Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզայինկենտրոնը
1. Արագածոտնի Աշտարակ
2. Արարատի Արտաշատ
3. Արմավիրի Արմավիր
4. Գեղարքունիքի Գավառ
5. Լոռու Վանաձոր
6. Կոտայքի Հրազդան
7. Շիրակի Գյումրի
8. Սյունիքի Կապան
9. Վայոց Ձորի Եղեգնաձոր
10. Տավուշի Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s