Ի՞նչն է Զատկի խորհրդանիշը, ինչպե՞ս ենք մենք տոնում մեր ընտանիքում ։

Մեր ընտանիքում Զատիկը կամ ինչպես ընդունված է ասել  Հարության տոնը ամեն՜ա սպասվածներից և սիրված տոներից մեկն է :  Մենք այդ տոնը նշում ենք ընտանիքով երբեմն էլ գնում ենք Գյումրի հայիկիս ծնողների հետ անցկացնելու: Մնեք զատկին պատրաստվում ենք ածիկի  ցանելով և  դեկորատիվ զարդարանքներ պատրաստելով կամ գնելով: Մեզ մոտ կարելի է ասել տոնը  սկասվում է Զատկի առաջին շաբաթից՝ Ծաղկազարդից, երբ գնում ենք եկեղեցի և բերում ենք օրհնված ուռենու ճյուղը:

Մեր ընտանիքի զատկական սեղանի պարտադիր ուտեստներն են՝ զատկի նախորդ օրը վառ, գունավոր ներկած ձվերը, չամիչով փլավը, ձուկը, տապակած կանաչեղենը  և քաղցր հացը:  Զատկի օրը գնում ենք եկեղեցի ժամը 5-ին մասնակցում ենք պատարագին, որից հետո վերադառնում ենք տուն և ճաշակում ենք զատկական ուտեստնեը, խաղում ենք զատկակն խաղեր :

Ցավոք այս տարի երեևի միքիչ այլ կլինի ելնելով Հայաստանում Թագավարաքի պատճառով:

 

Ին՞չ գիտենք Զատկի մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն կամ  Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»

 

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: