Հայրենագիտություն

1. Համացանցից կամ որևէ գրքից, Ձեզ դուր եկած բարբառով, առանձնացնել ու բլոգում տեղադրել ինչ-որ հումորային  պատմություն կամ  երկու նույն բարբառով խոսող մարդկանց երկխոսություն։

Ծիտրո Ալեքը տեսնում է փողոցով անցնող պակասավոր մի մարդու եւ սկսում հռհռալ: -Ընչի՞ կը խնդաս,- հարցնում է Պոլոզ Մուկուչը: -Հլը էն մարդուն աշե, ինչղ օր իսանի մանդռուք էղնի… -Ծո, խելքի արի, ո՞ւմ վրա կը խնդաս, ինչ նպատակով կը խնդաս, ի՞նչըղ կը խնդաս,- հանդիմանում է Մուկուչը: -Ի՞նչըղ կը խնդամ,- վիրավորվում է Ալեքը: -Տեղին բդի խնդաս,- վրա է բերում Մուկուչը,- խնդալ կա` լացի պես է, խնդալ կա` քացու պես է, խնդալ էլ կա` գյուլլի պես է, կրնա էղնի մարդ սպանէ, հասկցա՞ր…

Ինչո՞ւ լռեցիր

Մի օր Մուկուչին ասացին. -Քո մոտիկ ընկեր Ծիտրո Ալեքը քեզի կը բամբասէ: Մուկուչը մտքերի մեջ ընկավ: -Ինչո՞ւ լռեցիր,- հարցրին նրան: -Կը մտածեմ, թե ի՞նչ լավություն եմ էրել, օր ընձի կը բամբասէ,- պատասխանեց Մուկուչը:

2. Ձեր ընտրած բարբառի մասին մի քանի նախադասությամբ գրեք` ո°ր մարզում,  գյուղում, քաղաքում են օգտագործում այն, ծագումը։

Ես գրել եմ հայտնի գյումրեցի  զվարճաբան-առակախոս Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյանի, նույն ինքը  Պոլոզ Մոկուչի հումորներից։

Նա  եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։

Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։

Կարճ ըսած գրել եմ Գյումրվա հումորի և բարբառի մասին  ։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s