Русский

шут — мужской

шашки — мужской

игрок — мужской

искра  -женский

Марк -мужской

каска — средний

карлик — женский

шум — мужской

шутка — женский

сыр — мужской

дом — мужской

дым — мужской

мыло — средний

рыба — средний

барс — мужской

толк  — мужской

такт — мужской

королева — жен.

, король- муж.

тыква- жен.

тир -муж.

ринг — муж.

гром — муж.

роса- жен.

рост -муж.

наушники — муж.

корм, крот, круг, друг, крыса, мышка, мишка, колбаса, медведь, куртка, курорт, миллион, сто, лось, лук, луг, лоб, осень, весна, лето, март, май, август,  уборка, строка, сумка, сок, молоко, чай, араб, аист, абрикос, гитара, гимн, кот, кошка, Айболит, доктор, врун, бурундук, суслик, Александра, икота, Диана, Шаварш, шашлык, шнурки, игра, игрушки, ива,

Գրել Տրված բառերի հոմանիշները

Տոհմ — ազգատոհմ, զարմ, սերունդ

Ազնվական  — ազնավուր, ազնվորդի, մեծատոհմիկ, թարխան,

Ավանդույթ  — Զրույց, ավանդազրույց, պատմազրույց, ասք, առասպել

Երկվոր  — Դրսեցի, օտար, օտարական, չվեկ

Ազնիվ  — Առաքինի, վեհ, վեհանձն, ազնվաբարո, պարկեշտ, բյուրեղային

Զվարճաբան  — Զվարճախոս, կատակախոս, կատակաբան, ծաղրաբան, սրախոս, սրաբան

Առատաձեռն — առատաբաշխ, շռայլամիտ, բազմաշնորհ, բազմաձիր, բազմապարգև, բարեձիր,

Գավազան  — ձեռնափայտ

Վարժապետ  — ուսուցիչ

Մայրենի

1.Տրված ածանցներով կազմի՛ր ածանցավոր բառեր․ գունավորի՛ր արմատը և ածանցը՝  -իչ, -դժ, ան, -ակ, -իկ, -ուկ, -ական, -ային, -որեն, -ուհի։

Կախիչ, դժբախտ, անկանոն, ականջակալ, փոքրիկ, հորինուկ, գյուղական, քաղաքային, քաղաքորեն, երգչուհի:

2.Կետերի փոխարեն գրի’ր փակագծում տրված բառերըԸնդգծի’ր այն բառերըորոնք առանց փոփոխելու գրեցիր:

Կենդանաբանական այգի (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փիղը (փիղ) կապեր քանդելու հմտորեն (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերը (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր  անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտարկել (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասավորին (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:

Հովհանես ումանյանի Ինքնակենսագրություն

Մաս 1-ին

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե որտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս` Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում,  թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Անհերքելի — որ չի կարելի հերքել

Ճախարակ- մանելու հասարակ գործիկ