Ռաբին Դրանաթ Թագոր «Կուզեի լինել»

tagor

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառ

նալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

 

Առաջադրանքներ՝

«Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` կուզեի լինել Ազատ, կուզեի անել այն ինչ ես եմ ցանկանում….։

3.Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):

Իմ կծիքով նա 13 — 14 տարեկան դպրոցական էր ։  Երևի թե նա հոգնել էր դպրոցից,  դասերից ,  ժամանակին տուն վերադառնալուց ,  շուտ քնելուց։

Նա երազում էր ազատ լինել ինչպես մանրավաճառը  թափառել փողոցներում ,  ինչպես պարտիզպանը անել ինչ կուզեր  մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:  Լինել  պահապան ով ամբողջ գիշեր քայլում էր փողոցներով և իր լապտերով ստվերներ էր փախցնում։

 

Մի օր դպրոցում․․․»։

Ինձ հետ կապված ես չեմ հիշում նմանատիպ պատմություն, բայց իմ նախկին դպրոցից հիշում եմ մի շատ զվարճալի պատմություն։

Ես մի կարճ ընթացք սովորել եմ Երևանի Չարենցի անվան դպրոցում։ Մեր դասարանում սովորում էին քուր և եղբայր նրանք երկվորյակ  էին քույրը՝ շատ հանգիստ և լավ աղջիկ էր այ, իսկ եղբայրը՝ չարաճճի։  Նրա անունը Ռուբեն էր նա չէր սիրում դպրոց հաճախել։ Ահա մի օր նա դասի ընթացքում փախավ դասարանից  ուսուցիչն էլ նրա ետևից և մոտ 15 րոպե ընկեր Արթենյանը վազում էր և փորձում էր բռնել Ռուբենին: Վերջապես ստացվեց , բայց միայն նրա մայրիկի դպրոց գալով։  Ուսուցչուհին զանգահարել էր մայրիկին։ Երբ նա տեսավ մայրիկին սկսեց բարձր ձայնով լաց լինել և խնդրեց, որ իրեն տուն տանի և նրանք հեռացան երկուսով։ Այդ դեպքից հետո, երբ Ռուբենը հոգնում էր դպրոցում լինելուց կրկնում էր իր փախուստ դե մնացացծը արդեն պարզ է։