«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» Համո Սհյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

«Ոսկեզօծ Աշուն»

«Դեղին Տերև»

 

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և բացատրի՛ր։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Աշնանը բնությունը իր գույնը փոխու է հնում է կանաչ հագուսը  և հագնում է դեղնա կարմրավուն։ Փողոցներով քայլելիս մենք տեսնում ենք  ոսկով պատված ծառերը։