Ամանորյա աշխատանք հայրենագիտությունից

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Ծնողներս ասում են, որ շատ բան չի փոխվել, քանի որ նրանք անում են այն ինչ տեսել և սովորել են իրենց ծնողներից:

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա

Մեր տան ավանդական ուտելիքներից է՝ պասուց տոլման, ավելուկով աղցանը, կարմիր լոբին և իհարկե խաղողի թփով տոլման կարծում եմ հնում չկար մայրիկիս պատրաստած աղցանները:

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները

Ծնողներս ասում են որ իրենք երբեք նվերներ չեն ուզել, այն ժամանակ ձմեռ պապը ինքն է որոշել թե ում ինչ է պետք այժմ միքիչ այլ է, բայց ծնողներս ասում են, որ իրենց ժամանակ ավելի լավ էր և հետաքրքիր կուզենայի ապրել այդ ժամանակներում:

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

Ամանորյա գիշերը եկեղեցի գնալը, ամանորի գիշերը անցկացնել մեր տանը ընտանիքով, ամփոփել տարին ընդունել մեր սխալներն ու խոստանալ շտկել դրանք  իհարկե կազմել նորտարվա պլանը և փորձել չխախտել այն: Պասուց տոլման և խաղողի թփով տոլման միշտ պատրաստվում է մեր տանը ավանդական կարգաով:

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

մայրիկս, մորաքույրս և քեռիս

82954599_2472566169626452_3335436529370660864_n.jpg

Մեջտեղինը հայրիկս  է իր մանկապարտեզի ընկերների հետ:

81693060_2647635632023610_2471934668769853440_n

սա էլ ես

81995381_459388231619710_3273141146888437760_n

 

6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում

Ծնողներս պատմում են , որ իրենք այդ օրերին շատ չէն դիտել հեռուստացույց քանի որ եղել է ավելի հատաքրիր բաներ, օրինակ ընտանեկան խաղեր, խաղացել են դրսում, ձնեմարդ են պատրաստել, ձնագնդի են խաղացել և մի շարք հետաքրքիր խաղեր, այժմ մենք ունենք հատուկ օր, երբ ընտանիքով դիտում ենք ամանորյա մուլտֆիլմեր և ֆիլմեր:

7. Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները

Կարծում եմ ամեն ժամանակ ունի իր հետաքրքրությունը: Մտածում եմ, որ չկա դրական կամ բացասական, կարևորը, երբ ընտանիքով ես և առողջ են քո հարազատները:

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Ես ոչինչ չեմ ուզում փոխել այո ուզում եմ, որ ամանորը մնա և լինի ձմռանը իհարկե այս տարի ձմեռը մի քիչ մեզնից նեղացած է և դրա համար ձյուն չտեղաց ես վստահ եմ հաջորդ տարի առատ ձյուն կլինի ամանորի գիշերը:

նյութերը՝ պատումների և ֆոտոշարերի, ֆիլմերի, ռադիոնյութերի տեսքով հրապարակվում են բլոգներում

«Ուսումնական ձմեռ»

1. Բլոգումդ պատմի՛ր ձմեռային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենահետաքրքիր գրքի կամ դիտածդ հետաքրքիր ֆիլմի մասին։

81658379_455437628466928_7631266482436964352_n

Այս արձակուրդի ընթացքում ես ընթերցեցի մի շատ զվարճալի գիրք: Շատ  հետաքրքիր պատմություններ կային տարբեր երեխաների մասին, բայց հիմնական հերոսը ՝  Սաթենիկն էր: Ինձ ամենա շատը դուր եկավ Սաթենիկի   Փախած Քունը և Ուրախ Երազ պատմությունները: Ծիծաղելի էր երբ Սաթենիկը իր հայրիկի հետ գնացել էր անտառ իր կորած քունը փնտրելու:

Խորհուրդ կտամ ընկերներիս ընթերցել և որ դեռ գրանցված չի Խնկո Ապոր անվան գրադարանում շտապեք:

2.Ռադիոնյութի կամ ձայնագրության միջոցով պատմի՛ր, թե ինչպե՞ս դիմավորեցիր Ամանորը, ի՞նչ հետաքրքիր սովորույթներ կան ձեր տանը, որոնց դուք մշտապես հետևում եք Ամանորին:

 

 

81995381_459388231619710_3273141146888437760_n

Նոր տարին մենք դիմավորում ենք մեր տանը ընտանիքով: Մեր տանը ավանդույթ է  Ամանորի գիշերը գնալ եկեղեցի: Եկեղեցուց հետո գալիս ենք տուն բարեմաղթանքներ հղելուց հետո ամեն մեկս ասում է գալիք տարվա իր ծրագրերը,  ասում ենք թե  ինչ բացթողնում կամ ձեռք բերում ենք  ունեցել: Մեր տան հաջորդ ավանդույթը ամսի 1-ին գնալ Գյումրի հայրիկիս ծնողների տուն՝ այ ՜ այնտեղ սկսվում է իսկական տոնը:

Հա՜ մոռացա ասեմ այս տարի բացառությունն էր ամանորի գիշերը մենք անցկացրեցինք Հանրապետության հրապարակում հազարավոր մարդկանց հետ միասին :

3.Պատրաստի՛ր երաժշտական բացիկ և ընկերներիդ, դասավանդողներիդ ուղղի՛ր բարեմաղթանքներ (կարող ես մաղթանքներդ ներկայացնել նաև պատումի տեսքով)։

81563624_559037784952297_6339399676248195072_n

Սիրելի ուսուցիչներ ,դասըկերներ , ընկերներ զինորներ և զինծառայղներ  Շնորհամոր նոր  տարին և սուրբ ծնունդ :Մաղթում եմ բոլ բոլորիդ քաջ առողջություն, երազանքների իրականացում և խաղաղ երկինք:

Սիրում եմ Ձեզ բոլորիդ 

                                  Սիրով Ադրիանա Յայլոյան                                                       Գնդապետ Ադրիանա  Յայլոյան