 

 

 

 

Դիտելով հետևյալ նյութերը, ընթերցելով ընկեր Սոնայի ուղարկաց նյութը ես աեվլի մոտիկից ծանոթացա և ուսումնասիրեցի Կողմնացույցի և ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐի հետ։ Ես իմացա որ կոմնացույցը շատ կարևոր բան է, որով կարող ենք կողմնորոշվել անտառում, արշավների ժամանակ, կարծում եմ քաղաքում այնքան էլ կարևոր չէ կողմնացույցը քանի որ կան կողմնորոշող նշաններ, ցուցանակներ և վերջապես կարելի է օգտվել քարտեզներից։

Կողմնացույցի օգնությամբ ես ճշտեցի որ մեր տունը գտնվում է քաղաքի կենտրոնում  մեր Կրթահամալիրի Հյուսիս Արևելյան ուղղությամբ․

 

ճամբորդություն դեպի Մատենադարան

Բարև ձեզ ,մեր հերթական ճամփորդության շրջանակներում ուրբաթ օրը մենք ընկեր Սոնայի և ընկեր Անի հետ գնացնք Մատենադարան։ Այնտեղ շրջեցինք, ծանոթացանք հին գրերի և  եզակի գրքերի հետ։ Տեսանք ամենա մեծ և ամենա փոքր գրքերը։ Տեսանք որթան կարմիրը, դեղաբույսեր և շատ այլ հետաքրքիր բաներ։ Իհարկե ես արդեն եղել էի Մատենադարանում նույնիսկ Արցախի Գանձասարում գտնվող պոքիկ Մատենադարանում եմ եղել , բայց այս անգամ շատ ավելի հետաքրքիր էր քանի  որ մենք ընկեր Սոնայի հետ նախապես ուսումնասիրել էինք և նախապատրաստվել։  

Շնորհակալություն ընկեր Սոնային  այսպիսի Հայրենագիտական դաս անցկացնելու համար։  

Արա Գեղեցիկ և Շամիրամ

[002429]

Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև տեղի ունեցած անցուդարձի ավանդազրույց է, որտեղ արտացոլված են հեթանոս հայերի հավատալիքները մեռնող ու հառնող աստծու, հայրենասիրության, ընտանեկան հավատարմության մասին:

Հայոց Արամ թագավորի մահից հետո Հայաստանի թագավոր է դառնում նրա որդին՝ Արա Գեղեցիկը։ Այդ ժամանակ Ասորեստանում թագավոր էր Նինոսը, որը հարգում և պատվում էր հայոց արքային։ Իսկ Նինոսի կինը՝՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ցանկանում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, պատգամավորներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե/Ասորեստանի մայրաքաղաք/, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել: Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է  խնդրանքեր ուղարկել, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան նվաճելու, ստրկացնելու համար:
Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ,կռվից առաջ, Շամիրամը պատվիրում է զինվորներին որ կենդանի պահեն Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը պարտվում  է, Արան էլ զոհվում է:
Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի տեղն է ուղարկում մարդկանց դիակների մեջ փնտրելու Արային:
Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքում։ Իսկ երբ հայոց զորքը պատրաստվում է նորից մհարձակվել  Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով.
— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։
Շամիրամը հույս ուներ իր կախարդանքով վերակենդանացնել Արային։ Բայց Արան իհարկե չի կենդանանում, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր ստրուկներից մեկին հագցնում  է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին ու փառարանմանը»։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը, ովքեր ուզում էին նոր պատերազմ սկսել։

Ասում են որ այն դաշտը, որտեղ տեղի է ունեցել հայերի և ասորիների միջև կռիվը, այժմ դարձել է բնակատեղի, որը կոչվում է Արզնի և գտնվում է Կոտայքի մարզում։ Արզնի անունն էլ բացատրվում է որպես` առ զննի։ Երբ Արայի մարմինը բերել են Շամիրաշին, որ ճանաչի, ասել են առ զննի, վերցրու զննի, ճանաչի նրան։

