Հայրենագիտության տնային

Մայրիկս ասում է, որ Լոբով ապուրը և ընդհանրապես լոբին իրենց ընտանեկան ավանդական կերակրատեսակներց է։Մայրիկս պատմում է որ Ամանորի, Սուրբ Ծննդյան, Զատիկիմն իրենց տանը պարտադիր  եղել է կարմիր լոբով ապուր կամ աղցան։  Մայրիկս  վստահ չի թո կոնկրետ Հայաստանի որ հատվծից է իրենց ընտանիք մուտք գրոծել։ Միայն գիտեմ որ  մայրիկիս հայրիկը  Պոլսից է, իկս նրա  մայրը՝ Շուշից ցավոք նրանք կենդանի չեն, որ հարցնենք։  Իհարկե ծնողներս ասում են, որ լոբին հայկական խոհանոցում ոչ պակաս տարածված է, քան միսը: Ոչ միայն իր համային հատկանիշների և սննդարար լինելու, այլ նաև չափազանց օգտակարության շնորհիվ: Այդ պատճառով էլ հայերը հատուկ տեղ են տալիս լոբուն իրենց խոհանոցում  

Լոբով ապուր

Պատրաստման եղանակը․

կարմիր լոբի – 2 բաժ.
ջուր – 1,5 լիտր
սոխ – 2 հատ
մաքրած ընկույզ – 0,5 գր․
մի փոքր ալյուր և հալած յուղ
համեմ
աղ, համեմունքներ (կարմիր պղպեղ)։

Լվացած լոբու վրա վեց ժամով սառը ջուր ենք լցնում, այնուհետև լավ լվանում ենք: Կրկին ջուր ենք լցնում վրան, հասցնում եռման միջին կրակի վրա և հանում փրփուրը: Դրանից հետո դանդաղեցնում ենք կրակը և հասցնում պատրաստ լինելու աստիճանի: Պատրաստի լոբին տրորում ենք քամիչի միջոցով և բացում լոբու ջրով, մինչև որ խիտ զանգված ստացվի: Լոբու զանգվածին ավելացնում ենք մանր կտրատված սոխեռած, մանրացված ընկույզը, լոբու ջրով բացած ալյուրը, աղը, պղպեղը և համեմը: Բոլորը խառնում ենք, բացում մնացած ջրով, հասցնում եռման: Լոբին պատրաստ է:

суп с фасолью

Հ ․ Թումանյան Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտեր Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի, բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՜, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Դ

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել…

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

 

 

Հետեւյալ  բառերը և արտահայտությունները փոխարինիր նման իմաստ ունեցող այլ բառերով կամ արտահայտոըթյուններով։

 դերվիշի շոր մտած- դերվիշի շոր հագած

ածել- լցնել

բարեմաղթաել — Շնորհավորանք

չարագուշակ- Չարիք գուշակող

սիրտը երկյուղ ընկնել — վախենալ

չնչին- քիչ

ապրուստ — ունեցվածք

 խուլ փողոց —  անձայն փողոց

 ճամփա  դնել —  ճանապարհել

 դատարկ ու մերկ տնակ —  չքավոր տուն, դատարկ տուն

ընթրիքի շուրջը բոլորած —  ընքրիքի սեղանի շուրջ նստած

Առաջադրանք

  1. Կետերի փոխարեն գրիր ղ կամ խ:
    Զմրուխտ, թխկի, նախշուն, կխտար, նախկին, բախտ, ոխկույզ, ճեղք, կոխպեք:

   Գրի՛ր կխտար, կողպեք, նախշուն  բառերի հոմանիշները:

Կխտար  — Եղնիկ եղջերու այծ, Քարայծ

Կոպետք  — Փակ փականք կողպանք

Նախշուն — Զարդարուն, գեղեցիկ, սիրուն

  1. Կետերի փոխարեն գրիր ղ կամ խ: Այս բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինի՛ր:
    Գախտնիք, սանդուխք, ճեխքել, խախտել, վախկոտ, տախտակ, եղբայր:

Մի օր եղբայրներ Ռազմիկն ու  Դավիթը գնացին անտառ:  Ճանապարհին գտան մի պոքրիկ վախկոտ նապաստակ: Նրանց ուրախությանը չափ ու սահման չկար:  իհարկ է  նրանք վստահ էին, որ մայրիկը թույլ չի տա պահել տանը: Նրանք որոշեցին գաղտնի պահել մայրիկից:  Սանդուղքի տակ տախտակներով մի բույն շինեցին և նապաստակին պահեցին այդտեղ :  Բայց գաղտնիքը երկար պահել հնարավոր չեղավ քանի որ նապաստակը ճեղքել էր տախտակների արանքը և դուրս պրծել: Իհարկ է մայրիկը չզայրացավ եղբայրների վրա բայց խնդրեց , որ նապաստակին տատեն հետ անտառ :

 

  1. Կետերի փոխարեն գրիր վ կամ ֆ:

Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ, ասֆալտ:

  1. Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:


Հարավ – Հավ , Արա

ավտո, —

ասֆ ալտ  —

 գաղտնիք-Տանիք  , Աղտ , Գին

 բախտ —

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:


Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը : (գիրկ, գիրք)
Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք)
Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ)
Հորթը տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:


Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ)
Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ)
Շատ .հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող)
Հաչող շունը կծան չի լինում: (հաջող, հաչող)
Երեխայի կտրիճ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ)
Իմ բոլոր կտրիչ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

  1. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ  տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր աղտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու ախտով  էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի .ուղխ  քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

 

  1. Դեղինով նշված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:

Խոսքս մի ընդհատիր:

Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես:

Մինչև ե՞րբ պիտի գախտնի պահես:

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ Ավարտվել

Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:

Օդանավի վայրեջք ոչ ոք չնկատեց:

Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում:

Երեխայի նման զվարճանում էին ու լիաթոք ծիծաղում:
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:

Եղնիկի  եղնորթը  մորն էր փնտրում:

  1. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր: Օրինակ՝ ընկերություն-ընկեր (արմատ)+ություն (ածանց)

Ան- նախածանց  սիրտ—աարմատ,

 Բարե-բեր,

Ընկեր+ ա +սեր,

չ +  տես,

դժ + գոհ,

ան +համ,

աշխարհ +ա +գրություն,

 գթա + սիրտ,

եսա +սեր,

դպրոց+ական,

վախ +կոտ,

ամաչ + կոտ,

անտառ+ուտ,

ընդ+եղեն,

տա+տիկ,

կա+պիկ,

լեռ,

սեղ + ան,

տնակ,

գառ +նուկ,

հայր+իկ,

մեքենա:

  1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ,  ցնծության թիթեռն իրենց վրա, կլկլալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խաղաքարերի վրայով գալիս էին կաթիլները:
-Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Հետաքրքիր փաստեր անձրևի մասին

 

creative-hd-wallpapers-for-desktop

 

 

 

Արձրև, բնության երևույթ, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլի տեսքով, երկարությունը՝ 0,5-7 մմ։ Թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրևի թույլ տեսակը կոչվում է ցող։ Անձրևի ուժգնությունը տատանվում է 0,25 մմ/ժ — 100մ/ժ։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված էմթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ ՀՀ-ում ամենաշատ անձրևները թափվում է Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենա֊քիչը՝ Արածո դաշտում՝ մինչև 100 մմ։ ՀՀ-ում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ,աշնանը։ Անձրևը մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։

 

  • Երկրագնդի ամեն հարյուր միլիոներորդ մարդն ալերգիա ունի անձրևից:

 

  • Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.-ին` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:

 

  • Պորտուգալիայում անձրեւը հարգելի պատճառ է, որպեսզի մարդը աշխատանքի չգնա: Չէ որ նա կարող է թրջվել եւ «լավ չաշխատել»:

 

  • Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:

 

  •  Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

 

  • . Անձրևը զուրկ է հոտից, իսկ դրա ժամանակ զգացվող հոտը ցիանի և ակտինոբակտերիաների հոտն է:

 

  • Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

 

  • ԱՄՆ Օհայո նահանգի Ուայնսբերգ քաղաքում ամեն տարի հուլիսի 29-ին անպայման անձրեւ է գալիս, եւ այդ երեւույթը կտեւի մոտ հարյուր տարի:

 

 

  • Հնդկաստանի Չերապունջի քաղաքը համարվում է ամենաանձրևառատն աշխարհում: Այստեղ տարեկան 26460 մմ տեղումներ են լինում:

 

 

 

 

 

րձրև, բնության երևույթ, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլի տեսքով, երկարությունը՝ 0,5-7 մմ։ Թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրևի թույլ տեսակը կոչվում է ցող։ Անձրևի ուժգնությունը տատանվում է 0,25 մմ/ժ — 100մ/ժ։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված էմթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։

Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ ՀՀ-ում ամենաշատ անձրևները թափվում է Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենա֊քիչը՝ Արածո դաշտում՝ մինչև 100 մմ։ ՀՀ-ում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ,աշնանը։ Անձրևը մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։

 

  • Երկրագնդի ամեն հարյուր միլիոներորդ մարդն ալերգիա ունի անձրևից:

 

  • Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.-ին` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:

 

  • Պորտուգալիայում անձրեւը հարգելի պատճառ է, որպեսզի մարդը աշխատանքի չգնա: Չէ որ նա կարող է թրջվել եւ «լավ չաշխատել»:

 

  • Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:

 

  •  Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

 

  • . Անձրևը զուրկ է հոտից, իսկ դրա ժամանակ զգացվող հոտը ցիանի և ակտինոբակտերիաների հոտն է:

 

  • Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

 

  • ԱՄՆ Օհայո նահանգի Ուայնսբերգ քաղաքում ամեն տարի հուլիսի 29-ին անպայման անձրեւ է գալիս, եւ այդ երեւույթը կտեւի մոտ հարյուր տարի:

 

 

  • Հնդկաստանի Չերապունջի քաղաքը համարվում է ամենաանձրևառատն աշխարհում: Այստեղ տարեկան 26460 մմ տեղումներ են լինում:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՁՄԵՐՈՒԿԻ ՄԱՍԻՆ

Ձմերուկը դիետիկ է և հարուստ մանրաթելերով: Չնայած օգտակար նյութերը քիչ են, սակայն հեշտությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից: Այս հատապտուղը 80 տոկոսով բաղկացած է ջրից: Այն հարմար է ամռան տապին ծարավը հագեցնելու համար: Սակայն չպետք է չարաշահել, քանի որ օրգանիզմում առաջանում է ավելորդ հեղուկ, որի պատճառով ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջանում սրտի, անոթների ու երիկամների վրա:

Ձմերուկը կարող է օգնել մեծացնել մարդու մտավոր ներուժը: Բանն այն է, որ ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար: Բացի այդ, այս համեղ մրգի ջրի քանակը (տոկոսային հարաբերությամբ) ճիշտ նույնքան է, որքան մեր գլխուղեղում:

Ինչպես ընտրել՝

Հասուն ձմերուկն ավելի թեթև է լինում, քան երևում է: Խորհուրդ է տրվում գնել միջին չափի պտուղ: Փոքրը, հավանաբար, հասունացած չի լինի, իսկ մեծ պտուղը կարող է պարունակել շատ նիտրատներ: Հասուն լինելու մասին են վկայում նաև չորացած պոչը, գծերի վառ գույնը:

Ձմերուկները բոլորովին տարբեր տեսակների են լինում: Եթե ​​դուք ցանկանում եք ինչ-որ բան առաջին անգամ փորձել, հավանաբար ձեզ կհետաքրքրի դեղին քրիմսոնը: Ձմերուկի այս դեղին տեսակն ունի քաղցր, մեղրանման համ, որը միանշանակ բազմաթիվ մարդիկ են սիրում այն փորձելուց հետո:

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

Հետաքրքիր փաստեր ջրի մասին - հետաքրքիր, ջուր, նկարներ, փաստեր
1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%_ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից_12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :
Հետաքրքիր փաստեր ջրի մասին - հետաքրքիր, ջուր, նկարներ, փաստեր
3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :
Հետաքրքիր փաստեր ջրի մասին - հետաքրքիր, ջուր, նկարներ, փաստեր
6. Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում :
7. Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%_ը , այն դեպքում , երբ ձյունը 85% _ը : Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%_ը:

Ազգային խաղեր

Շատ են ազգային խաղերը որոնք խաղացել են Հայաստանի տարբեր քագհաքներում, գյուղերում տարբեր ժամանակաշրջաններում:

Ես կառանձնացնեմ դրանցից մի քանիսը , որոնք ինձ ավելի շատ ցանոթ են որոնց մասին ես լսել եմ իմ պապիկից և նույնիսկ պօրձել եմ խաղալ:

Չիլիկ-Չիլկափետ

Խաղը ծավալվում է երկու հակընդդեմ խմբերի միջև։ Խմբերի բաժանվելուց հետո ընդարձակ դաշտի մի կողմում փորում են փոքրիկ փոս, որը կոչվում է բորա։ Բորայից մի քանի մետր հեռու սահմանագիծ՝ ճիժ է գծվում։ Խաղի պարագաներն են չիլիկը և չիլկափետը։ Չիլիկը թզաչափ և 3 սմ տրամագծով ձողիկ է, որի ծայրերը թեքությամբ սրում են, որ գետնից բարձր կանգնի։

Չիլկափետը 80 սմ երկարությամբ ձող է, որի մի ծայրը թեքված է։

Խաղը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլում խաղն սկսողը չիլկափետը դնում է բորայի վրա, ոտքը դնում վրան և չիլիկը դնելով ոտնաթաթին՝ նետում որքան հնարավոր է հեռու։ Դրանից հետո չիլկափետը կրկին հորիզոնական դիրքով դնում է բորի վրա։ Եթե չիլիկը ճիժը չի անցնում, ապա գցողը «կտրված է» համարվում և իր տեղը զիջում է ընկերոջը։ Եթե չիլիկը ճիժն անցել է, բայց հակառակորդը կարողացել է այն օդում բռնել, ապա խմբերը փոխում են իրենց տեղերը։ Եթե չիլիկը բռնել չի հաջողվում, ապա վար գտնվողներից մեկը նրա ընկած տեղից այն նետում է դեպի բորան այնպես, որ խփի չիլկափետին։ Հաջողվելու դեպքում նետողը «կտրված է» համարվում։ Եթե նետողը չի կտրվում, ապա բորից մինչև չիլիկի ընկած տեղը չիլկափետով չափում է՝ որոշելով, թե քանի փետաչափ է և անցնում է երկրորդ փուլին։

Երկրորդ փուլը կոչվում է կռո։ Խփողը մի ձեռքով բռնում է չիլկափետի բռնակից հորիզոնական դիրքով, նրա վրա տեղավորում չիլիկն այնպես, որ այն չիլկափետի հետ լինի խաչաձև։ Ապա ձեռքի շարժումով չիլիկը նետում է վեր ու չիլկափետով հարվածում։

Մինչ նետողը չիլկափետը բորի մեջ ուղղահայաց դրած սպասում է, ներքևում գտնվողները 10-20 քայլ նրանից հեռու կանգնած աշխատում են թռչող չիլիկը բռնել։ Եթե հաջողվում է, ապա խմբերը փոխում են դերերը, իսկ եթե չիլիկն ընկնում է գետնին, ապա ներքևում գտնվողներից մեկը նույն տեղից չիլիկը պետք է նետի դեպի բորանը։ Եթե չիլիկը դիպչում է չիլկափետին, կամ մի փետաչափից պակաս հեռավորության վրա է գտնվում, ապա խփողը համարվում է «կտրված» և խաղը շարունակում է նրա ընկերներից մեկը։ Երբ բոլորը «կտրվում են», խաղացող խմբերը փոխում են տեղերը։

Քանի փետ հաշվել էր, այդքան անգամ կռո խփելուց հետո խփողն անցնում է երրորդ՝ շորվայի փուլին։ Այս անգամ չիլիկը փոխարինվում է կտիով, իսկ չիլկափետը՝ կտափետով։ Կտին չիլիկի երկարության է, բայց ծայրերը հատված չեն, իսկ կտափետը չիլկափետի երկարության, բայց ուղիղ փայտ է։ Շորվա խփողը մի ձեռքով կտին նետում է օդ, մյուսով բռնած՝ կտափետով խփում է ու կտին լկում։ Այս կերպ կտին կարող է թռչել ավելի շատ, քան նախորդ փուլերում։ Եթե հակառակորդը կտին իր փայտով հետ է տալիս և գիծը կամ բորեն անցնում է, ապա նետողը համարվում է «կտրված»: Նրա ընկերը խաղը շարունակում է այդ փուլից։

Խաղը կարող է շարունակվել անվերջ և դադարեցվել միայն փոխադարձ համաձայնույթամբ։

Յոթ քարանի

Խաղում են հիմնականում փոքրերը՝ տղաներն ու աղջիկները։ Խաղի համար անհրաժեշտ է գնդակ, յոթ տափակ քար և ազատ տարածություն։

Խաղում են երկու թիմով՝ իրար դեմ։ նախ՝ գծում են շրջան, որի մեջ յոթ քարերը շարում են իրար վրա։ Ապա՝ վիճակահանությամբ ընտրված առաջին թիմի խաղացողները որոշ հեռավորությունից հերթով գնդակով խփում են քարե բուրգին։ Երբ բուրգը քանդվում է, խաղացողը փռում է քարերը և վազում գնդակի հետևից։ Գնդակը հայտնվում է երկրորդ թիմի ձեռքում։ Առաջին թիմի խնդիրն է քարերը դասավորել նախնական դիրքով։ Երկրորդ թիմի խաղացողները պետք է խանգարեն նրանց՝ կրակելով, այսինքն՝ գնդակով խփելով առաջին թիմի խաղացողներին։ Եթե խաղացողը բռնում է գնդակն օդում, կարող է այն հեռու նետել և դուրս չգալ խաղից։ Կարող է լինել նաև ինքնազոհություն՝ խաղացողը, ում կպչում է գնդակը, կարող է այնպես անել, որ գնդակն անդրադառնալով իրենից հեռու թռչի, իսկ ինքը՝ դուրս գա խաղից։

Քարերը լրիվ դասավորելուց հետո առաջին թիմից մեկը պետք է ձեռքը դնի քարին և հաշվի մինչև 40-ը։ Եթե հաշվարկը կիսատ է մնում, այսինքն՝ նրան գնդակով խփելով հանում են խաղից, ապա մյուս թիմակիցը շարունակում է հաշվել։ Եթե նրանց հաջողվում է հաշիվն ավարտին հասցնել, ապա առաջին թիմը ճանաչվում է հաղթող, իսկ եթե երկրորդ թիմին հաջողվում է հեռացնել հակառակորդի բոլոր խաղացողներին, ապա խաղի արդյունքում նա է հաղթող ճանաչվում։

Սա իմ եղպորս սիրած խաղն է

Բիզ

Խաղում են տղա երեխաները՝ երկու, երեք և ավելի հոգով, հանդերի կարճ խոտածածկի վրա։ Խաղի գործիքներն են գրպանի դանակը և մոտ հինգ սանտիմետր երկարությամբ մի ծայրը սրած փայտե ձողը՝ բիզը։ Խաղի նպատակը դանակը տարբեր ձևերով գետնի մեջ խրելն է։

Ձեռի մեջ. դանակը՝ սուր ծայրը դեպի առաջ, դնում են ափի մեջ, ապա վեր նետում այնպես, որ դեպի խաղացողը պտտվելով խրվի գետնի մեջ։

Ձեռի էրես. նույն գործողությունը կատարում են դանակն ափի հակառակ երեսին դրած։

Խռթիչ. դանակի պոչից բռնելով՝ սուր ծայրով ցած են նետում դեպի գետնին։

Օղլակ. բթամատով և ցուցամատով օղակ են կազմում՝ դանակը սուր ծայրով առաջ, դնում վրան և դեպի ներս շրջադարձ նետումով խրում գետնի մեջ։

Դըռսապտիտ. երկու մատով բռնում են դանակի սուր ծայրից և նետում այնպես, որ դեպի դուրս պտտվելով՝ խրվի գետնի մեջ։

Միչապըտիտ. նման է նախորդ գործողությանը, միայն այն տարբերությամբ, որ դանակը պտտվում է խաղացողի ուղղությամբ։

Դմբուզ. դանակն ուղղահայաց դիրքով, սուր ծայրով դնում են բռունցքի երեսին և պահում՝ այն պոչի մասից ցուցամատով սեղմելով։ Այս դիրքից դանակը նետում են այնպես, որ դեպի դուրս պտտվելով՝ խրվի հողի մեջ։

Ատամ. դանակի սուր ծայրը ատամներով բռնում և նետում են այնպես, որ խրվի հողի մեջ։

Գլուխ. դանակը նետում են՝ շեղբը մատներով գլխին հպած դիրքից։

Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինն է անսխալ կատարում բոլոր գործողությունները։ Պարտվողը «բիզ» է ուտում։ Այն է՝հաղթողը բիզը, դանակի պոչով երեք անգամ խփելով, խրում է գետնի մեջ, իսկ պարտվողը, պոչից բռնելով, պետք է բիզը հանի ատամներով։

КРАСИВАЯ ПРИТЧА О ДРУЖБЕ: ԳԵՂՑԻԿ ԱՌԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԱ ՄԱՍԻՆ

Красивая притча о дружбе:

В волчьей стае Старый Вожак решил назначить себе преемника. Он подошел к самому смелому и сильному Волку и сказал: — Я старею, поэтому назначаю тебя Новым Вожаком стаи. Но ты должен доказать, что достоин. Поэтому возьми лучших Волков, сходи на охоту и добудь еды на всю стаю. — Хорошо, — сказал Новый Вожак и ушел с 6 волками на охоту. И день его не было. И вечер его не было. И когда наступила ночь, стая увидела 7 волков, гордо несущих добытую еду. Все были цели и невредимы. — Расскажи мне, как все было, — попросил Старый Вожак. — О, это было легко. Мы искали добычу, а потом увидели 10 охотников, идущих с охоты с добычей. Мы напали на них, разорвали в клочья, а добычу взяли себе. — Молодец. Завтра пойдешь еще раз. На следующий день 6 волков и Новый Вожак опять пошли на охоту. И день их не было. И вечер. И ночь. И утро. И вот лишь на днем на горизонте показался 1 истощенный волк. Это был Новый Вожак — весь в крови, с изодранной шерстью, хромой и еле живой. — Что случилось? — спросил Старый Вожак. — Мы зашли далеко в лес и долго искали добычу и увидели троих охотников, идущих с охоты с добычей. Мы напали на них, но они оказались сильнее нас. Они убили всех моих воинов,  я кое-как смог спастись. — Но как же так?! — удивился Старый Вожак, — Вчера вы с легкостью победили 10 охотников, а сегодня не смогли справиться с тремя?!?! — Да, но вчера это была просто группа из 10 охотников, а сегодня это были 3 лучших друга!

Գեղցիկ առակ ընկերությունա մասին

Գայլերի ոհմակի ծեր առաջնորդը որոշեց նշանակել իրեն փոխարինող: Նա մոտեցավ ամենա ուժեղին և անվախ գայլին և ասաց;-  Ես ծերանում եմ ու ես քեզ նշանակում եմ  ոհմակի առաջնորդ: Բայց դու պետք է ապացուցես, որ արժանի ես ղեկավարելու ոհմակը վերցրա ամենա ուժեղ գայլերին և գնա որսի բեր այնքան ուտելիք որ հերիքի ոհմակին, լավ ասաց նոր առաջնորդը և վերցրեց 6 գայլերին ևգնաց որսի: Կեսօրին չկաին,  երեկոյան  չկաին և միայն  գիշերը  նրանք հայտնվեցին  7  գայլերը  հպարտ  ուտելիքը  հայթհայթաց բոլորը ողջ էին ու առողջ:

– Պատմիր ինձ  ամեն ինչ ինչպես եղել է , խնդրեց ծեր առաջնորդը:

Օ՜՜  դա շատ հեշտ  էր, մենք ուտելիք էինք փնտրում  և  տեսանք 10 որսորդ որոնք որսը ձեռքներին գնում էին:  Մենք հարձակվեցինք  նրանց վրա  հոշոտեցինք  նրանց,   իսկ որսը վերցրեցինք մեզ:

Ապրես:  Վաղը  նորից  կգնաս: Հաջորդ օրը նոր առաջնորդը և 6 գայլերը նորից գնացին որսի: Եվ կեսօրն չկաին,: Եվ երեկոյան: Եվ գիշերը: Եվ առավոտյան: Եվ միայն  հաջորդ օրը  կեսօրին հորիզոնում  երևաց  1  արյան  մեջ կորած գայլը  քրքրված  մոռթով, կիսամեռ  դա նոր առաջնորդներ:     ինչ՞ է  պատահել հարցրեց ծեր առաջնորդը:  Մենք շատ հեռու գնացինք որպեսզի գտնենք որս  և  տեսանք 3 որսորդ որոնք իրենց որսով գնում էին:  Մենք հարաձկվեցինք նրանց վրա, բայց  պարզվեց   նրանք մեզանից ուժեղ էին: Նրանք սպանեցին իմ բոլոր  մարտիկներին  ես հազիվ կարողաց փրկվել: Բայց ինչպե՞ս,  զարմացավ ծեր առաջնորդը,  երեկ դուք հեշտությամբ կարողացաք հաղթել 10 որսորդներին,  իսկ այսօր չկարողացաք ճնշել երեքին: Այո, երեկ   դա ուղակի  մարդկանց խումբ էր  կազմբած 10 հոգուց, իսկ այսօր 3 լավ ընկեր:

Արատեսյան ստուգատեսներ

Ճամփորդության վայր՝ «Արատես» դպրական կենտրոն

Մեկնում՝ հունվարի 17, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղից,  ժամը՝ 09:30
Վերադարձ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ, հունվարի 19, մինչև ժամը՝ 16:00
Մասնակիցներ՝ Արևմտյան  դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի ճամբարականներ
Համակարգող դասավանդողներ՝  Սոնա Փափազյան,Սեդա Թևանյան, Շուշան ԱլեքսանյանՔրիստինե Հարությունյան
Ուղեկցող, օգնական ՝«Արատես » դպրական կենտրոնի ղեկավար Սմբատ Պետրոսյան
Նախագծի երթուղին՝
Մեկնում՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես երթուղով
Վերադարձ՝  Արատես- Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Երասխ-Արարատ-Արտաշատ-Երևան երթուղով
Untitled

