Հադրութն իմ աչքերով

5. Հորինի՛ր և գրի՛ր մի էնպիսի  երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։
Պատումդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

 

Ինչպես արդեն գրել էի  մոտ մեկ ամիս է ինչ մենք ընտանիքով տեղափփոխվել ենք Հադրութ: Շատերը երևի չգիտեն թե դա որտեղ է : Ասեմ, որ Հադրութը գտնվում է Հայաստանում, ավելի կոնկրետ Արցախի հարավարևելյան մասում ՝  Ստեփանակերտից շուրջ 50 կմ հարավ-արևելք։ Հադրութ պարսկերեն նշանակում է «գետահատ», «գետամեջ» կամ բառացի՝ երկու գետերի միջև (բնակավայրի երկու կողմերով հոսում են երկու գետակներ, որոնք միախառնվում են Հադրութի ստորին մասում՝ Խորը աղբյուրի մոտ)։

Այստեղ մի շարք բաներ կան, որ ինձ զարմացրել է  առաջինը՝ բնությունն է, եկրոդը՝  բակային խաղերը ընկերական հարաբերությունը,   երրորդը դա  հարևանությունն է մի բան, որ ես երբեք չեմ տեսել: Երևանում մեր շենքը նման է օդանավակայաննի, մարդիք ճամպրուկներով գալիս ու գնում են, նույն մարդուն հաջորդ օրը էլ չես տեսնի, իսկ այստեղ  Հադրութում ես առաջին անգամ տեսա, որ հարևանը դուռը թակի և հարցնի , ինչպես ենք, ինչպես տեղավորվեցինք,  ինչի պետք ունենք:  Մի խոսքով իսկական հրաշք տեղ է Հադրութը:

Շնորհակալ եմ ծնողներիս մեզ հնարավորություն ստեղծելու համար ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի և հայի հետ:

Մեզ համար Արցախը Հայաստան է և վերջ: