Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:

Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետերր լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:

Գետ է կոչվում, ջրային բնական հոսքը, որպես կանոն քաղցրահամ ջրով, որը հոսում է դեպի օվկիանոսծովլիճ կամ այլ գետ։

  1. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:

  1. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Սևանա լիճ

  1. Ի՞նչ տարբերություն կա հորդացմանև վարարման միջև:

Հորդացում

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:

Վարարում

Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

Հետաքրքիր փաստեր անձրևի մասին

 

creative-hd-wallpapers-for-desktop

 

 

 

Արձրև, բնության երևույթ, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլի տեսքով, երկարությունը՝ 0,5-7 մմ։ Թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրևի թույլ տեսակը կոչվում է ցող։ Անձրևի ուժգնությունը տատանվում է 0,25 մմ/ժ — 100մ/ժ։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված էմթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ ՀՀ-ում ամենաշատ անձրևները թափվում է Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենա֊քիչը՝ Արածո դաշտում՝ մինչև 100 մմ։ ՀՀ-ում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ,աշնանը։ Անձրևը մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։

 

  • Երկրագնդի ամեն հարյուր միլիոներորդ մարդն ալերգիա ունի անձրևից:

 

  • Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.-ին` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:

 

  • Պորտուգալիայում անձրեւը հարգելի պատճառ է, որպեսզի մարդը աշխատանքի չգնա: Չէ որ նա կարող է թրջվել եւ «լավ չաշխատել»:

 

  • Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:

 

  •  Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

 

  • . Անձրևը զուրկ է հոտից, իսկ դրա ժամանակ զգացվող հոտը ցիանի և ակտինոբակտերիաների հոտն է:

 

  • Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

 

  • ԱՄՆ Օհայո նահանգի Ուայնսբերգ քաղաքում ամեն տարի հուլիսի 29-ին անպայման անձրեւ է գալիս, եւ այդ երեւույթը կտեւի մոտ հարյուր տարի:

 

 

  • Հնդկաստանի Չերապունջի քաղաքը համարվում է ամենաանձրևառատն աշխարհում: Այստեղ տարեկան 26460 մմ տեղումներ են լինում:

 

 

 

 

 

րձրև, բնության երևույթ, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլի տեսքով, երկարությունը՝ 0,5-7 մմ։ Թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրևի թույլ տեսակը կոչվում է ցող։ Անձրևի ուժգնությունը տատանվում է 0,25 մմ/ժ — 100մ/ժ։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված էմթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ ՀՀ-ում ամենաշատ անձրևները թափվում է Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենա֊քիչը՝ Արածո դաշտում՝ մինչև 100 մմ։ ՀՀ-ում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ,աշնանը։ Անձրևը մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։

 

  • Երկրագնդի ամեն հարյուր միլիոներորդ մարդն ալերգիա ունի անձրևից:

 

  • Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.-ին` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:

 

  • Պորտուգալիայում անձրեւը հարգելի պատճառ է, որպեսզի մարդը աշխատանքի չգնա: Չէ որ նա կարող է թրջվել եւ «լավ չաշխատել»:

 

  • Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:

 

  •  Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

 

  • . Անձրևը զուրկ է հոտից, իսկ դրա ժամանակ զգացվող հոտը ցիանի և ակտինոբակտերիաների հոտն է:

 

  • Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

 

  • ԱՄՆ Օհայո նահանգի Ուայնսբերգ քաղաքում ամեն տարի հուլիսի 29-ին անպայման անձրեւ է գալիս, եւ այդ երեւույթը կտեւի մոտ հարյուր տարի:

 

 

  • Հնդկաստանի Չերապունջի քաղաքը համարվում է ամենաանձրևառատն աշխարհում: Այստեղ տարեկան 26460 մմ տեղումներ են լինում:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՁՄԵՐՈՒԿԻ ՄԱՍԻՆ

Ձմերուկը դիետիկ է և հարուստ մանրաթելերով: Չնայած օգտակար նյութերը քիչ են, սակայն հեշտությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից: Այս հատապտուղը 80 տոկոսով բաղկացած է ջրից: Այն հարմար է ամռան տապին ծարավը հագեցնելու համար: Սակայն չպետք է չարաշահել, քանի որ օրգանիզմում առաջանում է ավելորդ հեղուկ, որի պատճառով ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջանում սրտի, անոթների ու երիկամների վրա:

Ձմերուկը կարող է օգնել մեծացնել մարդու մտավոր ներուժը: Բանն այն է, որ ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար: Բացի այդ, այս համեղ մրգի ջրի քանակը (տոկոսային հարաբերությամբ) ճիշտ նույնքան է, որքան մեր գլխուղեղում:

Ինչպես ընտրել՝

Հասուն ձմերուկն ավելի թեթև է լինում, քան երևում է: Խորհուրդ է տրվում գնել միջին չափի պտուղ: Փոքրը, հավանաբար, հասունացած չի լինի, իսկ մեծ պտուղը կարող է պարունակել շատ նիտրատներ: Հասուն լինելու մասին են վկայում նաև չորացած պոչը, գծերի վառ գույնը:

Ձմերուկները բոլորովին տարբեր տեսակների են լինում: Եթե ​​դուք ցանկանում եք ինչ-որ բան առաջին անգամ փորձել, հավանաբար ձեզ կհետաքրքրի դեղին քրիմսոնը: Ձմերուկի այս դեղին տեսակն ունի քաղցր, մեղրանման համ, որը միանշանակ բազմաթիվ մարդիկ են սիրում այն փորձելուց հետո:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

Հետաքրքիր փաստեր ջրի մասին - հետաքրքիր, ջուր, նկարներ, փաստեր
1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%_ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից_12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :
Հետաքրքիր փաստեր ջրի մասին - հետաքրքիր, ջուր, նկարներ, փաստեր
3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :
Հետաքրքիր փաստեր ջրի մասին - հետաքրքիր, ջուր, նկարներ, փաստեր
6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%_ը , այն դեպքում , երբ ձյունը 85% _ը : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%_ը:

Բնագիտության հաշվետվություն

Բնագիտության առարկան այս տարի ինձ համար  նոր առարկաների ցանկից է: Իհարկե մենք տարբեր նախագծերի շրջանակներում ցանոթացել էինք բնագիտության հետ այսինքն ՝բնության: Ընկեր Շուշանի հետ մենք սովորեցինք բույսերի խնամքի մասին,  ծանոթացանք ագարակի կենդանիների խնամքի հետ: Ուսումնասիրեցինք ծովերն  ու  օվկիանոսները, իմացանք լեռների և լեռնագոտիների մասին:  Հայրենագիտական արշավի շրջանակում Ճամփորթության ժամանակ մեզ հետ էր նաև  ընկեր Շուշանը, որտեղ մենք նրա հետ միասին հավաքեցինք չիչխան և մասուր:

Ես շատ եմ սիրում բնագիտություն առարկան:

բնագիտությու

 

Սպիտակ ծովի մասին

Image result for Սպիտակ ծով
Սպիտակ ծով

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սև ծովի մասին

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճաImage result for Սև ծով     նապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք չորսն են Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան

 

Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Աարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գոենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

Գունավոր ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ: