Եղանակի օրագիր․ մարտի 26

Այսօր եղանակը երակվա համեմատ  տաք էր։

Առավոտյան եղանակը թեթև արևոտ էր կարճ ասած մռայլ։

Կեսօրին եղանակը արևոտ էր։

Երեկոյան խաղաղ եղանակ էր։

Իսկ հիմա ժամը 24 ։ 07 — ն է և եղանակը նույնպես խաղաղ է։

Ազգային խաղ․ Չի՛ք — չի՛ք

Չի՛ք — չի՛ք ի՞նչը չիք․

Չի՛ք — չի՛ք անբանությունը չիք,

Չի’ք — չի’ք սուտը չիք,

Չի’ք — չի’ք անարդարությունը չիք,

Չի’ք — չի’ք խաղամոլությունը չիք,

Չի’ք — չի’ք գողությունը չիք,

Չի’ք — չի’ք տխրությունը չիք,

Չի’ք — չի’ք չտեսությունը չիք,

Չի’ք — չի’ք խաբարբզիկությունը չիք:

Զատկական ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

 

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

 

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

 

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

 

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

 

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

 

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

 

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

 

Մարիա՛մ խաթուն,

Մարիա՛մ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

 

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

 

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի

Տիզ — տիզ Ակլատիզ

 

Без имени

Տի՛զ – տի՛զ  Ակլատիզ

Մազերդ բիզբիզ

Մորուքդ  բամբակից

Գլուխդ սոխից,

Աչքերդ քարից,

Ձեռքերդ  ու ոտքերդ փայտից,

 Մազերդ փետուրից, 

 Մատներդ պղպեղից։