Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում չսարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

1902


Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր

Անրջային — Անուրջին հատուկ

թեթևասահ — Թեթևորեն

եդեմային — Եդեմին հատուկ՝

  1.  շաղ — Գիշերը, ինչպես
  2. բուրմունք — Բուրելը
  3. Վերնագրի’ր բանաստեղծությունը՝

     

    ա․ մեկ բառով

    Եդեպային

  4.  

     

     

    բ․բառակապակցությամբ

Թարմ առեվոտ

 

 

 

գ․նախադասությամբ

 

Գեղեցիկ է առավոտը սարերում :

  1. Կազմի՛ր նախադասություններ  թարմ, շվի, բուրմունք, շաղ բառերով:

Թարմ — Սիրում եմ զբոսնել թարմ առավոտով :

Շվի — Իմ եղբայրը շատ լավ է նվագում շվի:

Բուրմունք — Սիրում եմ ծաղկի բումունքը  :

Շաղ — Աշնանը  հաճախ է  շաղ դնում դաշտերին :