30.03.2020

ա․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Առակը նրա մասին էր , որ հավը գլուխ գովան, պարծենկոտ էր, իսկ մեղուն ժրջան աշխատում էր առանց դրա մասին  բարձրաձայնելու:

ի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Պետք է չլինել պարծենկոտ :

Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Ոչ

բ․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

             Կովիկն ու հավը                

Հավը Կովիկի  վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք կովիկ ես դու, ամբողջ օրը խոտերի մեջ քնում ես և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց կովիկը:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ բառաչում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք կովիկ:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
կաթ  եմ տալիս , որից պատրասոտւմ են պանիր,կարագ և մածուն: Գիտե՞ս ինչ է կաթը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