Ֆլորայի այգի կամ Օղակաձև այգի

Բարև ձեզ, ես այսօր ուզում եմ պատմել  Երևան քաղաքի ամենա հին այգիներից մեկի մասին՝ Ֆլորայի այգու կամ ինչպես հիմա է հայտնի Օղակաձև այգի կամ Երիտասարդական այգու մասին:

Քանի, որ պապիկս մեծացել է այդ այգու հարևանությամբ և նա հաճախ էր ինձ պատմում այդ այգու մասին:  Պապիկս պատում էր որ մինչ այգի դառնալը այդ տարածքում եղել են սեփական բնակելի տներ, բաղեր, նա  պատմում է, որ  այդ թաղը կոչվում էր Թուրքի մայլա կամ թաղ: Միայն 1960-ականների վերջում  այդ  տները քանդվեցին և տեղում  կառուցվեց Օղակաձև այգին և դրա հիմնական գործառույթն էր քաղաքի օդը մաքրելը, առողջ միկրոկլիմա ստեղծելը, մարդկանց հանգստի վայր լինելը։ Ֆլորայի այգի անունը կարծում եմ  հենց հուշում է թե ինչու ֆլորա:

Լուսանկար արխիվից նոր կառուցվող այգի

Без названия (7)

Այգու երկարությունը 5 կմ է։ Այգին սկսվում է «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Երվանդ Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։   Օղակաձև Գետառ գետի հունով պտտվում է քաղաքի փոքր կենտրոնի շուրջը և բաժանում փոքր և մեծ կենտրոնները։ 

Իհարկե  ես այսօր կխոսեմ միայն  Կամերային երաժշտության տան հարևանությամբ  գտնվող  այգու մասին՝ հենց ինքը Ֆլորայի այգին:

Լուսանկար արխիվից 1977 թ.

Без названия (5)

հնի և նորի խառնարանում 2019 թ. հոկտեմբերի 28.

75474188_498207297401328_1923907716657446912_n

Այգում կանգնեցվել են արձաններ,

74378404_995687484125381_1686471187116326912_n

կառուցվել են շատրվաններ

75328657_944742932545014_416402237602922496_n

տխուր է տեսնել այ այսպիսի շատրվան

74593102_590965931442250_6367107755815206912_n

այդտեղ է գտնվում հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը:   

72988609_2208082059490619_2856694976065044480_n

Միայն վերջերս այգին վերանաորոգվեց դրվեցին նոր նստարաններ, աղբամաններ,72940492_984174291916929_139301058018017280_n

սալիկապատվեց մի խոսքով դարձավ նորից հաճելի մի վայր որտեղ մենք հաճախ ենք զբոսնում կամ ուղակի նստում և վայելում աշնան արևը: 

75354873_2695892110477514_4813154383002861568_n.jpg

75327081_1439299806220724_1010845996499861504_n

Շնորհակալություն պապիկիս ինձ այդքան մանրամասն պատմելու և այսքան լիարժեք ինֆորմացիա  հաղորդելու համար:

74782084_715370398975806_3373413055403655168_n.jpg

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s