《Աշնան գույները》

Ստեղծագործական աշխատանք

Տերևները թափվեցին

Շարան- շարան շարվեցին,

Քամին քշեց դաշտերից

Տերևնները դեղին.

Ախխ՜ ինչ սիրուն ես  աշուն

Տերևններտ գույնզգուն:

  Ա.Յ 

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

պատմ պատմու

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

  2. Ւ՞նչ է դարը:

  3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

  4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ.-Մ.թ.ա. 1-ին դար

301թ. — IV-րդ դար(4)

2019թ.- 21 դար

405թ.- Vդար (5)

451թ. — V դար

1031թ.-XI դար (11)

1890թ.- XIX դար (19 )

1900թ.-XX  20 դար

678թ.7 դար

980թ. — x դար

760թ.- 8 դար

540թ.- 6 դար

Ծագումով որտեղի՞ց ես

727607

«Ծագումով որտեղի՞ց ես»։ Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ։ Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին։ Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա  ենթադրելի է ՝նա պետք է, որ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես
միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք
ժլատ են, և այլն։ Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափազանցված են և հումորով են նշվում։ Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի։ Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ արտահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին։  Մեր ժողովուրդը իր շատ սիրելի հերոսներին` Սասնա դյուցազուններին «ծուռ» է անվանում, որընշանակում է խենթ։ Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա։ Ընդհակառակը, «ծուռ» բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր լավ վերաբերմունքը`նկատի ունենալով էպոսի հերոսների շատ ազնիվ լինելը, չափազանց միամտությունը։  Այդ  միամտության ու պարզության պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում։ Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի կենդանիներին։
Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է խոսում իր ծննդավայրի  մասին։ Դա այն բնակավայրն է` գյուղը, քաղաքը, որտեղ մարդը ծնվել և մեծացել է։ Մեր հպարտությունը բնական ու հասկանալի է. չէ՞ որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, շենք, ծառ ու թուփ մեզ լավ ծանոթ են։ Մեզ հարազատ ու հասկանալի են նաև այն խոսվածքը (բարբառը), կենցաղն ու սովորությունները, որ ունեն մեր ծննդավայրի մարդիկ։ Հաճախ այնպես է  պատահում, որ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից, ասենք` գնում են գյուղից քաղաք կամ մեկնում են այլ երկիր։ Բայց նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փոխում է իր բնակավայրը, իրեն համարում է «այնտեղացի», որտեղ ինքը ծնվել է։ Կարելի է հանդիպել նաև շատ մարդկանց, որոնք ծնվել, մեծացել են Երևանում, սակայն իրենց համարում են վանեցի, մշեցի, գյումրեցի, սյունեցի հենց միայն նրա համար, որ իրենց նախնիները (պապերը) ծագումով այնտեղից են։ Օրինակ, երբ մենք լսում ենք «Մեծ լոռեցի» արտահայտությունը, անմիջապես հասկանում ենք, որ խոսքը Հովհաննես Թումանյանի մասին է։ Եղիշե Չարենցի համար հայրենիքի հիշողությունը կապված էր Կարսի հետ,  Համո Սահյանինը` Սիսիանի հետ, և այլն։

Про козлёнка, который умел считать до десяти

Жил-был маленький козлёнок, который научился считать до десяти. Однажды он подошёл к озерцу и вдруг увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя´.

  • Раз! – сказал Козлёнок. Это услышал Телёнок.

  • Что ты делаешь? – спросил он.

  • Я сосчитал сам себя, – ответил Козлёнок. – Хочешь, я и тебя сосчитаю?

  • Если это не больно, сосчитай, – сказал Телёнок.

  • Это совсем не больно. Я – это раз, ты – это два.

Один, два!

  • Ме-е-е! Ма-а-ма! – заплакал Телёнок. – Козлёнок меня посчитал.

  • А что это такое? – сердито промычала Корова.

  • Я научился считать до десяти, – сказал Козлёнок. – Вот послушайте: один – это я, два – это Телёнок, три – это Корова. Один, два, три!

  • Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок. Корова с Телёнком бросились на Козлёнка. Тот испугался и побежал по лужайке. А за ним – Корова с Телёнком.

Вспомним, как называются мамы и детёныши.

бык, корова, телёнок                           баран, овца, ягнёнок

волк,

волчица 

волчата

петух,

курица ,

цыплята

слон,

слониха  ,

слонёнок

козёл,

коза,

козлёнок

медведь,

медведица 

медвежонок

кот,

кошка 

котёнок

Прочитаем скороговорку. Кто быстрее?

Испугались медвежонка

Ёж с ежихой и ежонком,

Чиж с чижихой и чижонком,

 Стриж с стрижихой и стрижонком.

Кто научился считать до десяти´? Как Козлёнок себя сосчитал?

Что предложил Козлёнок Телёнку? Что ответил Телёнок? Почему телёнок заплакал?

Распределим роли. Прочитаем сказку в лицах.

Спиши. Подчеркни слова, которые отвечают на вопрос кто?

Туристы

Осёл, козёл, петух и кот                                            Петух шёл впереди кота,

Отправились в поход.                                                Но позади козла.

Баран шёл впереди козла,                                       Подумав, напиши в тетрадке,

Но позади осла.                                                          В каком туристы шли порядке.

Спиши. Подчеркни названия животных одной чертой, а насекомых – двумя.

Добрый доктор Айболит!                            И корова, и волчица,

Он под деревом сидит.                                 И жучок, и червячок,

Приходи к нему лечиться                               И медведица!

К данным предложениям напиши предложения с вопросительным знаком по образцу: Пробежал олень. – Кто пробежал?

Козлёнок научился считать до десяти´. – ……………………………………….

Телёнок жалобно заплакал. – …………………………………………

Неподалёку гулял Бык. – ……………………………………..

Кот был поваром. – …………………………………………………

Напиши в два столбика слова, которые отвечают на вопросы

кто? и что?

птицы, астры, соловей, роза, помидор, пчела, дерево, паучок, муха, лошадка, листик, девочка, море, зайчик, волк, рыба, грибы, рак, мак, бабочка, орехи, медведь, комар, мячик, мальчик