Արզնի գյուղը իրականում հիմնել են ասորիները և այժմ էլ այն բնակեցված է ասորիներով։ Հայաստանում կա ասորիների համայնք, նրանք համարվում են ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններից։

Հայկ և Բել

Հայկ Նահապետի 
արձանը Երևանում 
(1970 թ., քանդակագործ՝ 
Կառլեն Նուրիջանյան)

«Հայկ և Բել»-ը առասպելական ավանդավեպ է. ստեղծվել է հնագույն ժամանակներում, պահպանվել է Մովսես Խորենացու (V դար) պատմություններում:

 

«Հայկ և Բել» ավանդավեպի հիմքում լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային աղեղնավորի` հայ ցեղի նախնի Հայկի պայքարն է ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի`  Ասորեստանի թագավոր Բելի հետ: 

Այս առասպելը իմաստը իրենց անկախությունն ու երկիրը պաշտպանող հայերի մղած կռիվներն են Ասորեստանի դեմ, որոնք եղել են իրականություն: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, զվարթ աչքերով, խելացի ,քաջ դյուցազն էր: Նա, չցանկանալով ենթարկվել և ստրուկ  դառնալ Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը/Արարատի/, ապա անցնում Հարք գավառ, հիմնում իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Փառասեր Բելը որդիներից մեկի գլխավորությամբ մարդիկ է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը մերժում է: Բելը որոշում է ուժով իրեն ենթարկել նրան և մեծ զորքով հարձակվում է: 

Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու հարձակման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի բանակին և Վանա լճի ափին կռվի բռնվում: Կռվի ժամանակ, ճանաչելով Բելին, Հայկը երեքթևյան նետով հարվածում է նրա կրծքին, որը, դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած ընկնում է, իսկ ջախջախված բաբելական բանակը փախուստի է դիմում: Ի պատիվ Հայկի հաղթանակի՝ հայկական Նոր տարին՝ տարեսկիզբը, համարվել է օգոստոսի 11-ը, երբ սկսվել էր կռիվը: Այնուհետև Հայկական օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, որտեղ ամիսների անունները կոչվել են Հայկի 12 ուստրերի և դուստրերի անուններով: Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք ամրոց-կառույցը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ սպանվել է Բելը՝ Գերեզմանք:

Հայկի սերունդը նրա անունով կոչվել է Հայկազունք,   իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Ըստ ավանդավեպի՝ Հայկը հայ ժողովրդի  նախնին է և ռազմի գերագույն աստվածը: 

Տեառնընդառաջ

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:

         Տեառնընդառաջ՝ նշանակում է Ընդառաջ գնալ Տիրոջը:

2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:

  Հնում հայերը Տեառընդառաջը, կամ՝ Տրնդեզը, ասոցացրել են կրակի ու արևի աստծու, գարնան գալստյան հետ: Հենց այդ ժամանակներից է գալիս կրակ վառելու և դրա վրայով թռչելու ավանդույթը: Մեր նախապապերը համոզված են եղել, որ բոլոր անհաջողություններն ու ամենայն չարիք կրակի մեջ են մնում՝ վառվում, եթե հատկապես նորահարսն ու նորափեսան թռչեն կրակի  վրայով: Տրնդեզի խարույկն, այսինքն, մաքրագործող նշանակություն է ունեցել:

3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:

Այո, ես մի անգամ Գյումրիում  մասնակել եմ Տրնդեզին: Մարդիկ երգում, պարում էին, բակում վառված կրակի  վրայով էին թռչում: Հիշում եմ, որ այդ օրը հարազատներս  աղանձ, գաթաներ, հալվա, փոխինձի գնդիկներ, այլ համով ուտելիքներ էին պատրաստել: Հենց այդ օրը ես իմացա, որ հնում Տեառընդառաջի ժամանակ մարդիկ իրար այսպես են ողջունել՝ «Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն»: