Գործնական աշխատանք

Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ

Լեզվի հնչյունները լինում են երկու տեսակ՝ ձայնավոր և բաղաձայն: Ձայնավոր են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ չեն ստեղծվում: Բաղաձայն են այն հնչյունները, որոնց արտասանության ժամանակ բերանի խոռոչում արգելքներ են տեղծվում:

Հայերենն ունի 6 ձայնավոր՝ ա, է (ե), ը, ի, օ (ո), ու, որոնք գրվում են 8 տառով:

Հայերենն ունի 30 բաղաձայն՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

Գործնական աշխատանք՝

1.է- ձայն,  ս-բաղ, ի-ձայն, տ-բաղ, լ-բաղ, ու-, մ-բաղ, օ-ձայն, կ-բաղ, ը-ձայն, ա-ձայն հնչյուններից որո՞նք են ձայնավորները, որոնք՝ բաղաձայնները:

2.Նախադասությունները լրացրո՛ւ:

Հայերենի ձայնավոր հնչյուններն են`ա,է ե,ը,ի, օ, ո, ու,

Հայերենի բաղաձայն հնչյուններն են`ս,տ,լ,մ ։

3.Շարունակի՛ր շարքը, գրի՛ր ձայնավորով վերջացող երեքական բառ:

Օրինակ՝ գարի, կատու,մեքենա,ոսկի։

4.Ձայնավորով սկսվող ու վերջացող հինգ բառ գրի՛ր:

Ոսկի, ոգի, ընկույզը, երեկո, երևի։

  1. Միևնույն բաղաձայնով վերջացող հինգ բառ գրի՛ր:

Պապ, տատ, գորգ , կապիկ,  կռունկ։

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

maxresdefault

Սիրելի՛ Հովհաննես,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո  մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:  Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հիշիր:  Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:
Համբուրներով՝  քո Կոմիտաս

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս․Էջմիածին