Դիագրամ

Արևելյան դպրոց-պարտեզ՝ 391 սովորող

Արևմտյան դպրոց-պարտեզ՝ 310 սովորող

Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ 287 սովորող

Հարավային դպրոց-պարտեզ՝ 247 սովորող

Միջին դպրոց՝ 524 սովորող

Ավագ դպրոց՝ 480 սովորող

Քոլեջ՝  234 սովորող

Համո Սահյան․ Աշուն

 Համո Սահյան Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել  է ամպը սարին,
ԵՎ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին։

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ։

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի․․․

Քամին շատ էր թափառել,
Պարապսարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ։

 

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

Գեղեցիկ աշունը

Գույնզգույն աշունը

Անձրևոտ  աշուն

Վառվռուն աշունը

Գունավոր աշունը

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր։

Աշնան օրերն են հասել,
Իջել
 է ամպը սարին,
ԵՎ
հրաժեշտ է ասել
Կռունկը
մեր աշխարհին։

Խորը աշնան մասին է, որ սրտերը վրա են հասել և կռունկների, թռչունների  երերամները հրաժեշտ են տալիս գարնանը վերադառնալու խոստումով:

  1. Յուրաքանչյուր եռյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:

 

Աշնան օրերն են հասել,
Իջել  է ամպը սարին,
ԵՎ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին։

Ուշ աշուն

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ։

տխրություն

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի․․․

գույնզգույն աշուն

ձմռան սկիսբ
Քամին շատ էր թափառել,
Պարապսարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ։