Աշուն օր

Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

 Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

 

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

 

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

 

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

 

Հուզված առուն փախ տվավ

Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

 

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

 

  1. Կարմիրովգրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Օրան-  Քաղած հացահատիկ՝ հունձ, որ պետք է կալսվի:
Պաղեց- սառչեց
Հևաց —  Արագ-արագ և ընդհատաբար շունչ քաշել,

Մարմանդ -մեղմ, հանդարտ

Դալուկ -Դժգույն, գույնը գցած, գունատ:

  1. Կանաչովգրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:

Առավոտ — Լուսածագ

Արև- Արեգակ

Քող- Շղարշ

Քուն -ՆՆջյուն

Մշուշ — Բալ

Քաի — Թաթառ

Ժիր  -տռվռան

 

  1. Կապույտովգրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:

 

վար եկան- իջան

Շար եկան –  շարվեցին

Բուք արավ- մրրիկ

Սուգ արավ-  սգալ

Շաղ տալ-  տարածել

Մաղ տալ – մաղել զտել

Կախ տվավ —  կախեց

Ցիր եկան – ցրված, ցիրուցան

 

 

  1. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:

 

 

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

 

Աշնանանյին մի արևաշատ օր էր: Երեկոյան մրրիկը սկսեց տերևները պտտեցնել և արևը կամաց -կաաց սկսեց թաքնվել ամպերի ետևու,  որի ց հետո սկսեց տեղալ հորդ   անձրև: Թռճունները չվեցին տաք երկներ:

աշուն օր.png

 

Ճամփորդում ենք Սևանի թերակղզի և Մաշտոցներ բարձունք

Սևանի թերակղզի.png

Սևան թերակղզի

Սևանի վանքը գտնվում է Գեղարքունիքի մարզում,    Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի): Սևանավանքը (նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով)   Ստեղծվել է 305 թ․ — ին։

Սևանավանք

Հիմնադրվել է 305 թ․-ին։ Հիմնադրել է Գրիգոր Ա լուսավորիչը։

Մաշտոցներ բարձունք

Անվանումը ստացել է՝ Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսից։

 

 

 

Մաթեմաթիկա

26․09․2019    Պարապմունք 17․

Հարցերի քննարկում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

  1. Երեք խմբում կային 150 ուսանող։ Երբ |-ից 10 հոգի և||-ից 8 հոգի տեղափոխեցին ||| խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեցին։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր  խմբում։

150:3=50

50+10=60

50+8=58

50-10-8=32

  1. Երեք պահեստներում կար 540 պարկ ալյուր։ Երբ |-ից 20 պարկ տեղափոխեցին || և 15 պարկ՝ ||| պահեստ, պահեստներում ալյուրների  քանակները  հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։

540:3=180

180+20+15=215

180-20=160

180 — 15 = 165

  1. Երեք արկղում կա 75կգ խնձոր։ Երբ |-ից 3կգ և ||-ից 2կգ լցրին  |||-ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները   հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան   տեղափոխությունները։

75:3=25

25+3=28

25+2=27

25-(3-2)=20

  1.  Երեք պարկերից |-ում կար 140 ընկույզ։ Երբ |-ից 20 ընկույզ լցրին  ||-ի մեջ, 10-ը՝ |||-ի մեջ, ապա պարկերի ընկույզների քանակները   հավասարվեցին։ Քանի՞ ընկույզ կար երեք պարկերում միասին։

140-20-10=110

110-20=90

110-10=100

140 +90 + 100 =330

  1. Երեք պարկերից |-ում կար 200 կոնֆետ։ Երբ |-ից 20 կոնֆետ լցրին ||-ի մեջ, 10-ը՝ |||-ի մեջ, ապա պարկերում կոնֆետների քանակները   հավասարվեցին։ Քանի՞ կոնֆետ կար երկրորդ և երրորդ   պարկերում միասին։

200-20-10=170

170-20=150

170-10=160

160+150=310

Ստեփան Զորյան․«Փիլոսը»

 

Ստեփան Զորյան«Փիլոսը»

1 <<Կորած ասեղը>>

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

2 մաս .<<Փիսի- Փիսոն>>

 Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

3մաս.  <<Փախչող նապաստակը>>

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

4մաս. «Բարի աջողում»

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

5  <<Վա՜յ, տղա>>

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

6 << Հարսանիք>>

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

7 մաս . <<Խելքի եկած Փիլոսը>>

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

 

Առաջադրանքներ՝

1..Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները.

գյուղացու մեկը- մի գյուղացի ,

գլխով անցածը —  գլխին եկածը իր հետ պատահածը

 պարի տաք ժամանակը- , «հայհույ» անել,

 շունչը իրեն քաշե լ-  շունչ քաշել

  վազելը մեկ անել-

  հանդ- դաշտ

  հանդիմանել-  նախատել

 գավազան- ձեռնափայտ

2.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:

Եզոպոսի առակներից

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագ-ավորները արձակում իրենց անարդ-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

 

Առաջադրանքներ՝

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

Աշխարհի  մարդիկ, թագավոր, անարդար

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

 

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև` Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց

ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

 

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

 

  1. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

 

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թա-ավորները արձակում իրենց անար-ար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

 

 

  1. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Քանի լեզու գիտես` այնքան մարդ ես:

Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է:

 

  1. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

  1. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

աշակերտ- ներ

գիտություն- ների

պետություն-ներ 

սուտ — ստերը

կեղծիք-ներն

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Ժլատը

Լինում է մի մարդ նա շատ ժլատ էր: նա այնքան ժլատ էր որ չէր սիրում ծախսել իր փողերը, և մի օր  ամբողջ ունեցվածքը փող դարձրեց ու ոսկի գնեց, որն էլ թաղեց պատի տակ: Բայց մի օր մի խելացի մարդ եկավ և տարավ:  Էս ժլատը եկավ տեսավ վայ՜ վույը՜  դրեց, բայց արդեն ուշ էր,  քանի որ տանողն արդեն ծախսել էր:

 

Без имени

Հայրիկիս նանխնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենից՝  Շիրակի մարզ և մինչ օրս էլ բնակվում են այնտեղ: Իհարկե հայրիկս ուսման և աշխատանքի բերումով արդեն որքան ժամանակ է բնակվում է Երևանում , չմոռանալով իր ակունքները:

Մաթեմատիկա

  1. Երկու պարկում կար 124 կգ շաքարավազ։ Երբ      |-ից 4 կգ տեղափոխեցին ||-ի մեջ, պարկերում շաքարավազների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կգ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում ։

 

124:2=62

62+4=66

62-4=58

wdhuud

  1. Երկու արկղում կա  74կգ  խնձոր։ Երբ   |-ից 3կգ  լցրին ||- ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները  հավասարվեցին։ Քանի՞ կգ     խնձոր կար արկղերում նախքան տեղափոխությունները։

 

 

74:2=37

37+3=40

37-3=34

ifjgu

  1. Երկու խմբում կային  150 ուսանող։ Երբ|-ից 10 հոգի

տեղափոխեցին || խումբ, ապա խմբերում ուսանողների քանակները հավասարվեցին։ Քանի՞ուսանող կար յուրաքանչյուր

խմբում։

150:2= 75

75-10=65

75+10=85

գրել եմ ընկեր Անիի հետ

150-10=140
140:2=70

70+10=80

  1. Երկու պահեստներում  կար  540 պարկ ալյուր։ Երբ|-ից 20 պարկ տեղափոխեցին || պահեստ, պահեստներում ալյուրների

Քանակները հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։

 

540:2=270

270-20=250

270+20=290