Առածներ եւ ասացվածքներ

  • Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։
  • Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։
  • Ահը շատ է, քան թե մահը։
  • Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը։
  • Աղվեսի վկան իր պոչն է։
  • Աղքատին ո՞վ է տվել արքայություն։
  • Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկհն կովեր։
  • Ամառվա փուշը, ձմեռվա նուշը։
  • Ամեն անգամ գետը գերան չի բերի։
  • Ամեն բան իր տեղը կգա, քոսայի մորուքը չի գա։
  • Ամեն բանի վերջն է գովելի։
  • Ամեն բարև տվող բարեկամ չէ։
  • Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում։
  • Ամեն մարդու շապիկը իր մարմնին մոտ է։
  • Ամեն շուն իր դռանն է հաչում։
  • Ամեն փայտ շերեփ չր լինի, ամեն սար՝ Մասիս։
  • Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը։
  • Այծին պոզեր չեղան, ասաց՝ այս տարվա ուլն եմ։
  • Այծն այծի համար լավ է, քան մի հոտ ոչխարը։
  • Այսօրվա կանխիկը վաղվա երկու ապառիկից լավ է։ Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ։
  • Անձրևի ծեծածը կարկուտն էլ կծեծի։
  • Անձրևն ի՞նչ անի քարին, խրատն ի՞նչ անի չարին։
  • Անճարը կերել է բանջարը։
  • Սնողը պրծավ, ասողը չպրծավ։
  • Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն։
  • Անտեր մնաս դու բողազ, ինչ որ տեսնես կդողաս։
  • Անտեր ոչխարը գայլը կուտի։
  • Անուշ հոտը վարդից կուզեն, մարդկությունը մարդուց կուզեն։
  • Աշխատանքը սե է, հացն՝ սպիտակ։
  • Աշխարհի շինողն ու քանդողը լեղուն է։
  • Աշխարհն աշխատավորին է։
  • Աշխարեն արոտ, մենք մեջը կարոտ։
  • Աչքե տես, բերնե կարոտ։
  • Աչքը շինելու փոխարեն, հոնքն էլ հանեցին։
  • Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը:
  • Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ։
  • Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա:
  • Ապրել կա դանակ է, ապրել կա դմակ է։
  • Աջով տուր, որ ձախով վերցնես։
  • Առածն անխոցելի է։
  • Առանց սիրո սիրտ չկա։
  • Առաջ ասեղը քեզ խրիր, հետո մախաթն՝ ուրիշին։
  • Առյուծի պատիվ էին տալիս, էշ դուրս եկավ։
  • Ասա ո՞վ է ընկերդ, ասեմ ո՞վ ես դու։
  • Աստծուց խնդրիր, բայց բահը ձեռքհցդ մի գցիր։
  • Աստված սարը տեսնում է, ձյունը դնում։
  • Աստված փլավն ո՞ւմ է տվել, ախորժակը՝ ո՞ւմ։
  • Արագ եմ քայլում, ասում են՝ ծուռ է, կամաց եմ քայլում, ասում են՝ կույր է։
  • Արգելված պտուղը համով կլինի։
  • Արտը խախուտ, մահանա կարկուտ։
  • Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։
  • Բամբասողը ընկույզի տոպրակ է, ինչքան շարժես ձայն կհանի։
  • Բարդին էլ է շատ երկար, բայց ի՞նչ անես որ բար չունի։
  • Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար։
  • Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքաեդեր։
  • Բաց ամանը շունն էլ կլիզի, կատուն էլ։
  • Բաց բհրանը ճանճ կմտնի։
  • Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա։
  • Բերնե-բերան, հազար բերան, ասեղը կդառնա գերան։
  • Բզի գլխին բռունցքով չեն խփի։
  • Բոյին եմ նայում՝ խելքս է գնում, խելքին եմ նայում՝ զահլաս է գնում։
  • Բրդողը գիտե, խրթողն ի՞նչ գիտե։
  • Գայլի գլխին ավետարան կարդացին,— շուտ արեք,— ասաց,— ոչխարը գնաց։
  • Գայլի հետ գառ է ուտում, տիրոջ հետ սուգ է անում։
  • Գայլից վախեցողը ոչխար չի պահի։
  • Գայլն ընկավ ոչխարի մեջը, վա՜յ մեկի տիրոջը։
  • Գառին ասացին՝ գայլ որ տեսնես թքի երեսի. ասաց՝ ո՛չ տեսնեմ, ո՛չ թքեմ։
  • Գդալով կերակրում է, պոչով աչքն է հանում։
  • Գժի համար ամեն օր հարսանիք է։
  • Գիժը գնաց հարսնետուն, ասաց՝ էս լավ է, քանց մեր տուն։
  • Գիժը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին չկարողացան հանել։
  • Գինի է, թան չէ, ամեն մարդու բան չէ։
  • Գիշեր չի եղել, որ չի լուսացել։
  • Գիշերը գողություն է անում, ցերհկը «տեր ողորմյա» է ասում։
  • Գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդ ընկնում։
  • Գլորվել է խուփը, գտել է պուտուկը։
  • Գյուղ կանգնի, գերան կկոտրի։
  • Գնա մեռի, արի սիրեմ։
  • Գող՝ սիրտը դող։
  • Գործը վաղվան մնաց, իմացիր կորավ գնաց։
  • Գործը փառավոր, փառքը թևավոր։
  • Գորտի երեսին թքեցին, ասաց անձրև է գալիս։
  • Դառնություն չճաշակած, քաղցրության արժեքը չես հասկանա։
  • Դարդ կա՝ կգա կանցնի, դարդ կա՝ կայրի կանցնի։
  • Դարմանը քոնը չէ, դարմանոցը հո քոնն է։
  • Դուրսը քահանա, ներսը սատանա։
  • Դևին դժոխք ցույց չտաս, արքայության ճանապարհը չի իմանա։
  • Եզան տակին հորթ են փնտրում։
  • Եզը պոզերով են ուտում, ուրիշին են գող անվանում։
  • Եզն ընկավ, դանակավորը շատացավ։
  • Եթե տասը բան գիտես, մեկն ասիր, ինը պահիր։
  • Եղիր գիտունին գերի, մի լինիր անգետին սիրելի։
  • Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա։
  • Ես գանձ եմ ասում, նա տանձ է հասկանում։
  • Ես քեզ բան եմ ասում, իսկ դու բամբակ ես գզում։
  • Երբ համոզված չես որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես։
  • Երգ շատ գիտեմ, բայց ձայն չունեմ, որ երգեմ։
  • Երեխային գործի դիր, ետևից գնա։
  • Երեխան իր մատը ծծում, կարծում է մոր կուրծքն է ծծում։
  • Երկաթը տաք-տաք կծեծեն։
  • Եկնքից մի քար է կախված, ով ինքն իրեն չգովի, գլխին կընկնի։
  • Երկինքն ի՞նչ ուղարկեց, որ հողը չընդունեց։
  • Երկու նապաստակի ետնից ընկնողը ոչ մեկին չի բռնի։
  • Երկու շուն կռվեցին, ճամփորդի բանը հաջողեց։
  • Երուսաղեմ հասանք, քոռ վարդապետի ձեռքը համբուրեցինք։
  • Զարկեց խորոտին, կպավ կոլոտին։
  • Զոռն անզորին կերել է։
  • Էն վաղ էր, որ էշը կաղ էր։
  • Էշը դատի, ձին ուտի։
  • Էշը քառասուն անգամ Երուսաղեմ է գնացել, էլի էշ է մնացել։
  • Էշն ի՞նչ գիտե, նուշն ինչ է։
  • Էս շանն էս շարականն էլ շատ է։
  • Էս քեզ խրատ, էլ չցանես կտավհատ։
  • Ընկել է փողատերը, կանգնել է տղատերը։
  • Ընկերովի մահը հարսանիք է։
  • Թացն էլ չորի հետ վառվում է։
  • Թե փող չունես ծոցիդ, ականջ չեն դնի ծվոցիդ։
  • Թռչուն կա միս է ուտում, թռչուն կա միսն են ուտում։
  • Թռչունը թևով է թռչում, մարդու համբավը՝ գործով։
  • Ժամանակը ոսկի է։
