Ճամփորդություն Գետամեջ գյուղ, Նոր Հաճն և Առինջ քաղաքներ: Ֆուտբոլային ընկերական հանդիպում գետամեջցիների հետ:

 

Безымянный

 

 

Ճամփորդության օր՝ սեպտեմբերի  14
Տևողություն՝ 09:30-17:00
Մեկնում՝ 09:00- Արևմտյան դպրոց-պարտեզի հայրենագիտական կայանից
Կանգառներ-  Երևան- Նոր Հաճնի կամուրջ հայացք Արզնու Ձոր-Նոր Հաճնի  Սուրբ Ամենափրկիչ-Հայացք Արզնու ձոր եկեղեցու բակից- Քայլք Գետմեջի թռչնանոցի մոտից հայացքով Արզնու ձոր- Հրազդան գետ- Քայլարշավ Գետամեջ գյուղով-այցելություն Հէկ-Գետամեջի միջնակարգ դպրոց-Քայլարշավ գյուղի միջով-Գետամեջ գյուղի  Գրիգոր Լուսավորիչ մատուռ- Առինջում Լևոնի քարանձավ-Վերադարձ Երևան
Վերադարձ՝  17:00- Արևմտյան  դպրոց-պարտեզ
Ճամփորդության մասնակիցներ-Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Ճամփորդության համակարգողներ՝ Սոնա Փափազյան, Դիանա Ղազարյան, օգնական՝ Անի Միրզոյան
Կրթական փոխանակում՝ Գետամեջի միջնակարգ դպրոցի հետ —Պայմանավորվել է Դիաննա Ղազարյանը/ գյուղը Դիաննայի հորական գյուղն է, ծննդավայրը/, խաղը կվարի դպրոցի ֆուտբոլի մարզիչը
Իրականացվող նախագծեր—  «Ճանաչենք այցելելով»,   «Միասնական ընթերցումներ», «Գետը համայնքում»-Հրազդան գետը տուտից տուտ, «Կրթական փոխանակումներ»-միասնական երգուսուցում, պարուսուցում, ֆուտբոլային ընկերական հանդիպում
Նպատակը՝ սովորողների ճամփորդական հմտությունների ամրապնդուն, Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի, Նոր Հաճն և Առինջ քաղաքների հետ ծանոթացում, ուսումնասիրում: Հասակակից գետամեջցիների հետ շփում, բակային խաղերի անցկացում: Կրթական համագործակցություն Գետամեջի միջնակարգ դպրոցի հետ, փոխայցելության պայմանավորվածության ձեռքբերում:
Ծրագրում՝
Երգացանկ՝

Ուսումնական պատարագ Նոր Հաճնի եկեղեցում՝
«Մանուկների աղոթք»
«Հայր Մեր»
«Առավոտ լուսո»
* * *
«Ցորեն եմ ցանել արտը»
«Թամզարա»
«Հաց կը թխեմ գարիա»
«Հոյ Նազան»
«Կաքավիկ»
«Գնացեք տեսեք»
«Մոկաց շուկեն»

Խաղեր՝
ցատկապարան
հոլ
ռեզին
ֆուտբոլ
գործնագործ

Հետազոտություն— Փորձելու ենք պարզել, Հրազդան գետի ջուրը, այն բնակիչները, ովքեր օգտագործում եմ ձկնաբուծության նպատակներով, արդյո՞ք այդպիսով չեն վնասում գետին:
Ռուսերեն ներկայացումներ, ճամփորդության և ֆուտբոլային խաղի օտարալեզու լուսաբանում բլոգներում— Պատասխանատու՝ Դիանա Ղազարյան
Անհրաժեշտ թվային  գործիքներ՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, հեռադիտակ, պրոյեկտոր, բնագիտական փորձերի համար անհրաժեշտ նյութեր, կրթահամալիրյան տեղեկատու թերթիկներ-երգարաններ
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Օրապահիկ, 1լ ջուր, թերմոսով թեյ
Մարզական հագուստ/փոխնորդ գուլպա, տաբատ, շապիկ/
Աղբի տոպրակներ, ձեռնոցներ
Հեռադիտակ
Անձրևապաշտպան բաճկոն՝ կախված եղանակային պայմաններից

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր, արևածաղիկ

Ընթացք. սովորողները կատարում և իրենց բլոգներում հրապարակում են հետևեյալ աշխատանքները.

. Իմանալ Գետամեջ գյուղի պատմությունը, հետաքրքիր տեղեկություններ, ավանդույթներ տվյալ վայրի մասին
Ներկայացնում է ՝

. Քարտեզագրում

. Իմանալ՝ ի՞նչ եղանակ է լինելու այդ օրը, տվյալ վայրում:
եղանակի տեսության նկարը սովորողների՝

. Տեղեկություն Լևոնի քարանձավի մասին

. Իմանալ՝ ինչպիսի՞ ճամփորդական իրեր պետք է իր հետ վերցնի սովորողը, ինչպես դրսևորի ճանապարհին և տվյալ վայրում, ինչպես վարվի արտակարգ պատահարների դեպքում:

.Տեղեկությունների հավաքագրում Նոր-Հաճնի մասին, Նոր Հաճն քաղաքի  եկեղեցու մասին

Սովորողների պատումները իրենց բլոգներում՝ որպես ամփոփումներ:
Ռադիոթողարկում-բացահայտում

Ճանփորդում ենք

Безымянный.png

 

Բարև ձեզ, այս շաբաթ սեպտեբերի14-ին մենք ճամփորդելու ենք ՝ դեպի Կոտայքի  մարզ։Այդ օր  մեզ  հետ պետք է ունենանք հետևյալ իրերը․ 

Անհրաժեշտ իրերի ցանկ

  • գլխարկ
  • ուսապարկ (ջուր, բրդուճ, անձեռոցիկ)
  • ֆոտոխցիկ կամ հեռախոս
  • կողմնացույց
  • հեռադիտակ
  • խոշորացույց
  • ձեռքի լապտեր
  • միանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ

 

Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզումՀրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։

Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։

 

Նոր Հաճն, երբեմն՝ Նոր Հաճըն, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք։

Առինջգյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 41 կմ հարավ-արևմուտք, ԵրևանՍևան խճուղուց աջ։ Գյուղը հիշատակվում է XV-XVI դարերում։