Ճամփորդություն դեպի Էրեբունի 20.11.2019

 Այս անգամ մենք  այցելել էինք  Էրեբունի- թանգարան- արգելոց:  Այնտեղ մենք տեսանք հնէաբանների կողմից պեղումների ժամանակ գտնված շատ՜ իրեր ՝ գինու կարասներ, զարդեր, մետաղադրամներ, սեպագրեր: Թանգարանում շրջելուց հետո, բարձրացանք թանգարանի վերնամաս՝ ամրոցի ավերակների մոտ, որտեղ մի փոքր հանգստացանք, զրուցեցինք, որից հետո շարունակեցինք մեր էքսկուրսիան:  Մենք տեսանք նաև հին զենք ու զինամթերք  և եղանք մի շատ հետաքրքիր վայրում այն կարծես լաբիրինթ լիներ:  Թանգարանից հետո մենք գնացինք այգի, որտեղ խաղացինք, վազվզեցինք  պոնչիկ կերանք, որից հետո  վերադարձանք դպրոց:

Շնորհակալություն ընկեր Սոնային և ընկեր Անիին լավ օրվա համար:

Ադրիանա Յյլոյանը .