Բարևներ Հադրութից

Բարև ձեզ ես Ադրիանան եմ ես հիմա գտնվում եմ Արցախի ՝ Հարդրութ քաղաքում : Իհարկե այստեղ շատ լավ է ես արդեն ունեմ շատ ընկերներ խաղում ենք բազում բակային խաղեր: Այստեղի բնությունը կարծես նկարած լինի այնքան գեղեցիկ է, որ երբեմն ինձ թվում է թե ես հեքիաթում եմ: Բայց միևնույն է ես կարոտում եմ իմ Երևանը, իմ ընկերներին, իմ Սեբաստացի փոքրիկ ընտանիքին,ընկեր Սոնային և մնացած բոլոր ուսուցիրներիս: Ծնողներս ասում են որ սա ժամանակավոր է մենք նորից վերադառնալու ենք Երևան և ես նորից հաճախելու եմ իմ սիրելի կրթահամալիը, ուղակի չգիտեմ թե դա երբ կլինի: Երևի այս գալիք ուսումնական տարին կսկսեմ հաճախել այստեղի դպրոց կփորձեմ իմ Սեբաստիական հմտությունները փոխանցել  արդեն իմ նոր դասընկերներին: Ես շատ կկարոտեմ իմ դպրոցը:

Շնորհակալություն քեզ իմ Կրթահամալիր :

Ձեզ շատ եմ սիրում ընկեր Սոնա:  

 

IMG_20200530_123201