ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՁՄԵՐՈՒԿԻ ՄԱՍԻՆ

Ձմերուկը դիետիկ է և հարուստ մանրաթելերով: Չնայած օգտակար նյութերը քիչ են, սակայն հեշտությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից: Այս հատապտուղը 80 տոկոսով բաղկացած է ջրից: Այն հարմար է ամռան տապին ծարավը հագեցնելու համար: Սակայն չպետք է չարաշահել, քանի որ օրգանիզմում առաջանում է ավելորդ հեղուկ, որի պատճառով ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջանում սրտի, անոթների ու երիկամների վրա:

Ձմերուկը կարող է օգնել մեծացնել մարդու մտավոր ներուժը: Բանն այն է, որ ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար: Բացի այդ, այս համեղ մրգի ջրի քանակը (տոկոսային հարաբերությամբ) ճիշտ նույնքան է, որքան մեր գլխուղեղում:

Ինչպես ընտրել՝

Հասուն ձմերուկն ավելի թեթև է լինում, քան երևում է: Խորհուրդ է տրվում գնել միջին չափի պտուղ: Փոքրը, հավանաբար, հասունացած չի լինի, իսկ մեծ պտուղը կարող է պարունակել շատ նիտրատներ: Հասուն լինելու մասին են վկայում նաև չորացած պոչը, գծերի վառ գույնը:

Ձմերուկները բոլորովին տարբեր տեսակների են լինում: Եթե ​​դուք ցանկանում եք ինչ-որ բան առաջին անգամ փորձել, հավանաբար ձեզ կհետաքրքրի դեղին քրիմսոնը: Ձմերուկի այս դեղին տեսակն ունի քաղցր, մեղրանման համ, որը միանշանակ բազմաթիվ մարդիկ են սիրում այն փորձելուց հետո:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s