  • Ժամից ես եմ գալիս, «ողորմի աստված» ինքն է տալիս։
  • Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ էլ չի քնի։
  • Ժողովրդի ձայնը թնդանոթի ձայնից ուժեղ է։
  • Իմ բանն աջ է, ով ուզում է թող հաչե։
  • Ինչ աղբրից որ ջուր ես խմում, էն աղբրին քար մի գցի։
  • Ինչ որ բրդես, այն կխրթես։
  • Ինչ չէր տեսել պատից կախ, տեսավ ճակտից կախ։
  • Ինչքան գետնի երեսն է, յոթ այնքան գետնի տակն է։
  • Ինքը չկա թիզ ու կես, արարմունքը գազ ու կես։
  • Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է։
  • Իր համար քնում, ուրիշի համար երազ է տեսնում։
  • Իր տանը կրակ, ուրիշին ճրագ։
  • Լավ աշխատողին լավ ապրուստ։
  • Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ։
  • Լավ ձին գարին կավելացնի, վատ ձին՝ մտրակը։
  • Լավ մսի կտոր է, բայց ի՞նչ անեմ, շան բերանն է։
  • Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել։
  • Լավ է աչքով կույր լինել, քան մտքով։
  • Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը։
  • Լավ է քիչ, քան ոչինչ։
  • Լեզու կա դեղ է, լեզու կա մկնդեղ է։
  • Լեզուդ որ չլիներ, ագռավներն աչքերդ կհանեին։
  • Լեզուն երկբերան է, մեկով աղոթում, մյուսով հայհոյում է։
  • Լեզուն մեկ է խոսում, հացն՝ երկու։
  • Լեռը մուկ ծնեց։
  • Լեռն ինչքան էլ բարձր լինի, մի օր վրայով ճանապարհ կանցնի:
  • Լռությունը միշտ չէ, որ ոսկի է։
  • Խալխի վրա շուն է հաչում, մեզ վրա՝ կատու։
  • Խելոքին մեկ, անխելքին հազար ու մեկ։
  • Խելքը բնովի է, դնովի չէ։
  • Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում։
  • Խելքները աճուրդի են հանել, ամեն մարդ իր խելքն է հավանել:
  • Խորովածի հոտի գնացին, էշ էին դաղում։
  • Խոփն աշխատելով է փայլում։
  • Ծառի որդն իրենից կլինի։
  • Ծառի տակ պառկելով բերանդ տանձ չի ընկնի:
  • Ծերանաս, ծերի պատիվն իմանաս։
  • Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա։
  • Կաղնին ընկավ, բայց անտառը կա։
  • Կամ աղն է պակաս, կամ մաղը։
  • Կանգնած դողում է, պառկած սողում է։
  • Կանգնած ջուրը կհոտի։
  • Կաշառքը մութ, տեղը լույս կտա։
  • Կապրի զրկվողը, չի ապրի զրկողը։
  • Կավագունդը նստել, քարի դարդն է լացել։
  • Կատվի դեմ մուկ է, մկան դեմ՝ կատու։
  • Կատվի խաղը մկան մահն է։
  • Կարմիր կովն իր կաշվից դուրս չի գա։
  • Կնոջ շինած տունը աստված էլ չի քանդի, ասածու շինած տունը կինը կքանդի:
  • Կռվի մեջ չիր ու չամիչ չեն բաժանում։
  • Կրակի մեջ ես եմ խորովվում, Կիրակոսին են գովում:
  • Կուզիկին աղջիկ չեն տալիս, զոքանչի սիրունն է հարցնում:
  • Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր։
  • Կուժն ու կուլան խեղճ մարդու գլխին են կոտրում։
  • Կույրի ի՞նչ պետքն է, թե մոմը թանկ է։
  • Կուշտը քաղցածին մանր կբրդի:
  • Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։
  • Հալալ մալը չի կտրվի, հարամ գերանը կկոտրվի։
  • Հանաքը դարձավ դանակ։
  • Հաստ ու բարակ մի գին է, վա՜յ բարակ մանողին։
  • Հավին ընկերացար, կտուցդ կեղտոտ կլինի։
