Արջի ծառայություն

Պապիկն իր թոռնիկի հետ անցնում էր մի տղայի կողքով, ում հայրը հանձնարարել էր մինչև խաղալը ցանկապատը վերանորոգել: Տղայի ձեռքից գործիքը ցած էր ընկնում, տախտակը չէր ուզում իր տեղը նստել: Մուրճով պատահաբար հարվածելով իր մատին, տղան մի կողմ նետեց մուրճը և թախիծով նայեց մի քիչ այն կողմում խաղացող ընկերների կողմը: Ծերունու թոռնիկը կարեկցեց տղային և արագ վերցնելով մուրճը` մեխեց տախտակը: Սակայն ծերունին անմիջապես մոտեցավ ու սկսեց արագ պոկել տախտակը:

— Ինչու՞ ես այդպես վարվում, պապիկ: Դու ինձ միշտ սովորեցրել ես լինել բարի, սակայն այժմ հնարավորություն չես տալիս օգնելու: — Ես քեզ բարություն եմ սովորեցրել, ոչ թե կեղծավորություն: Այդ տղայի փոխարեն կատարելով նրա աշխատանքը, դու ոչ միայն թույլ չտվեցիր նրան սովորել, թե ինչպես վերանորոգի ցանկապատը, այլ նաև հնարավորություն չտվեցիր սովորել համբերատար լինել և իմանալ, որ սկզբից պետք է գործն անել, հետո նոր խաղալ: Քո «բարի» արարքով դու կարող ես փչացնել նրա կյանքը:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում Արջի ծառայություն:

Տղային թվում էր թե նա լավություն է անում ընկերոջը , բայց իրականում նա վնաս էր պտճառում նրան ։

Արջի ծառայություն նշանակում է ՝ օգտակար լինելու ցանկությամբ  ակամայից վնաս պտճառել։

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը:

Չանել ուրիշի  փոխարեն , այլ  ուղություն  ցույց  տալ , օգնել։»՛

  1. Ինքդ վերնագրիր առակը:

Պապիկի խորհուրդը։

  1. Վերջին նախադասության մեջ «բարի» բառը գրված է չակերտների մեջ: Ինչո՞ւ։

Քանի , որ բառը օգտագգործված է  փոխաբերական իմաստով  այսինքն բարի – չար գործ։

  1. Ծերունի, թոռնիկ, տախտակ, կեղծավորություն, համբերատար, մուրճ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր բառի տեսակը ըստ կազմության:
  2. Ընտրի՛ր ճիշտ պնդումը:

ա) Հոմանիշները ձևով նույն, իմաստով տարբերվող բառեր են: բ) Հոմանիշները նույն կամ նման իմաստներ արտահայտող, ձևով տարբերվող բառեր են: գ) Հոմանիշները հակառակ իմաստներ արտահայտող բառեր են:

  1. Տրված նույնանուն (համանուն) բառերով նախադասություններ կազմի՛ր: այր-այր, հարկ-հարկ
  2. Ընտրի՛ր այն բառակապակցությունը, որն արտահայտում է «սարսափազդու» բաղադրյալ բառի իմաստը:

ազդու սարսափ, սարսափ ազդարարող, սարսափ ազդող, սարսափ ազդել

  1. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s