Բարևներ Հադրութից

Բարև ձեզ ես Ադրիանան եմ ես հիմա գտնվում եմ Արցախի ՝ Հարդրութ քաղաքում : Իհարկե այստեղ շատ լավ է ես արդեն ունեմ շատ ընկերներ խաղում ենք բազում բակային խաղեր: Այստեղի բնությունը կարծես նկարած լինի այնքան գեղեցիկ է, որ երբեմն ինձ թվում է թե ես հեքիաթում եմ: Բայց միևնույն է ես կարոտում եմ իմ Երևանը, իմ ընկերներին, իմ Սեբաստացի փոքրիկ ընտանիքին,ընկեր Սոնային և մնացած բոլոր ուսուցիրներիս: Ծնողներս ասում են որ սա ժամանակավոր է մենք նորից վերադառնալու ենք Երևան և ես նորից հաճախելու եմ իմ սիրելի կրթահամալիը, ուղակի չգիտեմ թե դա երբ կլինի: Երևի այս գալիք ուսումնական տարին կսկսեմ հաճախել այստեղի դպրոց կփորձեմ իմ Սեբաստիական հմտությունները փոխանցել  արդեն իմ նոր դասընկերներին: Ես շատ կկարոտեմ իմ դպրոցը:

Շնորհակալություն քեզ իմ Կրթահամալիր :

Ձեզ շատ եմ սիրում ընկեր Սոնա:  

 

IMG_20200530_123201

Սասուցի Դավիթը

david-of-sassoun

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

Ահեղ — Ահարկու, սարսափելի:

Հավք — Թռչուն

Ավանդեց — Հանձնել ուրիշին, ուրիշի վրա փոխադրել

Ահարկու —  Սարսափելի, զարհուրելի

Հռչակ — Բարի անուն, համբավ, փառք

Կորյուն —  Առյուծի, վագրի, ինչպես և կետ ձկան ձագ:
(փոխաբերական) Կտրիճ, քաջ:

Անվեհեր —  անվախ, աներկյուղ

Ցոլացավ —  Ցոլքեր ցայտեցնող՝ արձակող, ցոլարձակ, ցոլարձակող

Ավետում-   լուր բերել

Անահ — Քաջ

Դյուցազուն —  Դիցաբանական՝ առասպելական հերոս,
Հերոս, հերոսական գործեր կատարող

 

Բացատրիր

կյանքի աշնան օրերը — կյանքի վերջին օրերը , 

ծխի պես անցնել — փոշիանալ , մոռացվել

ամպոտ ոտներ — աստվածային 

հոգին ավանդել —  մահանալ 

իր կամքը լինի —  իր ուզածուվ լինի

զարմով դյուցազուն — տոհմով ուժեղ

անմեռ մնալ —  Անմահ մնալ

արտահայտությունները

Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած

Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:

Մհերը ընդունեց հուր-հրեղենի առաջարկը, որովհետև նա ուզում էր իր տոհմը շարունակող ունենալ,  նա  ուզում էր, որ  իր սիրելի Սասունը չկորչեր:  Միևնույն է նա արդեն ծերացել էր և շուտով մահանալու էր:

Մհերի անունից պատմիր այս հատվածը

4
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Բացատրիր աղաչանք անել, քաղցր աչքով մտիկ անել, կրակ դառնալ արտահայտությունները:
  3. Վերնագրիր հատվածը:
  4. Հատվածը կարդալուց հետո ի՞նչ կարծիք կազմեցիր Մելիքի մասին. ինչպիսի՞ն էր նա, բնութագրիր:
  5. Կազմիր  հարցեր և առաջադրանքներ այս հատվածի վերաբերյալ:

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բնութագրիր Ձենով Օհանին:
  2. Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:
  3. Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին (բանավոր):
  4. Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:V

 

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

 

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Բառարան՝

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

 

Առաջադրանքներ՝

Գրավոր աշխատանք՝

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

մինուճար — Ծնողների միակ զավակը հանդիսացող:

Դահիճ —  գործադրող պաշտոնյա:

գործակատար — Խանութի ծառայող, որ վաճառում է ապրանքները, վաճառորդ

ռոճիկ — Աշխատավարծ

հոգոց -Խոր շնչառություն և արտաշնչում՝ որպես վշտի՝ տառապանքի արտահայտություն, հառաչանք:

Համքար — Արհեստակից

փեշակ  — Արհեստ, զբաղմունք:

մերձիմահ — Մահվան մոտ, մահամերձ

 

 

  1. Թվարկի՛ր պատմության հերոսներին և բնութագրի՛ր նրանց:
  2. Ըստ քեզ, ո՞րն էր պատմության ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։
  3. Պատմությունից դուրս գրե՛ք մեկական պատմողական, հարցական, հրամայական, բացականչական նախադասություններ։

 

Բանավոր աշխատանք՝

  1. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

ա. խելացի ու հնարամիտ էր
բ.  արդարադատ էր
գ.  բարի էր:

2. Մեղադրի՛ր վաճառականին:
Արդարացրո՛ւ վաճառականին:

3. Մեղադրի՛ր գործակատարի՛ն :
Արդարացրո՛ւ գործակատարի՛ն:

Русский

  1. Определи род.

 

Мама ж

Стол -м

Сад  — м

Папа — м

Дети — с

Сестра — ж

Дом — м

Мальчик с

Девочка — ж

Отец — м

Метро — м

Бабушка — ж

Волосы — ж

Книга — ж

Сладкоежка- ж

Муж — м

Дедушка — ж

ножницы -ж ?

ученик — с

фото — м

жена — ж

ученица ж

стул м

обжора ж

врач — м

документ-м

листья-ж

студент-м

собака -ж

журнал-м

школа- ж

кошка-ж

соня-ж

одеяло-ж

портрет-м

брат-м

мать-ж

класс-м

парк-м

жена-ж

хлеб- м

 

  1. Составьте словосочетания.

 

молодой человек,

Белая книга,

Высокий человек,

Жёлтое книга ,

Глупый человек,

Большое здание ,

Красные цветы ,

Холодная сердца ,

Голубое небо ,

Красивая  девочка,

Вишнёвое платья ,

Коричневые туфли ,

самый любимый торт,

 

 

  1. Выбрать предлог и вставить

 

Птицы (в,на) клетке

Листики (на,в) ветке

Кошка (на,под) столом

Садик (на,за) углом

Книжка (У,с) подруги

Песенка (о,за) друге

Заяц (без, с) хвоста,

Устный счёт (до,за) ста.

  1. Вставить предлоги.

 

Стал Вова собираться в школу. Но где же ручка? Заглянул  под стол – нет её. И на столе тоже нет. И  над столом её нет. Так где же ручка?

А ручка спокойно лежала в пенале и думала :»Вот растеряха! Забыл, что ещё вчера положил меня в пенал!»

 

  1. Распределите существительные на три группы:

 

1) существительные, имеющие две формы числа;

2) существительные, которые употребляются только в единственном числе; 3) существительные, которые употребляются только в форме множественного числа.

 

Футболка, доброта, ножницы, жмурки, сахар, газета, парта, ворота, молоко, каникулы, весы, ночь, нежность, облако, пингвин.

 

существительные, имеющие две формы числа; существительные, которые употребляются только в единственном числе; существительные, которые употребляются только в форме множественного числа.
добрата сахар ножницы
Футболка, молоко жмурки
газета Ночь каникулы
парта Нежность весы
ворота облако пингвин

 

 

  1. Пишите существительные во множественном числе:

 

Аптека-аптеки , салат-салаты  нож-ножи , стул- ?, врач.-врачи шкаф-шкафы , телефон- телефоны лекция- лекции, море-моря  , буква-буквы, город- города, библиотека — библиотеки , платье- платья,  журнал-журналы,  здание- зданья  бабушка- бабушки, друг- друзья, брат-братья.  Кресло- кресла,   человек- люди , цифра- цифры , ресторан- рестораны , ребёнок- ребята , дерево- деревья.

 

  1. напиши 10 слов которые употребляются только в единственном числе

железо, сахар, мёд, масло, пыль, вода, нефть, гнев, смех, посуда,

 

  1. напиши 10 слов которые употребляются только во множественном числе

ножницы, брюки, очки, жмурки, шахматы, шашки, чернила, будни, каникулы.