  • Հարյուր բարության դիմաց, մի չարությունը շատ է։
  • Հարևանիդ ուզիր մի կով, որ աստված քեզ երկուսը տա:
  • Հացը գցիր ջարը, ձուկը չիմանա, աստված կիմանա։
  • Հացի զոռ, բանի քոռ։
  • Հացի կտրածը թուրը չի կտրի։
  • Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը հազար։
  • Հողը լավին էլ է ընդունում, վատին էլ։
  • Ձիերին էին պայտում, գորտերը թաթերը մեկնեցին։
  • Ձին ձիու մոտ կապես կամ կծել կսովորի, կամ քացի տալ։
  • Ձու գողացողը ձի էլ կգողանա։
  • Ձուկը գլխից է հոտում։
  • Ձուկը ջրում առևտուր չեն անում։
  • Ղարիբի գերեզմանը առանց քարի կմնա։
  • Ղարիբի հացը լեղի է, ջուրը՝ թույն։
  • Ճա՞նճն ինչ է, որ ճենճն ինչ լինի։
  • Ճիշտ խոսողի գդակը ծակ կլինի։
  • Ճտերն աշնանը կհամրեն։
  • Մախաթը ջվալում չի պահվի։
  • Մահը մարդու ականջի ետևն է։
  • Մարդ ինչքան կռիվ անի, մի երեսը հաշտության համար կպահի։
  • Մարդ իր տան և ծառան է, և աղան։
  • Մարդ որ մտքին դնի, սարը սարին կդնի։
  • Մարդը շորով է գեղեցիկ, խոսքն առածով։
  • Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա։
  • Մարդու բախտը գեշ լինի, ձին գոմի մեջ էշ կլինի։
  • Մարդու դռան շունն էլ պետք է գեղեցիկ լինի։
  • Մարդու միտքը երկար է, կյանքը՝ կարճ։
  • Մարդուց որ էշ չլինի, էշի գինը հազար մանեթ կլինի։
  • Մեկ ամուսնացողն է փոշմանել, մեկ չամուսնացողը։
  • Մեկ թշնամին հազար բարեկամից շատ է։
  • Մեկ խոսիր, տասը լսիր։
  • Մեկ կա հազար արժե, հազար կա մեկ չարժե։
  • Մեկի մորուքը վառվեց, մյուսն ասաց,— Սպասիր ծխախոտս կպցնեմ։
  • Մեկն ուտելով է մեռնում, մեկը նայելով։
  • «Մեղր, մեղր» ասելով բերանդ չի մեղրոտվի։
  • Մեր դռանը լակ է լակում, ուրիշի դռանն է հաչում։
  • Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի։
  • Մի հոր հացը չեն տա մի փոր հացի։
  • Մի ձեռքը ծափ չի տա։
  • Մի ոչխարից երկու մորթի չես հանի։
  • Մինչև աստծու դուռն էլ մարդուն մարդ է պետք։
  • Մինչև թուրն եկավ, լեզուն գլուխը կտրեց։
  • Մինչև խելոքը մտածեց, գիժը տղային պսակեց։
  • Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը։
  • Մինչև ցամաք առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա:
  • Միսն առանց ոսկորի չի լինի։
  • Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։
  • Մոր մի օրհնությունը տասը վարդապետի անեծք կքանդի։
  • Մորուք բերելու գնաց, բեղը կտրած ետ եկավ։
  • Մտքումդ տեղ լինի, ամանումդ եղ կլինի։
  • Մրից ելանք, մրջուրն ընկանք։
  • Մուկը ծակը չէր մտնում, ցախավելն էլ պոչից կապեցին:
  • Նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել։
  • Նոր հավեր են դուրս եկել, երկաթե ձվեր են ածում։
  • Նվիրած ձիու աաամներին չեն նայի։
  • Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր։
  • Շատ դատողին՝ շալ շապիկ, քիչ դատողին՝ ալ շապիկ:
  • Շատ էլ ծառ ես, բայց ինչ անեմ որ բար չունես։
  • Շատ համով էր, խանձրահամն էլ վրան տվեց։
  • Շատ մի՛ սիրի ատել կա, շատ մի՛ ատի սիրել կա։
  • Շտապողին տղա չի լինի։
  • Շունը շան թաթ չի ծամի։
