Լուվրի թանգարանի մասին

Շատ  հետաքրքրիր էր վերտուալ շրջել աշխարհի ամենա հայտնի թանագարանով, բայց ես կցանականամ մի օր լինել ենտեղ և մոտիկից, ներսից նայել և տեսնել այդ ամենը:

Ես ուզում եմ առանձնացնել և պատմել մի քիչ  Լուվրի թանգարանի մասին:

«Լուվրը» սաքսոներեն է. նշանակում է ամուր կառույց:
XII դարի վերջին Ֆիլիպ Ավգուստ թագավորի հրամանով Սենայից ոչ հեռու կառուցվել է հզոր մի ամրոց՝ Փարիզը սաքսերի հարձակումից պաշտպանելու նպատակով, որը հետագայում վերակառուցվել է դղյակի: XIV դարում ամրոցը  Կառլոս V Իմաստունի նստավայրն էր: 1546–74 թթ-ին Ֆրանցիսկ I թագավորի հրամանով դղյակի տեղում ճարտարապետ Պիեռ Լեսկոն Վերածննդի ոճով կառուցել է թագավորական պալատը, որը քանդակազարդել է Ժան Գոժոնը: Այժմ պալատը Լուվրի Քառակուսի բակի մի մասն է: XVI դարի 2-րդ կեսին կառուցվել են պալատի Փոքր և Մեծ սրահները, որտեղ բնակվել են նկարիչներ, ոսկերիչներ, ստեղծվել են գորգագործական արհեստանոցներ, իսկ ավելի ուշ՝ նաև տպարան: 1624 թ-ին ճարտարապետ Ժակ Լեմերսիեն կառուցել է «Ժամացույցների տաղավարը», իսկ Լուի Լևոն կառուցապատել է բակը և ձևավորել ներքին ճակատները: 1661 թ-ին Փոքր սրահը վերակառուցվել է Ապոլլոնի սրահի, որի ներսը ձևավորել է նկարիչ Շառլ Լեբրենը: 1667–74 թթ-ին ճարտարապետ Կլոդ Պեռոն դասական ոճով կառուցել է Լուվրի արևելյան ճակատը և սյունաշարը: Լուվրի շինարարությունն ավարտվել է 1850-ական թականներին, երբ ճարտարապետներ Լուվր Վիսկոնտին և  Լեֆյուելը պալատական համալիրին կից կառուցել են այսպես կոչված Նոր Լուվրը, որի 2 մասնաշենքերը հյուսիսից շրջապատել են համալիրը՝ Մեծ սրահի երկայնքով: Այժմ Լուվրի գլխավոր մուտքն ապակեպատ Մեծ բուրգն է (1989 թ., ճարտարապետ՝ Յոհ Մինգ Պի):
Թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը եղել են թագավորական հավաքածուները, որոնք հետագայում համալրվել են մենաստանների, եկեղեցիների և ազգայնացված որոշ տոհմական հավաքածուներով, նաև Նապոլեոնի արշավանքների ավարով, բազմաթիվ նվիրաբերումներով: Լուվրն ունի արևելյան, եգիպտական, հունական և հռոմեական հնագույն իրերի, քանդակի, գեղանկարի, դեկորատիվ-կիրառական արվեստի և այլ բաժիններ: Առավել լիակատար ներկայացված է ֆրանսիական արվեստը. ցուցադրված են Նիկոլա Պուսսենի, Ժորժ դը Լատուրի, Անտուան Վատտոյի, Ժակ Լուի Դավիդի,
Էժեն Դելակրուայի, Գյուստավ Կուրբեի և ուրիշների գործերից: Լուվրում են համաշխարհային արվեստի մի շարք գլուխգործոցներ՝ «Սամոթրակիական Նիկեն», «Միլոսյան Վեներան», Միքելանջելոյի «Ստրուկները», Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»), Ռեմբրանդի «Բերսաբեն», նաև Ռաֆայելի, Տիցիանի, Վերոնեզեի, Ռուբենսի, Յան վան Էյքի և ուրիշների գործերից: Լուվրի ենթակայությամբ են գործում Իմպրեսիոնիզմի թանգարանը (բացվել է 1947 թ-ին՝ Ժյո դը Պոմ պատկերասրահում) և «Օրանժերեա» սրահը:
Լուվրի Դեկորատիվ արվեստի թանգարանում բացվել են`    1970 թ-ին`   «Հայկական արվեստը Ուրարտուից մինչև մեր օրերը», 2007 թ-ին՝ «Սուրբ Հայաստան» (ցուցադրվել է հայկական մշակույթի շուրջ 200 գլուխգործոց) ցուցահանդեսները:
տանգառաբ
տտտտ

 

խխխհհհ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s