 

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր հարցերի պատասխանները։

Ո՞ւմ ծառերը ծաղկեցին։

Պապիկի ծառերը ծաղկեցին:

Ինչպիսի՞ ծառերը ծաղկեցին։

Բողբոջաճ ծառերը ծաղկեցին:

Ծառերը ե՞րբ  ծաղկեցին։

Ծառերը գարնանը ծաղկեցին

Ծառերը որտե՞ղ  ծաղկեցին:

Ծառերը այգում ծախկեցին

Ծառերը ինչպե՞ս  ծաղկեցին։

Ծառերը_______________

2.Գրի՛ր մեկ բառով։

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբուկավոր

Թև ունեցող- թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

3.Պատմի՛ր քո մասին։

Ա. Բնավորության ի՞նչ գծեր ունես (աշխատասե՞ր ես, թե՞ ծույլ, մաքրասե՞ր ես, թե՞ փնթի, կռվարա՜ր ես, թե՞ խաղաղասեր և այլն)։

Բարև ձեզ ես Ադիանան եմ :Ես 8-տեմ:

Բ. Քեզ քո բնավորության ո՞ր գիծն է շատ դուր գալիս։

Կարծում եմ ես ընկերասեր եմ , զիճող եմ սիրում եմ կիս էլ իմխաղերը , քաղցրավենիքները իմ ընկերների հետ :

Գ. Բնավորությանդ ո՞ր գիծը կուզեիր փոխել։

Ոչ մի :

Դ. Բնավորությանդ ո՞ր գիծն է ամենաշատը բարկացնում մարդկանց:

Երբ ես լաց եմ լինում :

Ե. Ո՞ր գիծն է նրանց ամենաշատը դուր գալիս։

Ժպտերեսությունը և ընկերասիրությունը:

Զ. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որը չունես, բայց շատ կուզեիր ունենալ։

Ոչ

Է. Բնավորության այնպիսի գիծ կա՞, որ չունես և չէիր էլ ուզի ունենալ։

Կամակորություն:

  1. Տրված բառերից ստացիր՛ տեղ ցույց տվող բառեր։

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան

վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան

չինացի-Չինաստան

  1. Բառերը գտի՛ր և գրի՛ր։

Գիշատիչ-գազան, որը ձմռանը քուն է մտնում:Արջ

Կենդանի, որը ո՛չ թռչուն է, ո՛չ էլ մուկ:Չղջիկ

Հոտավետ, գեղեցիկ ծաղիկ, որը փշոտ է:Վարդ

Պապիկ-տատիկ, հայր-մայր, տղա-Քույր

Երկար-կարճ, ծանր-թեթև, ցածր-Բարձր

Մեկ կամ երկու սապատ ունեցող խոշորամարմին որոճող կենդանի:Ուղտ

Ծառի պտուղ, որը կարելի է նաև հում ուտել:Ընկույզ

6.Գրի՛ր հարցերի պատասխանները։

Ինչպիսի՞ նապաստակն է ցատկոտում։

Վաղկոտ նապաստակն է ցատկոտում:

Նապաստակը ե՞րբ է ցատկոտում։

Նապաստակը ամեն օր  է ցատկոտում։

Նապաստակը ինչի՞ հետ է ցատկոտում։

Նապաստակը գազարի է ցատկոտում։

Նապաստակը որտե՞ղ է ցատկոտում։

Նապաստակը անտառում է ցատկոտում։

Նապաստակը ինչպե՞ս է ցատկոտում։

Նապաստակը բարձր ցատկոտում է։

7.Լրացրո՛ւ:
Շունը հաչում է/ի՞նչ է անում/:
Կատունմլավում է/ի՞նչ է անում/:
Թռչունըծլվլում են /ի՞նչ է անում/:

  1. Տրված տառերից յուրաքանչյուրով մեկ բառ գրի՛ր:

Ա-առյուծ ,ագռավ , արև

Բ-բարդի ,բալենի , բադ

Մ- մայրիկ ,մատ ,մարդ

Կ-կարապ , կենգուռու ,կատու

 

9.Կարդա՛ բառը և յուրաքանչյուր տառով նոր բառ գրի՛ր:
Հ — հասկ , հավ ,
Ա — աղունիկ ,աղ ,աղմուկ
Յ -յոթ , յասաման ,

 

10.Տառերը միացրու իրար, ստացիր բառ և կարդա։
Ա. մ, ու, կ — մուկ
Բ. լ, ու, ռ -լուռ
Գ. ձ, ու, կ, — ձուկ

 

11.Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը: Բոլոր բառերի դիմաց ավելացրո՛ւ –ներ մասնկը:
Գնդակ-գնդակներ
Աթոռ-աթոռներ
Պայուսակ- պայուսակներ
Հարևան- հարևաններ
Գլխարկ-գլխակներ

  1. Պտուղը տրված է,  գրի՛ր ծառը:

    Բալ-բալենի

    ծիրան- ծիրանենի

    սալոր-սալորենի

    դեղձ-դեղձենի

    ուռի-ուռենի

 

13.Տրված բառերին ավելացրու ան- նախածանցը և ստացիր ածանցավոր բառեր:

մահ-անմահ
գլուխ-անգլուխ
տեր-անտեր
տուն-անտուն
ջուր-անջուր
վախ-անվախ

 

14.Ո՞ր կենդանուն կարող ենք հանդիպել և՛ կենդանաբանական այգում, և՛ շախմատի
տախտակին:
Ա. դելֆին Բ. արջ Գ. փիղ Դ. գայլ Ե. աղվես

 

15.Շարունակի՛ր նախադասությունները։

Ես սիրում եմ պարել, որովհետև ինձ դուր է գալի:

Ես սիրում եմ պարել, բայց ոչ ամեն օր:

 

16.Մի քանի նախադասությամբ պատմի՛ր քո մասին։

Բարև ձեղ,  ես Ադրիանան եմ :Ես սովորում եմ 4-րդ դասարանում եսհաճախում եմ Սպենձարյանի անվան երաժշտական դպրոց դաշնամուրային բաժին, հաճախում եմ նաև, վոկալի և  երգչախմբի: Նաև սիորւմ եմ նկարել:

17.Լրացրո՛ւ բաց թողած տառերը՝

Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի միօրինակ ու թախծալի շառաչյունը։ Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են բրոնզագույն ժայռերը։ Ներքևում՝ մթին խորխորատների հատակին, զվարթ աղմուկով հոսում են ականակիտ գետակները։ Երբ հայացքդ գցում ես բարձրաբերձ ժայռերին, անսովոր սարսուռ ես զգում։ Թվում է՝ ուր որ է այդ քարաժայռերը իրենց ահռելի բարձունքից փուլ կգան, ահեղ գոռում — գոչյունով կլցվեն անդունդը՝ իրենց ճանապարհին սրբելով ու տանելով ամեն ինչ։

ա․Դեբեդը գետի անուն է, գրիր մի քանի գետի անուն, հիշիր, որ գետերի անունները գրվուն են մեծատառ։

Հրազդան գետ , Արաքս գետ, Ախուրյան , Որոտան

բ․Բառարանի օգնությամբ բացատրիր հետևյալ բառերը՝

թախծալի — լցված, շատ տխուր

բրոնզագույն — Բրոնզի գույնի

անդունդ -Ծովի խորքերը

ականակիտ — Փայլուն, շողշողուն

սարսուռ  — Երկյուղ, սարսափ

գ․Քո հայացքը-հայացքդ, քո պայուսակը-պայուսակդ, շարքը շարունակիր՝

քո մայրը-մայրիկդ
քո հայրը-հայրիկդ
քո համակարգիչը-համակարգիչդ
քո անունը-անունդ

18.Գրիր մեկ բառով:

Օրինակ՝ սրտի ձև ունեցող — սրտաձև:

Մոր քույրը — մորաքուր

դարպասը պահող — Դարպասապահ

ժամանակը ցույցտվող- ժամացույց

ջրի աման -ջրաման

գաղտնիք պահող — գաղտնապահ

նավ վարող — նավավար

ծաղկի թերթիկ -ծաղկաթերթ

արագ վազող — արագավազ

ամենից մեծ -ամենամեծ

պոչ չունեցող -պոչավոր

անուշ համ ունեցող -անուշահամ

կին բժիշկ — բժշկուհի

բալի ծառ — բալենի

19.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերըԸնդգծիր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու  հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն(համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքին (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն շինություն (… շինություն) դուռը, որտեղ նրան բանտարկել էին (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր), նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