  • Շունը շնից, երկուսը մի տնից։
  • Շունը՝ շուն, ինչ բալաք, ինչ նախշուն։
  • Շունը որ ամաչեր, վարտիք կհագներ։
  • Շունը պառկել է դեզի շվաքում, կարծում է իր շվաքն է:
  • Ոչ հայի ավետարան է, ոչ թուրքի ղուրան։
  • Ոսկին մանր է, գինը ծանր է։
  • Ոսկու արժեքը ոսկերիչը կիմանա։
  • Ով գողացավ կարագը, ում գցեցին մարագը։
  • Ով կարդա, նա մարդ ա։
  • Ով տուն չի շինել, կարծում է սյուները բսնովի են։
  • Ոտավորը ձիավորի վրա ծիծաղում է։
  • Ոտքով ընկածը կբարձրանա, լեզվով ընկածը չի բարձրանա:
  • Որպեսզի մարդուն ճանտչես, նրա հետ մի բեռ աղ պիտի ուտես:
  • Չառավ իր գեղի գեշը, առավ օտարի էշը։
  • Չկա չարիք առանց բարիքի։
  • Պատերն էլ ականջ ունեն։
  • Պուտակն ասաց,— տակս ոսկի է,— շերեփն ասաց,— բա ես որտեղի՞ց եմ գալիս:
  • Ջրի բերածը ջուրը կտանի։
  • Ջրում խեղդվոդը ձեռքն օձին էլ է գցում։
  • Ջուրը ջրաղացն է տարել, չախչախին են ման գալիս։
  • Ջուրն ընկածը, անձրևից չի վախենա։
  • Սայքը չի ճռռում, սայլվորն է ճռռում։
  • Սատկած էշի է ման գալիս պայտերը հանի։
  • Սար ու ձոր՝ տերտերի փոր։
  • Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի։
  • Սերը սովորն է կերել, թանը՝ մոլորը։
  • Սիրտը սփռոց չէ, որ ամեն մարդու առաջ բացես։
  • Սոխ որ չես կերել, բերանդ ինչո՞ւ է մրմռամ։
  • Ստի ոտքերը կարճ են։
  • Սուտ ճգնավոր է դարձել, վանքի հավերն է ուտում։
  • Սև հավն էլ է սպիտակ ձու ածում։
  • Սևին սապոնն ինչ անի, խևին խրատն ինչ անի։
  • Վարդապետին ասին,— որդիդ մեռնի,– ասաց,— որդի չունեմ, բայց բառդ բառ չէ։
  • Վերև թքեմ հոնքս է, ներքև թքեմ մորուքս է։
  • Տախտակե դուռը ծեծողի երկաթե դուռը կծեծեն։
  • Տանու տերտերին «օրհնյա տեր» չկա։
  • Տանուտերի վրա լույս է իջել, տեսնողը գզիրն է;
  • Տասներկու աշխատավոր մի վերմակի տակ հաշտ կքնեն, երկու թագավոր մի երկրում հաշտ չեն ապրի։
  • Տերովին տերն է պահել, անտերին գելն է կերել։
  • Տնիցդ որ հեռանաս, տանդ հարգը նոր կիմանաս։
  • Տվեց ոսկին, բերեց խոսքին։
  • Տուր ծնողին, որ տա զավակին, մի տա զավակին, որ չտա ծնողին։
  • Ցավը լեռներին են տվել՝ չեն դիմացել, մարդուն են տվեք դիմացել է։
  • Ցորենհաց չկա, կորեկհացն է տեղը բազմել։
  • Ուզողի մի երեսն է սև, չտվողի՝ երկուսը։
  • Ուժն էշին չի հաղթում, փալանին է ծեծում։
  • Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռու է տեսնում։
  • Ուղտին ասին,- վիզդ ծուռ է,— ասաց,— որ տեղս է ուղիդ որ վիզս ուղիղ լինի։
  • Ուղտին նստել կուզեկուզ է ման գալիս։
  • Ում թուրք էինք կարծում, ծոցից խաչ դուրս եկավ։
  • Ում սայլը նստի, նրա հորովելը կերգի։
  • Փախիր էն ջրից, որ ոչ թշշում է, ոչ խշշում։
  • Փողի մեջքը կոտրվի, որ տմարդուն մարդու շարք է գցում։
  • Փորը լի, աչքն անոթի։
  • Քաչալ գլխին ոսկե սանր։
  • Քեզ նեղ արա, ընկերոջդ տեղ արա։
  • Քիչ բարձի, շուտ դարձի։
  • Օձը դաղձից է փախչում, դաղձն էլ գնում, օձի դռանն է բսնում:
  • Օձը տաքացնողին է կծում։
  • Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա։
  • Օձի սևն էլ անիծվի, սպիտակն էլ։