Մարզական ստուգատես

file-15 (1).jpeg

Երեկ դասարանով կազմակերպեցինք  հեծանվավարության ստուգատես, իսկ այսօր՝ վազքի ։ 600 մետր հեռավորությունը հեծանվով անցա  2  րոպեում , իսկ վազքով անցա 1 րոպե 19 վայրկյանում։

 

Համբարձման տոն

 

Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»:

Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա Վարվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից՝ ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում և սպանում նրան:

Նահատակվելուց առաջ Վարվառեն Աստծուն խնդրում է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Շարունակել կարդալ

Ծաղիկը և թիթեռնիկը

Կար —  չկար մի  պարտեզ կար։Այդ պարտեզն ուներ  մի ծաղիկ։ Ծաղիկն ապրում էր խոտի վրա։Եվ նա շատ  անուշ էր բուրում ։ Ամենից շատ նա սիրում էր  խաղալ  թիթեռների հետ։ Թիթեռները շատ էին սիրում ծաղկի  թերթիկների  վրա նստել։ Ծաղիկն էլ սիրում էր նրան հրյուրասիրել իր ծաղկափոշին։ Իսկ երբ  քամի կամ անձրև էր լինում, ծաղիկը պաշպանում էր նրանց  իր թերթիկների մեջ առնելով։