Չալանկը 1 հատված

1-հատած

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

Տարակուսով- շվարել, ոչինչ չհասկանալ,  կասկածել

Հատընդհատ-  պարբերաբար ընդհատվող

Հախուռն- բուռն, մոլեգի, կատախի,  համարձակ,  խիզախ

Պատկառանք- հարգանք

Քյոխվա- գյուղի կառավարիչ , գյուղապետ

Քաղցած-  սոված, անոթի

 

  1. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին:

  1. Վերնագրիր առաջին հատվածը:

ՙՙՄազալու Չալանկը՚՚

ՙՙԽելացի Չալանկը՚՚

 

 

Չալանկը

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

 

 

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Չարդախ – փայտի խոտի դեզ, ծածկ

Կլանչ – հաչոց, ոռնոց  վնգստոց

Արխալուղ – տամարդու կնոջ կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ

Պոռաց – Գոռաց, աղմկել

Տարակուսած – կասկածել, շվարել

 

  1. Կազմիր նախադասություններընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:

 

  1. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:

Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։

Շունը շան թաթ չի կծի։

Շունը շան միս չի ուտի։

Շորով դիմավորիր, խելքով ճանփիր

 

  1. Վերնագրիր հատվածը:

Խելացի Չալանկը:

Կլանչող Չալանկը:

Самая умная вещь

Самая умная вещь

Жил-был мудрый царь. И было у него три сына. Однажды он сказал:

  • Дорогие мои сыновья! Видите хранилище? Я мечтал наполнить его самым нужным, что принесло бы счастье моему народу. Кто исполнит мою мечту, станет царём, сядет на трон.

Братья отправились в дорогу. Через три месяца они вернулись.

Старший сын вынул из кармана горсть зерна и сказал:

  • Хлебом я заполню это хранилище, дорогой отец!

Кто сможет прожить без хлеба? Я не нашёл ничего нужнее, чем хлеб.

Средний сын вынул из кармана горсть земли и сказал:

  • Землёю я заполню это хранилище, дорогой отец! Без земли и хлеба нет! Я не нашёл ничего нужнее, чем земля.

Младший сын вынул из кармана свечку и зажёг её.

  • Светом я заполню это хранилище, мудрый отец.

Свет самое нужное в мире. Без света земля не даст хлеба. Без света на земле не будет  жизни. Свет знания – самая нужная вещь, – сказал он.

  • Молодец, мой сын! – обрадовался отец. – Ты должен стать царём, потому что хочешь наполнить своё царство и души людей светом знания. Я отдаю тебе свой трон.
  • Да здравствует молодой царь! – радостно воскликнули все.

Мечта´ – երազանք.

1.Подумаем и напишем в блогах, что значит мечтать.

Мечтать значит очень хотеть что-то.

Я мечтаю стать певицой.

2.К словам молодой — старый, маленький- болшой, недавно- давно, плохой- хороший, младший- стапший, грустно-падосно.

найдём антонимы в сказке „Самая умная вещь”:

3.Прочитаем пословицы. Попробуем объяснить их значение. Скажем, какая из них подходит как заглавие к этой сказке. Сколько голов, столько умов. Умный всегда любит учиться. У умной головы сто рук. Ученье – свет, неученье – тьма. Умный без денег богат.

У умной головы сто рук. ;’:

4.Распределим роли. Прочитаем сказку в лицах.

 5.Попробуем рассказать сказку.

 6.Напиши по образцу: сын – сыновья, ручей – ручьи.

брат – братья, соловей – соловья, стул – стуля, воробей – воробья , лист – листья, муравей – муравьи.

7.Спиши загадки. Напиши отгадки.

Кресло это не простое, Кресло это золотое.

Только царь или царица, Могут в кресло то садиться.

трон

Из данных слов составь предложения. Запиши их в тетрадь. В конце каждого предложения не забудь поставить точку.                                                                        отправились, дорогу, Сыновья, в, сын, из, Старший, кармана, горсть, вынул, зерна Средний, из, сын, вынул, горсть, кармана, земли сын, свечку, Младший, кармана, из, вынул

Дополнительное письменное задание — до 15 задания