20.Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու երկհնչյունները:Ինձ այնպե՜ս է հրապուրում  էլեկտրոնային խաղը: Ամբողջ օրը հետևում եմ փոքր մարդուկին, որը կապույտ հանդերձով է: Իմ հրամանով նա մտնում է մութ աշխարհը, ելնում բարձր պարսպի վրա: Մի սխալ, և հրեշը հաղթում է մար-ուկին: Բայց ես այնքան եմ խաղում, որ քաջ Մարիոն (այդպես է մարդ-ուկի անունը) ազատում է թագավորի աղջկան:  Փորձում եմ վեր կենալ, բայց  ոտքերս չեն ենթարկվում, միայն մատներս են շարժվում. կարող եմ սեխմել մեկ այս կոճակը, մեկ այն: Աչքերս լարվածությունից  հոգնել են: Ես անօգնական եմ և մենակ այդ անիրական աշխարհում:
Հանկարծ հնչեց զարթուցիչի ձայնը:
— Ա՜խ, ի՜նչ լավ է, որ երազ էր,- բացականչեցի ես:

21.Բառերը բաժանիր բաղադրիչների: Յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության: Օրինակ՝ խնձորենի-խնձոր+ենի-ածանցավոր բառ

Անհայտ, խնձորենի, անմտություն,  մթերային, տգեղ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ,  կղզյակ, հայրական,  ապաշնորհ, դժգոհություն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն,
որսորդ, պողպատե, հնություն, գունեղ, մեղմորեն, միջնակարգ, բուսականություն։

22.Կազմիր բարդ բառեր արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով: Յուրաքանչյուր բառով որքան կարող ես: Օրինակ՝ արև-արևածաղիկ, արևաշող

23.Տրված բառերը դարձրու ածանցավոր`սալոր, գիր, տուն, բարի, տանձ, սեր, արև,
օրինակ՝ սալոր-սալորենի

24.Հետևյալ արմատներից ու բառերից կազմիր բարդ բառեր.

Գույն+ գեղ-
Արյուն+ հեղ-
Ջուր+ հեղձ-
Ծաղիկ+ փունջ-
Ես+սեր-
Նավ+ վար-

25.Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները և դարձրու եզակի, օրինակ՝ հանքանյութեր-հանքանյութ:

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

26.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: 
Նստելու համար մի … տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

27.Բառերը ճիշտ տեղադրի՛ր և կստանաս մի հետաքրքիր պատմություն:

Սողացբույն էր դրելշարժում էրսլանում էինգործի դրեց,
շարունակում էրբռնեցգալարվեցցած ընկավ,հարձակվեց,
մոտեցրեցշարժվում էրհավաքվեցինծղրտացինխուժեց։

Գոմի առաստաղի գերանին ծիծեռնակը ………….ձագ էր հանել։ Մի օր դաշտից գոմ …………….. մի օձ և սկսեց դանդաղ շարժվել գերանն ի վեր, դեպի ծիծեռնակի բույնը։ Ծիծեռնակ ծնողները ……………….. և նրանց ծվծվոցի վրա ……………….. հարևան ծիծեռնակները։ Նրանք նետերի նման դուրս ու ներս ………………………. բայց օգուտ չկար՝ օձը դանդաղ …………………… առաջ:

Հանկարծ դրսից մի ծիծեռնակ ներս …………………. և սկսեց պտտվել օձի շուրջը։ Նրա կտցին մի խոշոր, գորշականաչավուն իշախառանչ կար, որը շատ թունավոր բզեզ է։
Այն իր սղոցող ոտքերն ու ճանկերը օդում սպառնագին …………………….:
Օձը ……………… դանդաղ մոտենալ բնին։ Ծիծեռնակը հանկարծ …………………օձի վրա և կտուցի բզեզը …………… օձի գլխին։ Միջատն իր սարսափելի ճանկերով ………………… օձին և իր առաջին ոտքերի սղոցները ……………………………..: Օձը ցավից ………………… ու առաստաղից …………………………:

28.Դիտի՛ր Հովհաննես Թումանյանի հետևյալ հեքիաթները: Բլոգում ներկայացրո՛ւ քո դիտած մուլտֆիլմերը: Փորձի՛ր նկարել գլխավոր հերոսներին և տեղադրել բլոգում:
Ուրախ կլինեմ, եթե պատմես, տեսանկարահանես և հոլովակը տեղադրես բլոգում:

29.Կարդա՛ Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

. Քո բառերով պատմի՛ր առակը:
. Բանավոր սովորիր պատասխանել հետևյալ հարցերին՝
. Ինչպիսի՞ն է եղջերուն: Ի՞նչ գիտես նրա մասին: Եթե չգիտես, համացանցից որոնիր և սովորիր:
. Ինչպիսի՞ն են որսորդները: Ի՞նչով են նրանք զբաղվում: Ի՞նչ է որսորդությունը:

30.Ավարտի՛ր նախադասությունները։

Հենց որ նապաստակը տեսավ գայլին, ———————————————————————————————————։

Ծերունին ոսկե ձկնիկին խնդրեց, որ

Հանկարծ մայր սագը տեսավ, որ ․․․․․․․․

Մանուշակը բացել էր իր կապույտ թերթիկներն ու ․․․․․․․

Հնձվորները նախաճաշեցին և ․․․․․

Վինի Թուխը ձեռքը մտցրեց փչակի մեջ և ․․․․․

Տղան այնքան բարձր բղավեց, որ ․․․․․

31.Աջ և ձախ սյունակների բառերն այնպես միացրու, որ ստացվեն բառակապակցություններ։

Սառը                              զավակ

Փայլուն                           ջուր

Արու                                 թիթեռ

Սիրուն                            հաղթանակ

32.Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ։

Ծանոթ —————————

Հսկա———————————

Պոչատ———————————

Վայրի———————————

Նշաձև——————————

33.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը։

Կապիկը ծիծաղից․․․ և ընկավ խոտերի մեջ։

Տոնածառը զարդարված է ․․․․խաղալիքներով։

Ծառի չորացած ․․․․․կռացել են։

Դռան առաջ պապը ցանեց մի ․․․․․։

Կամակոր այծերը ջուրն ․․․․․։

34.Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։

Անձրևից սունկ դուրս եկավ հետո։

Երկու ճամփա գյուղացի էին գնում։

Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։

Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Տեղնոլոգիայի առցանց ուսուցում

Ես  այսօր մայրիկիս  օգնությամբ կարղացա պատրաստել  սենդվիչներ  ։

Որպեսզի դու էլ այսպիսի մկնիկ կարողանաք պատրաստել դեզ անհարժեշտ է՝

հաց , դեղին պանիր (հոլանդական) , ձու , և  երշիկ

FB_IMG_1584556853785

Սա   զատիկ է

անհրաժեշտ պարագաներն են

Հաց, կանաչի զեյթուն և փոքր  լոլիկներ ։

FB_IMG_1584556808924 (1)

Սա  ուղակի  սենդվիչ է

Սև հաց երշիկ և բուլղարական քաղցր պղպեղ։

FB_IMG_1584556840993

Աքրոստիկոս

Մ Մայրիկ  ջա՜ն մայրիկ, 

Ա   Աշխահրում   չկա քեզ պես  սիրելի

Գ  Գարնան պես անուշ 

Դ  Դու   կարծես լինես 

Ա  Արևի պես  փայլուն 

 

Անվան   Բացատրություն 

ՄԱԳԴԱ (Մարիա Մագդալենացի)Մարիամ Մագդաղենացի (եբր.՝ מרים המגדלית‎, հին հուն․՝ Μαρία ἡ Μαγδαληνή, լատ.՝ Maria Magdalena), Նոր Կտակարանի գործող անձանցից մեկը, Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդ, յուղաբեր կին, 

 

 

 

 

Մայրենի 18.03.2020

Գործնական աշխատանք՝

Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր  (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով, սապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

Ճամփով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, սապատները մաշված են ու թեքված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում են գլուխները: Անապատը ձանձրալի  է  ու միօրիակ, նա հեռու հորիզոնում խառնվել է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

Իմ բույսը

Ես այս օր ուզու եմ պատմել իմ սիրելի բույսի մասին ։Ինչ՞ու է իմ սիրելին, քանի որ այն ինձ նվիրել է իմ առաջին դասարանի ուսուցչուհի ընկեր Մարինեն։ Ես արդեն չորս տարի է ինչ խնամում են այն։ Երբ ես ստացա այն մի պոքրիկ թուփ էր,  ահա  թե որքան է այն մեծացել

20200305_153953

Այսօր ես հայրիկիս օգնությամբ կտեղափոխեմ այն ավելի մեց ամանի մեջ։

20200305_154311

 

 

 

20200305_154749