Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

map_am

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են (տես աղյուսակը):

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզայինկենտրոնը
1. Արագածոտնի Աշտարակ
2. Արարատի Արտաշատ
3. Արմավիրի Արմավիր
4. Գեղարքունիքի Գավառ
5. Լոռու Վանաձոր
6. Կոտայքի Հրազդան
7. Շիրակի Գյումրի
8. Սյունիքի Կապան
9. Վայոց Ձորի Եղեգնաձոր
10. Տավուշի Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:
  4. Քարտեզի վրա գտի’ր և նշի’ր ՀՀ տարբեր մարզերի առնվազն  10  քաղաքային բնակավայրերի անուններ:

Հայաստանի հանրապետության ընդերքի հանածոներ, հանքային ջրեր

Հայաստանը լեռնային երկիր է, հաճախ այն անվանում են քարերի ու լեռների երկիր։ Պատահական չէ, որ Հայաստանում է գտնվում աշխարհի երկրորդ ամենաբարձրադիր լեռնային լիճը` Սևանա լիճը(1500-1800մ բարձրություն): Սևանը աշխարհում երկրորդն է Տիտիկակայից հետո(այն ունի 3812 մ բարձրություն ծովի մակարդակից, գտնվում է հարավային Ամերիկայում):

Հայաստանի ընդերքը(հողի շերտի տակ, ներսում) հարուստ է օգտակար հանածոներով։ Դեռ անհիշելի ժամանակներից Հայաստանի տարածքում զբաղվել են մետաղաձուլությամբ, պատրաստել են զենքեր,  առօրյայում օգտագործվող կաթսաներ, ամաններ։ Գիտնականները ասում են, որ հենց Հայաստանում են առաջինը կարողացել երկաթ ու պղինձ ձուլել ու պատրաստել շատ բաներ։ Այ այդքան զարգացած ենք եղել մենք` հայերս։ Երկաթի, պղնձի ձուլարանները այժմ շատ են։ Ամենահին ձուլարանները գտնվել են Արմավիրի Մեծամոր քաղաքի մոտ  ֆտնվող հնավայրում և Շենգավիթ բնակատեղիում։ Դրանք շուրջ 5000 տարեկան են։

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով։ Իրենցից արժեք ներկայացնողներն են` բազմերանգ տուֆը, բազալտը, գրանիտը։ Տուֆից են կառուցված ՀՀ շատ շինություններ, հատկապես Երևանի շատ շենքեր, դրա համար էլ մեր մայրաքաղաքը անվանում են նաև վարդագույն քաղաք։

Հայաստանում կան նաև ոսկու հանքավայրեր` Սոտքում, Մեղրաձորում, Արարատում։

Մեր ազգային հարստություններից են նաև հանքային ջրերի աղբյուրները` Արզնիում, Ջերմուկում, Դիլիջանում,  Բջնիում։ Հանքային ջրերը այնքան լավ որակի են ու առողջարար, որ արտահանվում են նաև այլ երկրներ։

Ասում են, որ Հայաստանի ջուրը շատ համեղ է, քանի որ բխում է լեռներից, և իր սառնորակ քաղցրահամությամբ չի զիջում շատ ու շատ երկրների ջրի որակին, եթե չասենք `լավագույնն է։

Կարևոր է, որ մենք մաքուր պահենք մեր երկիրը, չաղտոտենք ու ավելորդ չփչացնենք  ընդերքի հարստությունները, աղբյուրները։

Հոկտեմբերյան ճամփորդություն դեպի Մաշտոցներ և Սևանի թերակղզի

Բարև այսօր կպատմեմ մեր ճամփորդության մասին։ Հոկտեմբերի 4 — ին մենք դասարանով գնացինք Սևանի թերակղզի և Մաշտոցներ ։ Մեր առաջին կանգառը  Սևանի թերակղզում էր այնտեղ մենք նախաճաշեցինք և խաղ խաղացինք՝ քարկապ։ Շրջեցինք թերակղզու շուրջը ցանոթացանք շրջակա միջավայրին  գնացինք եկեղեցի։ Սևանի թերակղզում շատ լավ էր այնտեղ   տեսնաք բազում մողեսնեևր։ Շարժվեցինք դեպի Մաշտոցներ, ճանապարհին հավաքեցինք չիչխան, որը հայրեն նշանակում է լափռի, իսկ ռուսերեն <<облепиха>>։ Իմացանք, որ չիչխանը շատ օգտակար է հազի համար, չմոռանամ ասել որ  չիչխան հավաքելը շատ՜ դժվար է քանի որ այն ունի փշոտ ճյուղեր։

DSCN7523.JPG

Մաշտոցները ես հեշտությամբ հաղթահարեցի և ինձ շատ դուր եկավ այնտեղ ։  Մաշտոցները այնքան գույնզգույն էր այն  ուներ ներկապնակի բոլոր գույները՝ դեղին, կարմիր, մուգ և բաց կանաչ գույները։ Մտանք Մաշտոցների վրայի փոքրիկ մատուռը այն շատ գեղեցիկ էր ։ Իջնելուց  հավաքեցինք մասուր։

DSCN7613.JPGԻնձ շատ դուր եկավ ճամփորդությունը, չնայած որ ես բազմիցս եղել էի այնտեղ բայց դե դասարանով լրիվ ուրշ է ։

Ինչպես նախորդ ճամփորդության ընթացքում ասել էի, որ ընկեր Սոնայի հետ ճամփորդելը շատ՜ հավես է այս անգամ էլ նույնն եմ կրկնում՝   ճամթորդեք ընկեր Սոնայի հետ չեք փոշմանի։

DSCN7504.JPG