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից

  • Արենիի շուկա

  • Արփայի կիրճ

  • Եղեգիսի կիրճ

  • Եղեգիս

  • Արատեսի վանք

  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես

Նպատակը՝ «Ձմեռային մարզական խաղերի անցկացում», «Բնագիտատխենիկական ստուգատեսը Արատեսում», «Ազգագրական փառատոն 2020»

Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում
  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Ճամփորդության նախապատրաստման, անհրաժեշտ իրերի  մասին հաղորդում, ընթացքի լուսաբանում
  • mes.am կայքով եղանակային պայմանների մասին տեղեկացում

Արդյունք՝ ճամբարականների բլոգներում ճամփորդապատումների տեսքով

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

  • քայլք Արատես գետի հունով
  • Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք,
  • փայտի տեսակավորում, վառարան վառելու հմտությունների ձեռքբերում
  • հայրենագիտական արշավ, քայլք
  • ձմեռային մարզական խաղեր
  • բնագիտական փորձեր
  • նավասարդյան խաղեր
  • բնապահպանական խնդիրներ
  • երեկոյան քննարկումներ, խաղեր
  • ֆիլմի և մուլտֆիլմի դիտում, քննարկում
  • ընթերցումներ

Օր առաջին

09:30- Մեկնում Մայր դպրոցի երթուղիների կայանատեղից

  • Հայրենագիտական կանգառներ՝ Արփայի հովիտ, Արենիի շուկա,Շատին
    12:00- Ժամանում Արատես, տեղավորում
  • Տարածքի խնամք, վառարանների վառում, փայտերի տեսակավորում, իրերի տեղավորում
  •  Արատեսյան քայլքեր՝ Խաչոց ձորով, շրջանցիկ ճանապարհով դեպի հյուսիսային գետակ
  • Երեկոյան Արատես, զրույցներ վառարանի շուրջ

Օր երկրորդ

08:00- առավոտյան նախավարժանք

  • նախաճաշ
  • միջավայրի խնամքի համատեղ աշխատանք
  • ձմեռային մարզական խաղեր
  • ճաշ
  • քայլք դեպի գետը
  • բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակում ֆլեշմոբ
  • նավասարդյան խաղեր
  • զրույցներ վառարանի շուրջ
  • քուն

Օր երրորդ

08:00- Վերկաց, նախավարժանք
Նախաճաշ, տարածքի մաքրություն
13:00- Մեկնում
Վերադարձը մինչև  16:00

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել: Սա ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
2.Ջուր 1լ անհատական շշով, թերմոսով թեյ
3.Հարմար ուսապարկ՝ երկու ուսով,  առաջին օրվա սնունդը և ջուրը, թեյը դնում ենք այս ուսապարկում: Երկու ուսաօարկից ավել չեք վեցնում:
4.Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ-այս բոլորը ամուր պլաստիկից)
5. Աղբի տոպրակներ/3-5 հատ/, ձեռնոց
6. Տաք հագուստ 3 օրվա համար (շատ  տաք բաճկոն), գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ 3 զույգ, տաք զուգագուլպա, գլխարկ, շարֆ, ձեռնոցներ, քնջրանցիկ շալվար
7. Քնապարկ
8.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր
9.Ձմեռային սապոկներ՝ 2 զույգ,ցանկալի կլինի մեկն անջրանցիկ, տաք հողաթափ
11. Լապտեր
13. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, մանրադիտակ

Եռօրյա ճամբարի արժեքն է 6000 դրամ, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ /տրասպորտի գումարի կեսը/

  • սնունդ- 3000  դրամ
  • տրանսպորը՝ 3000 դրամ

Տրանսպորտի արժեքն է 80000 դրամ/կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Երթուղին՝  մակնիշ Mercedes Sprinter, 60DQ077, վարորդ՝ Սարգիս Գալստյան ,
հեռ․՝ 093 30 64 82

Մասնակիցներ՝