Գյումրիում բաղնիք գնալը յուրահատուկ ծես էր:

Կանանց և տղամարդկանց համար բաղնիք գնալու առանձին օրեր, ժամեր և տարբեր գներ էին սահմանված:  Գյումրեցին բաղնիք գնալու հատուկ ծիսակարգ է ունեցել, գործել են հատուկ կանոններ: Այնքան կարևոր էր այդ արարողությունը, որ մեծահարուստներն անգամ բաղնիքների առանձին հսկայական շինություններ են կառուցել: Հայտնի են Ձիթողցյանների, Վեքիլովների, Կոստանովենց կամ Գևորգ աղի, Տեր-Մարտիրոսովների և ուրումների բաղնիքները:

Բաղնիք գնալն այնքան հարգված երևույթ էր գյումրեցու համար, որ մեծահարուստներն անգամ իրենց դուստրերին ամուսնացնելիս աղջկան բաղնիք էին օժիտ տալիս: Օրինակ՝ մեծահարուստներից Ձիթողցյաններն իրենց կառուցած բաղնիքը որպես օժիտ տվել են դստերը:

Երբ տղան որևէ աղջկա էր հավանում, մինչև խնամախոս գնալը տղայի հարազատ կանայք բաղնիք էին գնում և ոտքից գլուխ ուսումնասիրում ապագա հարսնացուին՝ համոզվելու, որ աղջիկը որևէ այիբ (թերություն) չունի: Ասում են՝ տղամարդիկ նույնիսկ բաղնիքից տուն վերադառնալու համար 3 ֆայտոն են վարձել՝ մեկը իրենց, մյուսը՝ չաղլջոնց (այսպես գյումրեցիները կոչել են նվագողներին), վերջինն էլ իրենց «շապխի»՝ գլխարկի համար. գյումրեցիների համար գլխարկն իրենց պատիվն է եղել և, որպեսզի գինովցած վիճակում տուն գնալիս «շապխեն» գետնովը չտան, այն առանձին են ճանապարհել դեպի տուն:

Այսօր Գյումրու կենտրոնում պահպանված են բաղնիքներից 2-ը՝ Կոստանովենց կամ Գևորգ աղի և Տեր-Մարտիրոսովների, որը նաև «Ցենտրայլնի» են կոչել, քանի որ այն տեղակայված է եղել կենտրոնական Ալեքսանդրովսկի փողոցի հարևանությամբ՝ ներկայիս Աբովյան 133 հասցեում: Երկու կառույցներն էլ այսօր մասնավորեցված են, և եթե Գևորգ աղի բաղնիքի տարածքում այս պահին մանկական սրճարան է գործում, ապա «Ցենտրայլնին» այդպես էլ մնում է առանց շահագործվելու:

Read more: https://armeniasputnik.am/society/20180113/10144856/gyumri-baxniq-harsnacu-centraylni-gevorg-axa.html

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s