Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շանչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

շաչել-  Սուլոցի նման սուր ձայն հանել

հավիտենական- շտնջենական, սկիզբ

մտախոհ  — Զգաստ, խելամիտ, խելացի:

 

2.Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:

քանի որ գետակի անտառի ձայները համեմատած է երգի՝ երաժշտության հետ:

3.Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:

Ձայնը

4.Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շանչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

5. Նկարիր այդ քառատողը:

images (4)